478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
Համահայկական խաղերի ջահի օծման արարողությունն է կայացել Էջմիածնում
21:04
27 Հուլիսի 2015


ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/.  Էջմիածնում կայացել է Համահայկական խաղերի ջահի օծման արարողությունը, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Արարողությունն անցկացրել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը։ Արարողության սկզբում եկեղեցականների թափորը Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո, ՀՀ պետական օրհներգի ուղեկցությամբ, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Տրդատակամարի մոտից շարժվեց դեպի Բաց Խորան:

Դրանից հետո օրվա առիթով բացման խոսք ասաց Մայր Աթոռի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Վարդան Սրբազանը, ողջունելով ներկաներին համայն հայության հոգևոր կենտրոնում, նշեց, որ օրը շատ խորհրդանշական է, քանի որ Հայոց Ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարում Սփյուռքից, Արցախից և Արևմտյան Հայաստանից Համահայկական 6-րդ խաղերի ջահերն ուխտագնացությամբ բերվեցին` իմաստավորվելու համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վառվող ջահի միջոցով:

Սրբազանը նաև հավելեց, որ Նորին Սրբության կողմից օրհնվելիք ջահերը միության և հաղթանակի խորհրդանիշեր են:

Համահայկական 6-րդ խաղերի ջահակիրներն էին Բարսելոնի 1992 թվականի 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, Բարսելոնի 1992 թվականի 25-րդ  օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը և 2015  թվականի 28-րդ Համաշխարհային ունիվերսիադայի (ուսանողական) խաղերի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:

Համահայկական խաղերը մեկնարկում են օգոստոսի 2–ին և կտևեն մինչև օգոստոսի 13–ը։ Մասնակցության հայտեր են ներկայացրել գրեթե 5.5 հազար հայ մարզիկներ աշխարհի 35 երկրներից։

Խաղերի մասնակիցները կպայքարեն պարգևների համար 17 մարզաձևերում (յոթով ավելի, քան նախորդ խաղերում), այդ թվում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, թեթև աթլետիկա։

Համահայկական առաջին խաղերն անցկացվել են Հայաստանում 1999թ.-ին, երկրորդ խաղերը՝ 2001թ.-ին, երրորդ խաղերը՝ 2003թ.-ին, չորրորդ խաղերը՝ 2007թ.-ին: Առաջին խաղերին մասնակցել են 23 երկրի 64 քաղաքից ժամանած մարզիկներ, իսկ 2007թ.-ին անցկացված չորրորդ խաղերին Հայաստան են այցելել աշխարհի 27 երկրի 94 քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչները:-0-

Համահայկական առաջին ձմեռային խաղերն անցկացվել են Ծաղկաձորում 2014 թվականի փետրվարի 24–ից մինչև մարտի 2–ը։ Խաղերին մասնակցել են աշխարհի 11 երկրների 22 քաղաքների մոտ 400 մարզիկներ։ Խաղարկվել են 13 կոմպլեկտ մեդալներ լեռնամրցավազքում, լեռնադահուկներում և սնոուբորդում և հոկեյի Գավաթ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:03
21 Սեպտեմբերի 2017
Թե ինչպես Մխիթարյանը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» հերոս (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերջին տարվա ընթացքում դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» հենարանը:
18:47
20 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի եզրափակչում է. ամեն ինչ կորոշի թայ–բրեյքը
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ պարտիայի Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ պարտիան ավարտվեց ոչ-ոքի։
20:37
19 Սեպտեմբերի 2017
Չեմպիոնների լիգայի 2019 թվականի եզրափակիչը, հնարավոր է, անցկացվի Բաքվում
Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։
18:27
19 Սեպտեմբերի 2017
Աշխարհի Գավաթ. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
10:54
18 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. անչափ ուրախ եմ ԱՊԼ–ում խփած առաջին գոլիս համար (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր տպավորությունները Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» հանդիպումից հետո։

21:25
17 Սեպտեմբերի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին». Մխիթարյանը գոլ խփեց (ՎԻԴԵՈ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կիրակի «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին»:
11:50
17 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է։
19:29
15 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը հաղթեց Իվանչուկին Աշխարհի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչում
Այսօր աշխարհի գավաթի խաղարկությունում 1/4-րդ եզրափակչի օրն է։
13:28
15 Սեպտեմբերի 2017
Սոնա Ասատրյանը` Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնության չեմպիոն
Նախօրեին ավարտվեց Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունը։
14:16
13 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի հնարքը` Չեմպիոնների լիգայի Facebook–յան պաշտոնական էջի ուշադրության կենտրոնում (ՎԻԴԵՈ)
Թեև Հենրիխ Մխիթարյանը նախօրեին չկարողացավ գոլ խփել, միևնույնն է հայտնվեց Չեմպիոնների լիգայի Facebook–յան էջի ուշադրության կենտրոնում։
18:16
12 Սեպտեմբերի 2017
Ոսկի, արծաթ և բրոնզ՝ Բազկամարտի աշխարհի առաջնությունում
Սեպտեմբերի 2-ից 11-ը Բուդապեշտում ընթացավ Բազկամարտի մեծահասակների և երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությունը:
12:42
12 Սեպտեմբերի 2017
Կիմ Չեն Ինը Հենրիխ Մխիթարյանի ակումբի երկրպագուն է
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է: