486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Միանգամից երեք հայկական ակումբներ դուրս են եկել ֆուտբոլային եվրագավաթների հաջորդ փուլ
12:55
10 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Միանգամից երեք հայկական ակումբներ` «Փյունիկը», «Շիրակն» ու «Ալաշկերտը», դուրս են եկել ֆուտբոլային եվրագավաթների հաջորդ փուլ։

Չնայած հինգշաբթի Եվրոպայի լիգայի ընտրական առաջին փուլում Գյումրու «Շիրակ» ակումբը արտագնա խաղում 1։2 հաշվով զիջեց Բոսնիա և Հերցեգովինայի «Զրինսկի» թիմին, իսկ Մարտունու «Ալաշկերտ» ակումբը արտագնա խաղում 2։1 հաշվով զիջեց «Սենտ Ջոնսթոն» շոտլանդական ակումբին, այդուհանդերձ, հայկական երկու ակումբները դուրս եկան հաջորդ փուլ։ «Շիրակ» ակումբը դուրս եկավ հաջորդ փուլ երկու խաղերի արդյունքում վաստակած միավորների շնորհիվ  (3:2), իսկ «Ալաշկերտը»` արտագնա խաղում խփած գնդակի շնորհիվ (երկու հանդիպումների արդյունքում գրանցված հաշիվը` 2:2)։

Հուլիսի 7–ին Հայաստանի չեմպիոն «Փյունիկ» երևանյան ակումբը արտագնա խաղում 2։1 հաշվով պարտության մատնեց Սան Մարինոյի «Ֆալգորե» ակումբին (երկու հանդիպումների արդյունքում գրանցված հաշիվը` 4։2) և անցավ Չեմպիոնների լիգայի ընտրական փուլ։

Իսկ «Ուլիս» հայկական ակումբը դուրս մնաց Եվրոպայի լիգայում ընթացող պայքարից` սեփական հարկի տակ 1։3 հաշվով զիջելով Մալթայի «Բիրկիկարե» ակումբին։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:33
27 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ նվաճեց Սոֆիայի միջազգային մրցաշարում
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նախօրեին ավարտվեց բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը:
23:18
26 Փետրվարի 2017
Մխիթարյանը դարձել է Անգլիայի Լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նվաճել է իր առաջին տիտղոսը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
17:31
26 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել բրիտանական դպրոցի աշակերտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել տարրական դպրոցի աշակերտ Ռայդերին:
14:01
26 Փետրվարի 2017
Կառլեն Մկրտչյանը հեռանում է «Անժիից»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն այլևս «Անժիում» չի խաղա:
12:45
26 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարի եզրափակչում է
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը եզրափակչի ուղեգիր է նվաճել:
18:14
25 Փետրվարի 2017
Մարտիկ Ասատրյանին հեռացրել են Fight Nights-ից Արցախի դրոշի համար
Ռուսաստանի Fight Nights Global կազմակերպությունն իրազեկել է  հայ մարտիկ Վարդան Ասատրյանին պայմանագրի լուծարման մասին:
15:30
25 Փետրվարի 2017
Փոլ Պոգբան հայերեն է խոսում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է կարճ տեսանյութ Փոլ Պոգբայի մասնակցությամբ:
09:57
25 Փետրվարի 2017
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում:
21:10
24 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ ապահովեց Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարում
Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Թաիլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
19:39
24 Փետրվարի 2017
Մոուրինյուն հաստատել է. Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչը
Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչի` «Սաութհեմփթոնի» հետ խաղը։
17:25
24 Փետրվարի 2017
ՄՅՈւ–ն հետևել է Մխիթարյանին մինչև նրա «Բորուսիա» տեղափոխվելը
ՄՅՈւ–ի գլխավոր մարզչի նախկին օգնականը նշել է, որ Ալեքս Ֆերգյուսոնը դիտարկել է Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը դեռ այն ժամանակ, երբ Մխիթարյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»։
14:58
24 Փետրվարի 2017
Քեթլին Չուքագյան. ես կհաղթեմ և կծածանեմ հայկական դրոշը
Նյու Ջերսիի հայկական ընտանիքում ծնված Քեթլին Չուքագյանը մարզական աշխարհում ավելի հայտնի է որպես «շիկահեր մարտիկ»։