480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՖԻՖԱ–ն հիասթափված է պայմանագիրը խզելու մասին Խաղաղության նոբելյան կենտրոնի որոշումից
16:37
16 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի, /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հիասթափություն է հայտնել` ՖԻՖԱ–ում սկանդալի պատճառով պայմանագիրը խզելու մասին Խաղաղության նոբելյան կենտրոնի որոշման հետ կապված։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խաղաղության նոբելյան կենտրոնը, կոռուպցիոն սկանդալի հետ կապված, որոշել է հրաժարվել ՖԻՖԱ–ի հետ «Ձեռքսեղմում` հանուն խաղաղության» ակցիայի շրջանակում համագործակցությունից։

«Մենք հիասթափված էինք` իմանալով ՖԻՖԱ–ի հետ «Ձեռքսեղմում` հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում համագործակցությունից հրաժարվելու` Խաղաղության նոբելյան կենտրոնի մտադրության մասին»։ ՖԻՖԱ–ն չի սատարում այդ համատեղ նախաձեռնության նկատմամբ նման միակողմանի մոտեցմանը։ Նման գործողությունները չեն համապատասխանում fair play–ի ոգուն»,– ասվում է ՖԻՖԱ—ի կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ակցիան գործարկվել էր` հասարակության մեջ բարեկամության, հարգանքի և խաղաղության օրինակ ցույց տալու նպատակով։ ՖԻՖԱ–ն միացել էր ակցիային 2013թ.–ին և պարտավորվել անցկացնել այն կազմակերպության հովանու ներքո ընթացող մրցաշարերում։ Ակցիայի շրջանակում մինչև խաղը և դրա ավարտից հետո խաղացող թիմերի ավագները և մրցավարները պետք է հավաքվեին դաշտի կենտրոնական շրջանի շուրջ` միմյանց ձեռք սեղմելու համար։ Կազմակերպությունների միջև պայմանագիրը ստորագրվել էր մինչև 2016թ.–ի վերջը։

Մայիսի վերջին Ցյուրիխում կոռուպցիայի մեջ մեղադրանքով ձերբակալվել են ՖԻՖԱ–ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Եվս մի քանի պաշտոնյաների առաջադրվել են մեղադրանքներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:06
04 Դեկտեմբերի 2016
«Օլդ Թրաֆորդն» ընդամենը խաղադաշտ չէ, սա բեմահարթակ է. Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել The Players Tribune-ին:
11:39
04 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը ժեստերի լեզվով հորդորում է աջակցել «Մանչեսթեր Յունայթեդին» (ՏԵՍԱՆՅՈւԹ)
1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր:
15:22
03 Դեկտեմբերի 2016
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները:
15:52
02 Դեկտեմբերի 2016
«Ուրարտու» բասկետբոլային ակումբը դադարեցնում է իր գործունեությունը
Երևանի «Ուրարտու» ակումբն այդպես էլ դուրս չեկավ ծանր իրավիճակից և դադարեցնում է ելույթները:
10:34
02 Դեկտեմբերի 2016
«Մանչեսթեր Յունայթեդն» աստղ է անվանել Հենրիխ Մխիթարյանին և տեսանյութ է պատրաստել նրա մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը տեսանյութ է պատրաստել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
16:21
01 Դեկտեմբերի 2016
Ուզբեկստանի հետ հանդիպումը թույլ կտա գործի մեջ տեսնել ֆուտբոլիստներին. Արթուր Պետրոսյան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մեկնաբանել է Ուզբեկստանի ընտրանու հետ առաջիկա խաղը և հանդիպման անցկացման ժամկետների ընտրությունը:
13:18
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Թուրքիայում
Հայաստանի ազգային հավաքականը 2017 թ.-ի փետրվարին ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ:
12:34
01 Դեկտեմբերի 2016
Մոուրինյու. այնքան ուրախ եմ Մխիթարյանի համար, նա արդեն հարմարվում է
Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի խաղը քառորդ եզրափակչի` «Վեսթ Հեմի» դեմ հանդիպման ժամանակ
10:53
01 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Վեսթ Հեմի» հետ խաղի լավագույն խաղացողը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են «Վեսթ Հեմի» հետ խաղի լավագույն խաղացող:
12:49
30 Նոյեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը` տարվա լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակում
Fourfourtwo մարզական լուրերի կայքը կազմել է տարվա լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակը:
20:05
29 Նոյեմբերի 2016
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հիասթափված է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի պահվածքից
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը չի տուգանի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի` «Վեսթ Հեմի» դեմ խաղում հեռացվելու համար:
15:03
28 Նոյեմբերի 2016
Ժոզե Մոուրինյուն կարող է որակազրկվել
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է որակազրկվել: