486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Բուբնովը պատմել է, թե ինչպես է բանտից փրկել Խորեն Հովհաննիսյանին
13:01
24 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 24. /Նովոստի–Արմենիա/. Անվանի խորհրդային ֆուտբոլիստ Ալեքսանդր Բուբնովը պատմել է sports.ru–ին, թե ինչպես 1974թ.–ին բանտից փրկել է լեգենդար հայ կիսապաշտպան Խորեն Հովհաննիսյանին։

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Տաշքենդում միջազգային երիտասարդական մրցաշարի ժամանակ։

«Եթե ես չհայտնվեի ճիշտ տեղում ճիշտ ժամանակին, խորհրդային և հայ ֆուտբոլը կկորցներ Խորեն Հովհաննիսյանին։ Մրցաշարը տեղի է ունեցել Տաշքենդում։ Մենք այդ ժամանակ բնակվում էինք «Պախտակորի» ժամանակավոր բազայում։ Հավաքականին հատկացրել էին մի քանի քոթեջներ, ճաշարան և բիլյարդի սենյակ։ Ես քնած էի իմ համարում, պետք է կայանար ԳԴՀ–ի հետ հանդիպումը։ Եվ հանկարծ իմ սենյակ են մտնում երկու տղաներ. «Բուբա, գնա, այնտեղ ինչ–որ լուրջ բան է կատարվում»,– ասել է Բուբնովը։

«Ճանապարհին իմացա, որ բիլյարդի սենյակում վիճաբանության մեջ են մտել Վալերի Շավեյկոն և Խորեն Հովհաննիսյանը։ Առաջինը ոչ ոքից չէր վախենում։ Դաշտում ոչ իրեն, ոչ մյուսներին չէր խնայում։ Ի՞նչը կարող էր խոցել հային։ Հարավում, ինչպես հայտնի է, շատ բաներ չեն ներում։ Հատկապես եթե դու խոսում ես ծնողների մասին։ Շավեյկոն, հավանաբար, ինչ–որ բան էր դուրս տվել»,– հավելել է նա։

Բուբնովի խոսքով` հանդիպումը նշանակել էին հարևան քոթեջում։ «Երբ ես մտա, Վալերան արդեն այնտեղ էր։ Հավաքելով բոլոր հարավցիներին` Հովհաննիսյանը հայտնվեց մեկ րոպե անց։ Նկատեցի, որ Խորիկը թևքի մեջ դանակ է թաքցրել և սպասում է»,– պատմել է ֆուտբոլիստը։

Նրա խոսքով` նա իսկապես անհանգստանում էր Շավեյկոյի համար. նրան հետո էլ կարող էին վնասել։ «Եվ Խորիկի մասին էի մտածում։ Չէ՞ որ եթե դանակահարեր, բանտ էր ընկնելու։ Գնացի Եվգենի Լյադինի մոտ` գլխավոր մարզչի, և ամեն ինչ պատմեցի։ Նա իսկույն ժողով գումարեց և Խորիկին հեռացրեց»,– ասել է Բուբնովը։

Նա հավելել է, որ Հովհաննիսյանը նեղացել է, բայց, չնայած ոչ մի բանի, հարգել է։ «Թեև այդ արարքը կարող էին գնահատել որպես դավաճանություն, բայց ես ինքնահոսի չթողեցի գործը և կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել։ Քանի որ Խորիկը, իսկ ավելի ուշ Գազաևը, անդունդի եզրով էին գնում»,– կարծում է Բուբնովը։

«Հովհաննիսյանը դարձել է ականավոր ֆուտբոլիստ։ Նրան կարելի է համեմատել Գավրիլովի և Չերենկովի հետ։ Նա արտագնա խաղերում գրավել է արգենտինացիների դարպասը, որոնց թիմում աշխարհի 9 առաջնություններում խաղացել են Դիասը և Մարադոնան։ Նաև Հովհաննիսյանի շնորհիվ հավաքականը շահել է 1980թ. օլիմպիադայի բրոնզ»,– հավելել է նա։

Խորեն Հովհաննիսյանը ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատի» (1975-85) և Տաշքենդի «Պախտակորի» (1991) թիմերում։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր առմամբ խփել է 113 գոլ։

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1980), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976), ԽՍՀՄ 1976թ. գարնանային առաջնության արծաթե մեդալակիր։ 1979-84-ին հանդես է եկել ԽՍՀՄ գլխավոր հավաքականում (37 խաղ, 8 գոլ)։ Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982) և խփել 1 գոլ։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան հավաքականում։ 2010թ. մայիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:02
28 Փետրվարի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյանն Արցախում հունահռոմեական ըմբշամարտի դպրոց կկառուցի
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Ռիո-2016-ի օլիմպիական մեդալակիր Միհրան Հարությունյանը դրամահավաք է սկսել Արցախում հունահռոմեական ըմբշամարտի դպրոցի կառուցման համար:
17:48
28 Փետրվարի 2017
Շուտ վերադարձիր, ունենք քո կարիքը. երկրպագուներն առողջություն են մաղթել Հենրիխ Մխիթարյանին
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն առողջություն են մաղթել Հենրիխ Մխիթարյանին, ով վնասվածքի պատճառով չէր կարողացել մասնակցել Անգլիական լիգայի գավաթի եզրափակչի` «Սաութհեմփթոնի» դեմ խաղին:
16:30
28 Փետրվարի 2017
Վարդան Մինասյանը` ՀՖՖ տեխնիկական տնօրեն
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հաստատվել է ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնում:
15:33
27 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ նվաճեց Սոֆիայի միջազգային մրցաշարում
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նախօրեին ավարտվեց բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը:
23:18
26 Փետրվարի 2017
Մխիթարյանը դարձել է Անգլիայի Լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նվաճել է իր առաջին տիտղոսը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
17:31
26 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել բրիտանական դպրոցի աշակերտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել տարրական դպրոցի աշակերտ Ռայդերին:
14:01
26 Փետրվարի 2017
Կառլեն Մկրտչյանը հեռանում է «Անժիից»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն այլևս «Անժիում» չի խաղա:
12:45
26 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարի եզրափակչում է
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը եզրափակչի ուղեգիր է նվաճել:
18:14
25 Փետրվարի 2017
Մարտիկ Ասատրյանին հեռացրել են Fight Nights-ից Արցախի դրոշի համար
Ռուսաստանի Fight Nights Global կազմակերպությունն իրազեկել է  հայ մարտիկ Վարդան Ասատրյանին պայմանագրի լուծարման մասին:
15:30
25 Փետրվարի 2017
Փոլ Պոգբան հայերեն է խոսում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է կարճ տեսանյութ Փոլ Պոգբայի մասնակցությամբ:
09:57
25 Փետրվարի 2017
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում:
21:10
24 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ ապահովեց Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարում
Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Թաիլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։