478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետարանի թիմը 3:0 հաշվով հաղթել է Գերմանիայի քաղաքների քաղաքապետերի ֆուտբոլի հավաքական թիմին
17:15
20 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի թիմը 3:0 հաշվով հաղթել է Գերմանիայի քաղաքների քաղաքապետերի ֆուտբոլի հավաքական թիմին ընկերական հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել նախօրեին մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

12 քաղաքների ղեկավարները հայկական մայրաքաղաք են ժամանել Հեսենում Հայաստանի պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային նախաձեռնությամբ։

«Երկու թիմերն էլ ցուցադրել են գեղեցիկ ֆուտբոլ, սակայն դիտարժանությամբ ավելի աչքի է ընկել մեր մայրաքաղաքի հավաքական թիմի խաղը, որն էլ հաղթել է 3:0 հաշվով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ավարտից հետո երկու թիմերի ֆուտբոլիստների հետ զրուցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախ համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր Երևանի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում զարգացումներ ապահովելու ուղղությամբ: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` քաղաքապետn առանձնացրել է նաև այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում գործընկեր քաղաքների հետ:

«Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարևորում ենք նաև միջազգային փորձի փոխանակումը: Այս տեսանկյունից, անշուշտ, շատ կարևոր է նաև գործընկեր քաղաքների հետ արդյունավետ փոխգործակցության խթանումը: Երևանը տարեցտարի ընդլայնում է գործակցության շրջանակներն ու այսօր համագործակցում է աշխարհի շուրջ 50 քաղաքների հետ: Ըստ այդմ, համոզված եմ, որ առաջիկայում արդյունավետ գործակցություն կհաստատենք նաև գերմանական քաղաքների հետ և այս հարցում, անշուշտ, մեծ է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների դերը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: 

Իր և Գերմանիայի քաղաքների քաղաքապետերի պատվիրակության անդամների անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` հանդիպմանը ներկա ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ողջունել է գերմանական քաղաքների հետ գործընկերային սերտ կապեր հաստատելու Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը և իր հերթին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կնպաստի հնարավորին կարճ ժամանակում այդ հարաբերությունները ձևավորելուն և զարգացնելուն:

Գերմանիայի Աբշտայնախ քաղաքի քաղաքապետ, Գերմանիայի քաղաքապետերից կազմված ֆուտբոլային թիմի ղեկավար Ռոլֆ Ռեյնարդն իր հերթին նկատել է, որ, ընդունելով իրենց առաջարկը, Երևանն, ըստ էության, բարեկամական ձեռք է մեկնել գերմանական քաղաքներին:

«Մեզ համար իսկապես հաճելի է տեսնել ու զգալ այն հյուրընկալությունն ու ջերմ ընդունելությունը, որ ցուցաբերվեց Երևանում առաջին իսկ պահից: Այցի շրջանակում մենք հասցրել ենք արդեն փոքր-ինչ ծանոթանալ Երևանի պատմությանն ու քաղաքի անցուդարձին, և պետք է վստահեցնեմ, պարոն քաղաքապետ, որ տպավորված ենք Երևանով: Եվ համոզված եմ, որ ֆուտբոլը մեզ ավելի սերտ կապերով կկապի Երևանի հետ»,- նշել է Ռոլֆ Ռեյնարդը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:41
17 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը` Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող
ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը:
11:23
17 Օգոստոսի 2017
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը զիջեց շվեդներին
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը նահանջեց 3-րդ հորիզոնական։
11:05
16 Օգոստոսի 2017
Սենթ Լուիս.Արոնյան–Գաստարով` ոչ–ոքի. Արոնյանը կիսում է 2-5–րդ տեղերը
Օգոստոսի 15-ին անցկացվել են նաև մրցաշարի 5-6-րդ տուրերը:
17:24
15 Օգոստոսի 2017
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր Լգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում
Մխիթարյանը 9.1 գնահատականով ճանաչվել Պրեմիեր Լգայի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը։
19:53
14 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանն ուժերը կչափի լեգենդար Գարի Կասպարովի հետ
Երկուշաբթի Սենթ Լուիսում մեկնարկում է Grand Chess Tour շախմատային մրցաշարի չորրորդ տուրը։
16:54
13 Օգոստոսի 2017
«Անժի»-ի գլխավոր մարզիչ Գրիգորյանը հրաժարական է տվել
«Անժի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է հրաժարականի մասին:
11:01
13 Օգոստոսի 2017
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակն է տոնել ԱԱ-2019-ի ընտրական մրցաշարում
Հայաստանի թիմը 4-րդ տուրից հետո 7 միավորով գլխավորում է A խումբը:
10:58
12 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը պարտվել է Սինքֆիլդի գավաթի վերջին տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց թողեց Սինքֆիլդի գավաթի հաղթող դառնալու հնարավորությունը:
18:46
11 Օգոստոսի 2017
Միջազգային մրցաշարում հայ շախմատիստները նվաճել են ոսկին ու արծաթը
Մրցաշարի 143 մասնակիցներից  միայն Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանն են վաստակել 7․5-ական միավոր:
12:39
11 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը հայտնել է առաջիկա հարսանիքի ամսաթիվն ու վայրը (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել chess.com–ին։
20:18
10 Օգոստոսի 2017
ՄՅՈւ-ն ցանկանում է նոր պայմանագիր կնքել Իբրահիմովիչի հետ
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է նոր պայմանագիր կնքել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ:
15:14
10 Օգոստոսի 2017
ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը
Նոր աղյուսակում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը: