478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայ մարզիկները Բաքվում անվտանգության մեջ են և հաղթանակի են տրամադրված. Գիլոյան
20:25
15 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ մարզիկները Բաքվում անվտանգության մեջ են և հաղթանակի են տրամադրված, ասաց հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում։

Ըստ նրա` մրցումներն անցնում են նորմալ հունով, հայ մարզիկների տրամադրությունը մարտական է, նրանք տրամադրված են պայքարի և հաղթանակի։

«Իմ խոսքերի լավագույն հաստատումը հունահռոմեական ոճի հայ ըմբիշների ելույթն է։ Երեկ հիանալի մենամարտեր են անցկացրել Միհրան Հարությունյանը և Մաքսիմ Մանուկյանը։ Միհրանի նվաճած արծաթե մեդալը ոսկու արժեք ունի, և սրանք լոկ խոսքեր չեն»,– ասաց Գիլոյանը։

Նա նշեց, որ երկրպագուներին նույնիսկ պետք չէ բացատրել, թե ինչ են արել մրցավարները, որպեսզի զրկեին հայ մարզիկին չեմպիոնի տիտղոսից։

«Երբ մեր ըմբիշները բարդ մենամարտում հաղթեցին ադրբեջանցի ներկայացուցիչներին, ապա որևէ խնդիր չեղավ։ Պարզապես եզրափակչում ամեն ինչ փոխվեց, և դատավորները թույլ չտվեցին, որ Միհրանը բարձրանա պարտերից։ Հակառակորդը կառչում էր նրա մարզահագուստից և մատներից։ Մեր մարզիկին երեք նախազգուշացում տվեցին, մինչդեռ  հակառակորդի սխալներն անտեսվում  էին»,– ասաց Գիլոյանը։

«Ամեն դեպքում, մենք չենք ընկճվում դրանից, հակառակը` մենք ավելի լավ ենք տրամադրված։ Վաղվանից պայքարի մեջ կմտնեն բռնցքամարտիկները, ավելի ուշ` ազատ ոճի ըմբիշները, այդ պատճառով ամեն ինչ դեռ առջևում է»,– նշեց Գիլոյանը։

Ինչ վերաբերում է մարզիկների անվտանգությանը, ապա Գիլոյանի խոսքով, այն միանգամայն ապահովված է, և մտահոգվելու կարիք չկա։ «Մենք մտածում ենք միայն պայքարի և հաղթանակի մասին։ Եվ, փառք Աստծո, շատ լավ ենք մասնակցում, բարձր մակարդակում ենք պահում մեր դրոշի, պետության պատիվը մեր արժանի ելույթներով»,– նշեց Գիլոյանը։

Նախօրեին հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը Բաքվի Եվրոպական խաղերում արծաթե մեդալ է նվաճել մինչև 66 կգ քաշային կարգում։

Վճռորոշ մարտում Հարությունյանը պարտվել է ռուս Արտյոմ Սուրկովին։

Եզրափակչի ճանապարհին Հարությունյանը պարտության է մատնել իսպանացի Նավառո Սանչեսին, բուլղարացի Կոնստանտին Ստասին, սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին։ Կիսաեզրափակչում հայ մարզիկը հաղթել է ադրբեջանցի Հասան Ալիևին։

Եվրոպական առաջին օլիմպիական խաղերը, որոնք հետագայում պետք է անցկացվեն չորս տարին մեկ անգամ, անցկացվում են Բաքվում հունիսի 12–28–ը։ Մրցումների ընթացքում կխաղարկվի 253 կոմպլեկտ մեդալ` 20 մարզաձևում, որից 11–ով կխաղարկվեն Օլիմպիական ուղեգրեր, որը տեղի կունենա 2016 թ.–ին Ռիո դե Ժանեյրոյում։

Սպասվում է, որ մրցումներին կմասնակցեն մայրցամաքի բոլոր երկրները ներկայացնող ավելի քան 6 հազար մարզիկներ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:03
21 Սեպտեմբերի 2017
Թե ինչպես Մխիթարյանը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» հերոս (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերջին տարվա ընթացքում դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» հենարանը:
18:47
20 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի եզրափակչում է. ամեն ինչ կորոշի թայ–բրեյքը
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ պարտիայի Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ պարտիան ավարտվեց ոչ-ոքի։
20:37
19 Սեպտեմբերի 2017
Չեմպիոնների լիգայի 2019 թվականի եզրափակիչը, հնարավոր է, անցկացվի Բաքվում
Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։
18:27
19 Սեպտեմբերի 2017
Աշխարհի Գավաթ. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
10:54
18 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. անչափ ուրախ եմ ԱՊԼ–ում խփած առաջին գոլիս համար (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր տպավորությունները Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» հանդիպումից հետո։

21:25
17 Սեպտեմբերի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին». Մխիթարյանը գոլ խփեց (ՎԻԴԵՈ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կիրակի «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին»:
11:50
17 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է։
19:29
15 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը հաղթեց Իվանչուկին Աշխարհի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչում
Այսօր աշխարհի գավաթի խաղարկությունում 1/4-րդ եզրափակչի օրն է։
13:28
15 Սեպտեմբերի 2017
Սոնա Ասատրյանը` Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնության չեմպիոն
Նախօրեին ավարտվեց Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունը։
14:16
13 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի հնարքը` Չեմպիոնների լիգայի Facebook–յան պաշտոնական էջի ուշադրության կենտրոնում (ՎԻԴԵՈ)
Թեև Հենրիխ Մխիթարյանը նախօրեին չկարողացավ գոլ խփել, միևնույնն է հայտնվեց Չեմպիոնների լիգայի Facebook–յան էջի ուշադրության կենտրոնում։
18:16
12 Սեպտեմբերի 2017
Ոսկի, արծաթ և բրոնզ՝ Բազկամարտի աշխարհի առաջնությունում
Սեպտեմբերի 2-ից 11-ը Բուդապեշտում ընթացավ Բազկամարտի մեծահասակների և երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությունը:
12:42
12 Սեպտեմբերի 2017
Կիմ Չեն Ինը Հենրիխ Մխիթարյանի ակումբի երկրպագուն է
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է: