482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+18
Եղանակը Երևանում
Հայ
Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի շրջանակում հայ ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը կգոտեմարտի պորտուգալացի Կարվալյուի հետ
16:44
12 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Բաքվում մեկնարկած Եվրոպական ամառային խաղերի շրջանակում հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը շաբաթ օրը կգոտեմարտի պորտուգալացի Կարվալյուի հետ, Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը։

Գիլոյանի խոսքերով` հաղթանակի դեպքում Ամոյանի հաջորդ մրցակիցը կլինի Մարյանյան (Ռուսաստան) - Ֆոննեսբեկ (Նորվեգիա) զույգի հաղթողը:

Ռոման Ամոյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է (2006 և 2011 թթ.), աշխարհի առաջնությունների եռակի դափնեկիր։ 2008 թ.–ին Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել մինչև 55 կգ քաշային կատեգորիայում Պեկինում կայացած օլիմպիադայի ժամանակ։ Ամոյանը սպորտի վաստակավոր վարպետ է։ Նա 2011 թ.–ին Հայաստանում ճանաչվել է լավագույն մարզիկ։

Եվրոպական առաջին օլիմպիական խաղերը, որոնք հետագայում պետք է անցկացվեն չորս տարին մեկ անգամ, անցկացվելու են Բաքվում հունիսի 12–28–ը։ Մրցումների ընթացքում կխաղարկվի 253 կոմպլեկտ մեդալ` 20 մարզաձևում, որից 11–ով կխաղարկվեն Օլիմպիական ուղեգրեր, որը տեղի կունենա 2016 թ.–ին Ռիո դե Ժանեյրոյում։

Սպասվում է, որ մրցումներին կմասնակցեն մայրցամաքի բոլոր երկրները ներկայացնող ավելի քան 6 հազար մարզիկներ։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:14
24 Մայիսի 2017
The New York Times. որտեղ էլ, որ Մխիթարյանը լինի, նրա մասնիկը միշտ տանն է` Հայաստանում
The New York Times հեղինակավոր հրատարակությունը հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի մասին։
11:59
24 Մայիսի 2017
Sky Sports-ի փորձագետ. երբ Մխիթարյանի խաղը ստացվում է, չեմ կարողանում հավատալ, թե որքան լավն է նա
Բրիտանական Sky Sports-ի փորձագետ Պոլ Մերսոնը Եվրոպա լիգայի եզրափակչից առաջ հերթական անգամ գովեստի խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի մասին:
11:39
23 Մայիսի 2017
Գեղասահքի բաց առաջնությունն է մեկնարկել Հայաստանում
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում նախօրեին մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը:
18:17
22 Մայիսի 2017
Հայ բազկամարտիկները մեդալների ողջ տեսականին են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել մայիսի 13-ից 22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում։
13:28
22 Մայիսի 2017
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին:
11:45
21 Մայիսի 2017
Մխիթարյան. ոչ միայն ցանկանում ենք, այլ պետք է հաղթենք Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է «Sky Sports»-ին:
15:30
20 Մայիսի 2017
Հայաստան – Սենթ Քիթս և Նևիս հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Հայաստանի և Սենթ Քիթս և Նևիսի հավաքականների ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են:
12:43
20 Մայիսի 2017
Ռիոյի Օլիմպիադայի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին
Ռիոյի Օլիմպիադայի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին, քանի որ դրանց վրա հայտնվել են սև հետքեր և ժանգ։
10:51
20 Մայիսի 2017
Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն` պարտության մատնելով ադրբեջանցի մարզիկին
Տիգրանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով:
11:23
19 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել «կարիճի» համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել «ՄՅու»–ում խաղաշրջանի լավագույն գոլի համար։
10:50
16 Մայիսի 2017
3 հայ հարձակվողներ հրավիրվել են ՌԴ հոկեյի հավաքական
Ռուսաստանի հոկեյի երիտասարդական հավաքականի մարզչական թիմը Վալերի Բրագինի ղեկավարությամբ կողմնորշվել է Սոչիի հավաքի մասնակիցների վերաբերյալ:
12:54
15 Մայիսի 2017
Համացանցում հայտնվել է ըմբիշ Միհրան Հարությունյանի պաշտոնական պրոմո–տեսանյութը
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիո–2016–ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հրապարակել է իր նոր պաշտոնական պրոմո–տեսանյութը։