478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ հայկական պատվիրակության դրոշակակիրը կլինի ՀՕԿ–ի գլխավոր քարտուղարը
21:41
11 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ հայկական պատվիրակության դրոշակակիրը կլինի ՀՕԿ–ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ֆեյսբուքյան իր էջում հրել է Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը։

Նա հայտնել է, որ հինգշաբթի Բաքու է ժամանել Հայաստանի մարզական պատվիրակության ևս մի խումբ, որի կազմում են հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը, Միհրան Հարությունյանը, Կարապետ Չալյանն ու Մաքսիմ Մանուկյանը:

«Նրանք արդեն հասցրել են մարզվել` բասկետբոլ են խաղացել»,– նշեց նա։

Ուրբաթ օրը Երևանի ժամանակով ժամը 19։00–ին կկայանա Առաջին Եվրոպական Ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

«Հայաստանը շքերթին կմասնակցի 7 հոգանոց խմբով, մեր Եռագույնն էլ կտանի Պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը»,– ասաց Գիլոյանը։

Ավելի վաղ Գիլոյանն ասել էր, որ հայ մարզիկների առաջին խումբը երեկվանից արդեն Բաքվի մարզական քաղաքում է։ Նրա խոսքով` այնտեղ է նաև Շվեդիայի հավաքականը, որի կազմում նույնպես կան հայեր, իսկ հարևանությամբ գտնվում են Գերմանիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի և Հունգարիայի հավաքականները։

Եվրոպական առաջին խաղերը, որոնք հետագայում անցկացվելու են չորս տարին մեկ անգամ, կանցկացվեն Բաքվում հունվարի 12–28–ը։ 20 մարզաձևում անցկացվող մրցումների ընթացքում կխաղարկվի մեդալների 253 կոմպլեկտ։ Սպասվում է, որ մրցումներին կմասնակցի ավելի քան 6 հազար մարզիկ` մայրցամաքի բոլոր երկրներից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:10
19 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում նվաճել է հաղթողի տիտղոսը (ՎԻԴԵՈ)
Մրցաշարի ավարտին Արոնյանը վաստակել էր 24,5 միավոր:
11:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքը Սենթ Լուիսի բլիցի առաջին տուրից հետո
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է առաջատարի դիրքը Սենթ Լուիսում մեկնարկած կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանից հետո։
11:41
17 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը` Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող
ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը:
11:23
17 Օգոստոսի 2017
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը զիջեց շվեդներին
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը նահանջեց 3-րդ հորիզոնական։
11:05
16 Օգոստոսի 2017
Սենթ Լուիս.Արոնյան–Գաստարով` ոչ–ոքի. Արոնյանը կիսում է 2-5–րդ տեղերը
Օգոստոսի 15-ին անցկացվել են նաև մրցաշարի 5-6-րդ տուրերը:
17:24
15 Օգոստոսի 2017
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր Լգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում
Մխիթարյանը 9.1 գնահատականով ճանաչվել Պրեմիեր Լգայի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը։
19:53
14 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանն ուժերը կչափի լեգենդար Գարի Կասպարովի հետ
Երկուշաբթի Սենթ Լուիսում մեկնարկում է Grand Chess Tour շախմատային մրցաշարի չորրորդ տուրը։
16:54
13 Օգոստոսի 2017
«Անժի»-ի գլխավոր մարզիչ Գրիգորյանը հրաժարական է տվել
«Անժի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է հրաժարականի մասին:
11:01
13 Օգոստոսի 2017
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակն է տոնել ԱԱ-2019-ի ընտրական մրցաշարում
Հայաստանի թիմը 4-րդ տուրից հետո 7 միավորով գլխավորում է A խումբը:
10:58
12 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը պարտվել է Սինքֆիլդի գավաթի վերջին տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց թողեց Սինքֆիլդի գավաթի հաղթող դառնալու հնարավորությունը:
18:46
11 Օգոստոսի 2017
Միջազգային մրցաշարում հայ շախմատիստները նվաճել են ոսկին ու արծաթը
Մրցաշարի 143 մասնակիցներից  միայն Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանն են վաստակել 7․5-ական միավոր:
12:39
11 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը հայտնել է առաջիկա հարսանիքի ամսաթիվն ու վայրը (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել chess.com–ին։