484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
Ավստրալիան պահանջել է վերանայել 1980 .–ին անցկացված Օլիմպիադայի արդյունքները
13:21
27 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ավստրալիայի թեթև ատլետիկայի ֆեդերացիան պահանջում է վերանայել 1980թ.–ին Մոսկվայում անցկացված Օլիմպիադայի եռացատկի արդյունքները։ Կազմակերպությունը վստահեցնում է, որ ապացույց ունի, որ խորհրդային մարզիկն այն ժամանակ ապրօրինի կերպով է ոսկե մեդալի արժանացել։

Ավստրալիայի թեթև ատլետիկայի ֆեդերացիան պահանջել է վերանայել Մոսկվայում 1980թ.–ին անցկացված Ամառային օլիմպիական խաղերի եռացատկի մրցումների արդյունքները, հաղորդում է BBC-ին։ Ֆեդերացիան պնդում է, որ «գիտական ապացույցներ» ունի, որ ավստրալացի թեթև ատլետ Իենաու Քեմփբելին ապօրինի կերպով են զրկել ոսկե մեդալից, հաղորդում է rbc.ru–ին։

Կազմակերպությունից նշում են, որ 1980թ.–ի խաղերի ժամանակ Քեմփբելը երրորդ փորձի ժամանակ ցատկել էր 17,39 և 17,89 մետրի միջև, որն այդ պահին օլիմպիական և համաշխարհային ռեկորդ էր։ Սակայն փորձը չէին հաշվել ցատկի կանոնների խախտման պատճառով։ Այն ժամանակ եռացատկի մրցումներում ոսկե մեդալի արժանացավ խորհրդային մարզիկ Յակ Ուուդմյաեն` ցուցադրելով 17,35 մետր արդյունք։

Ավստրալիայի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Դևիդ Գրեյսը պարզաբանել է, որ Քեմփբելը չի խախտել կանոններն ու երրորդ փորձի ժամանակ ցուցադրել է 17,51 մետր արդյունք, ինչի ապացույցները կներկայացվեն Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիային։ Նշվում է, որ ապացույցները ստացվել են Մելբուրնի համալսարանի ուսումնասիրությունների հիման վրա։

Բացի այդ, Ավստրալիայի ֆեդերացիան պահանջում է վերանայել Լոնդոնում 1948թ.–ի Օլիմպիական խաղերի ժամանակ անցկացված 200 մետր վազքի մրցումների արդյունքները։ Կազմակերպության տվյալներով` ավստրալուհի Շիռլի Սթրիքլենդն ապօրինի կերպով է զրկվել բրոնզե մեդալից` զբաղեցնելով չորրորդ տեղը։

ՌԴ Պետդումայում նշել են, որ 1980 թ.–ի Օլիմպիադայի արդյունքների վերանայման մասին թեթև ատլետիկայի ավստրալական ֆեդերացիայի պահանջներն ընդամենը PR են։ «Մարդիկ ցանկանում են, որպեսզի իրենց մասին խոսեն, սակայն բարի գործեր նրանք չեն կարող անել, այդ պատճառով նման միջոցների են դիմում։ Նույն հաջողությամբ նրանք կարող են խոսել ցանկացած մարզական միջոցառման մասին, որին մասնակցել են մեր խորհրդային, ռուս մարզիկները», – «Նորությունների ռուսական ծառակությանը» հայտարարել է ՌԴ Պետդումայի ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերով կոմիտեի անդամ Իգոր Անանսկիխը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:50
24 Ապրիլի 2017
Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում:
16:52
23 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում, հանդես է եկել հենացատկ վարժությունով:
16:05
23 Ապրիլի 2017
Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին և հավակնում է WBO գոտիին
Նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին:
21:54
22 Ապրիլի 2017
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
12:36
22 Ապրիլի 2017
Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը. երկրպագուների արգաձանքը Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
10:52
22 Ապրիլի 2017
Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
20:36
21 Ապրիլի 2017
Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
20:19
21 Ապրիլի 2017
Թինա Կանդելակի. երկրպագելու եմ Մխիթարյանին, քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ
Թինա Կանդելակին հայտարարել է, որ երկրպագում է Հայաստանի հավաքականի և «ՄՅՈւ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
16:06
21 Ապրիլի 2017
Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը։
13:11
21 Ապրիլի 2017
Մխիթարյան. «ՄՅու»–ն ևս մեկ քայլ արեց դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ
Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է նախօրեին տեղի ունեցած «Անդերլեխտի» հետ պատասխան հանդիպումը:
12:09
21 Ապրիլի 2017
Հայաստանն արդեն 12 մեդալ է նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում
Հայ սամբիստները 12 մեդալ են նվաճել Պրահայում անցկացվող սամբոյի Եվրոպայի երիտասարդական, պատանեկան և աղջիկների առաջնությունում։
00:47
21 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը ՄՅՈւ– «Անդերլեխտ» պատասխան խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը ՄՅՈւ– «Անդերլեխտ» պատասխան խաղում: