481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Նիկիտա Սիմոնյանը կոչ է արել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներին` դուրս մղել լեգիոներներին ակումբներից
14:24
22 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը կոչ է արել երկրի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներին` դուրս մղել օտարերկրացիներին հայրենական ակումբներից։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի սպորտի նախարարությունում ֆուտբոլիստների պատվին կազմակերպված միջոցառման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները պատմության մեջ առաջին անգամ նվաճել են Եվրո–2015 թ.–ի արծաթը։ Եվրոպայի` մինչև 19 տարեկանների առաջնության ժամանակ Ռուսաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է արծաթե մեդալներ։ Ռուսաստանցիները դուրս են եկել կիսաեզրափակիչ` խմբում զբաղեցնելով առաջին տեղը և առաջ անցնելով Իսպանիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի հավաքականներից։ ½ եզրափակչի հանդիպման ժամանակ Դմիտրի Խոմուխիի սաները 4։0 հաշվով ջախջախել են հույներին, իսկ եզրափակչում 0։2 հաշվով զիջել են իսպանացիներին։

«Դուրս մղեք լեգիոներներին։ Եվ դա հնարավոր է միայն հսկայական աշխատանքի և ֆուտբոլի նկատմամբ սիրո շնորհիվ», – ասել է Սիմոնյանը։

Սա Եվրոպայի առաջնություններում այդ տարիքի ֆուտբոլիստների շրջանում գրանցված ռուսաստանցիների լավագույն արդյունքն է։ Սրանից առաջ Ռուսաստանի երիտասարդական հավաքականը ելույթ է ունեցել Եվրոպայի առաջնությանը 2007 թ.–ին։ Թիմը, Ռավիլ Սաբիտովի ղեկավարությամբ, չի կարողացել դուրս գալ հաջորդ փուլ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
16 Հոկտեմբերի 2017
Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Աշխարհի առաջնությունում
Առաջնության շրջանակում հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ են ունեցել՝ նվաճելով 8 մեդալ։
18:04
16 Հոկտեմբերի 2017
Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը:
16:24
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը կտրուկ իջել է FIFA–ի վարկանիշում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միանգամից յոթ դիրքով իջել է երկուշաբթի հրապարակված FIFA–ի նոր վարկանիշում:
12:25
15 Հոկտեմբերի 2017
Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը` վետերանների աշխարհի չեմպիոն
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթանում է ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:
00:29
15 Հոկտեմբերի 2017
Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ։
16:23
13 Հոկտեմբերի 2017
Մերոնք նորից Բաքու են մեկնում. այս անգամ մարզական նպատակներով
Հայերը նորից Բաքու են մեկնում։
13:22
12 Հոկտեմբերի 2017
«Արսենալի» նախկին պաշտպանը բացատրել է Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը
Նայջել Ուինթերբերնը Հենրիխ Մխիթարյանին անվանել է ֆենոմենալ ֆուտբոլիստ
13:14
11 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է Աշխարհի առաջնությունը բաց թողած խորհրդանշական հավաքականում
Sports.ru–ն կազմել է խորհրդանշական հավաքական, որտեղ ներառել է այն հայտնի ֆուտբոլիստներին, ովքեր բաց կթողնեն Աշխարհի առաջնությունը։
14:19
10 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք մի կորցրեք հավատը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Facebook–ի իր էջում կոչ է արել երբեք չկորցնել հավատը։
22:18
05 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց սեփական հարկի տակ (ՎԻԴԵՈ)
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն իր հարկի տակ հանդիպեց Լեհաստանի հավաքականի հետ:
21:33
04 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. ես միշտ ամբողջովին տրվում եմ խաղին և ամեն ինչ անում եմ թիմին օգնելու համար
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է հայ որոշ երկրպագուների կշտամբանքները` թիմում իր խաղի վերաբերյալ:

13:01
04 Հոկտեմբերի 2017
1000-ից ավել լեհ երկրպագու է գալու Երևան Հայաստան–Լեհաստան խաղին
Լեհաստանից ազգային հավաքականի առաջիկա հանդիպմանը գալու է 1000-ից ավել լեհ երկրպագու: