484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Կապելլոն ցանկանում է շարունակել աշխատանքը Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչի պաշտոնում. Սիմոնյան
17:36
25 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն մտադիր է շարունակել աշխատանքն իր պաշտոնում` անկախ ամեն ինչից, «Ռ–Սպորտ» գործակալությանը հայտարարել է ՌՖՄ նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը։

ՌՖՄ գործադիր կոմիտեն չորեքշաբթի հանդես է եկել նրա օգտին, որպեսզի Կապելլոյին թողնի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, սակայն կազմակերպության ղեկավարությունն իտալացու հետ դեռ բանակացությունների կվարի թիմում նրա ապագայի վերաբերյալ, հաղորդում է Ռ–Սպորտը։

«Այսօր տեղի է ունեցել հանդիպում Ֆաբիո Կապելլոյի օգնականի (գլխավոր մենեջեր Օրեստե Չինկվինի) հետ։ Կարող եմ ձեզ հաստատ ասել, օգնականի խոսքով, նրանք ցանկանում են աշխատել։ Ցանկանում են աշխատել, ավելին, շանսերը (Եվրո 2016–ի եզրափակիչ դուրս գալու) կորած չեն, քանի որ կարելի է հաղթել բոլոր չորս խաղերում և անմիջապես հայտնվել Եվրոպայի առաջնությունում։ Եթե ոչ ուղղակի, ապա անցկացնել փլեյ–օֆի խաղեր։ Հույսը վերջինն է մահանում»,– ասել է Սիմոնյանը, նշելով, որ չի կարող հրապարակել Չինկվինիի հետ զրույցի բոլոր մանրամասները։

Ռուսաստանի հավաքականը 2016թ.–ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վեց խաղերից հետո G խմբում 8 միավորով զբաղեցնում է 3–րդ տեղը։ Առաջատար են ավստրիացիները (16), երկրորդ տեղում է Շվեդիայի թիմը (12)։ Եվրո 2016–ի եզրափակչի ուղեգրեր կստանան թիմերը, որոնք կզբաղեցնեն իրենց խմբում առաջին և երկրորդ տեղերը, ինչպես նաև երրորդ տեղերը զբաղեցրած թիմերից  լավագույնները։ Երրորդ տեղերը զբաղեցրած 8 մյուս թիմերը կորոշեն մնացած չորս ուղեգրերի ճակատագիրը փլեյ–օֆի խաղերում։-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:01
25 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները։

18:50
24 Ապրիլի 2017
Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում:
16:52
23 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում, հանդես է եկել հենացատկ վարժությունով:
16:05
23 Ապրիլի 2017
Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին և հավակնում է WBO գոտիին
Նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին:
21:54
22 Ապրիլի 2017
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
12:36
22 Ապրիլի 2017
Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը. երկրպագուների արգաձանքը Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
10:52
22 Ապրիլի 2017
Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
20:36
21 Ապրիլի 2017
Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
20:19
21 Ապրիլի 2017
Թինա Կանդելակի. երկրպագելու եմ Մխիթարյանին, քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ
Թինա Կանդելակին հայտարարել է, որ երկրպագում է Հայաստանի հավաքականի և «ՄՅՈւ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
16:06
21 Ապրիլի 2017
Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը։
13:11
21 Ապրիլի 2017
Մխիթարյան. «ՄՅու»–ն ևս մեկ քայլ արեց դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ
Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է նախօրեին տեղի ունեցած «Անդերլեխտի» հետ պատասխան հանդիպումը:
12:09
21 Ապրիլի 2017
Հայաստանն արդեն 12 մեդալ է նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում
Հայ սամբիստները 12 մեդալ են նվաճել Պրահայում անցկացվող սամբոյի Եվրոպայի երիտասարդական, պատանեկան և աղջիկների առաջնությունում։