482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրու «Շիրակը» կխաղա շվեդական հայտնի «ԱԻԿ» ակումբի հետ ԵԼ երկրորդ փուլում
18:11
10 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրու «Շիրակը» ԵԼ երկրորդ նախընտրական փուլում կխաղա շվեդական ամենահայտնի ակումբներից մեկի հետ` Շվեդիայի 11-ակի չեմպիոն և 8-ակի աշխարհի գավաթակիր` «ԱԻԿ»–ի հետ, հայտնում է ՈՒԵՖԱ պաշտոնական կայքը։

Մեկ այլ հայկական թիմ` «Ալաշկերտը», Մարտունի քաղաքից կմրցի հաջորդ փուլ անցնելու համար հայ երկրպագուներին ԽՍՀՄ առաջնությունից քաջ հայտնի` Ալմա–աթայի «Կայրատ» թիմի հետ։

Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլի առաջին խաղերը կանցնեն հուլիսի 16–ին, պատասխան խաղերը` հուլիսի 23–ին։

Բացի այդ, ուրբաթ շվեյցարական Նյոնում անցկացվել է չեմպիոնների լիգայի երկրորդ նախընտրական փուլի վիճակահանությունը, որի արդյունքում որոշվել է, որ Երևանի «Փյունիկ» ակումբը կխաղա Նորվեգիայի «Մոլդեի» հետ։

Առաջին խաղերը կանցնեն հուլիսի 14/15–ին, պատասխան խաղերը` հուլիսի 21/22–ին։

Հինգշաբթի ԵԼ առաջին նախընտրական փուլում Գյումրու «Շիրակը» պարտվել է արտագնա խաղում Բոսնյայից և Հերցեգովինայից «Զրինսկի» թիմին 1։2 հաշվով, իսկ Մարտունու «Ալաշկերտը» արտագնա խաղում զիջել է նաև շոտլանդական «Սենտ Ջոնսոնին»` 2։1 հաշվով, սակայն, երկու հայկական ակումբներն էլ հաջորդ փուլ են անցել։ «Շիրակը» երկու խաղերի արդյունքում (3:2), իսկ «Ալաշկերտը» արտագնա խաղում խպած գնդակի հաշվին (հաշիվը երկու խաղերի արդյունքում - 2:2)։

Հուլիսի 7-ին Հայաստանի չեմպիոն` Երևանի «Փյունիկը»` հաղթելով Սան Մարինոյից «Ֆալգորե» ակումբին 2։1 հաշվով (4:2 երկու խաղերի արդյունքում) անցել է Չեմպիոնների լիգայի առաջին նախընտրական փուլը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:36
08 Դեկտեմբերի 2016
Մխիթարյանը դարձավ իր առաջին գոլի հեղինակը «ՄՅու»-ի կազմում եվրո գավաթներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հենրիխ Մխիթարյանը դարձավ իր առաջին գոլի հեղինակը եվրո գավաթներում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
18:29
07 Դեկտեմբերի 2016
Աշխարհի ռեկորդ. Սերգեյ Մովսիսյանը և Դավիթ Նավարան խաղացել են միաժամանակ 12 խաղատախտակի վրա (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Պրահայի կենտրոնում նախօրեին շախմատային մեծ իրադարձություն էր:
17:41
07 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Օդեսա «Զարյայի» հետ հանդիպման
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Օդեսա` Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին հանդիպմանը մասնակցելու համար։
14:07
07 Դեկտեմբերի 2016
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
19-ամյա Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ծանրամարտի` մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:
11:13
07 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը խոսել է Մոուրինյուի հետ իր փոխհարաբերությունների մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ իր փոխհարաբերությունների մասին:
13:19
06 Դեկտեմբերի 2016
Մաթս Հումելս. Մխիթարյանը լավն է, ինչպես միշտ
Մաթս Հումելսը հայտարարել է, որ հայ կիսապաշտպանն այն լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ նա երբևէ խաղացել է նույն թիմում:
11:59
05 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Էվերթոնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Էվերթոնին»։
10:20
05 Դեկտեմբերի 2016
Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է Հենրիխ Մխիթարյանին օգտագործել Էվերթոնի դեմ խաղում
Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողացել պահպանել հաղթական հաշիվը «Էվերթոնի» հետ խաղում։
14:06
04 Դեկտեմբերի 2016
«Օլդ Թրաֆորդն» ընդամենը խաղադաշտ չէ, սա բեմահարթակ է. Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել The Players Tribune-ին:
11:39
04 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը ժեստերի լեզվով հորդորում է աջակցել «Մանչեսթեր Յունայթեդին» (ՏԵՍԱՆՅՈւԹ)
1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր:
15:22
03 Դեկտեմբերի 2016
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները:
15:52
02 Դեկտեմբերի 2016
«Ուրարտու» բասկետբոլային ակումբը դադարեցնում է իր գործունեությունը
Երևանի «Ուրարտու» ակումբն այդպես էլ դուրս չեկավ ծանր իրավիճակից և դադարեցնում է ելույթները: