482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
«Առաջին հայկական ճակատ» երկրպագուների կազմակերպությունը պորտուգալացիների հետ խաղից առաջ երթ կանցկացնի
21:53
08 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Առաջին հայկական ճակատ» ֆուտբոլային երկրպագուների կազմակերպությունը Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականների հետ խաղից մի քանի ժամ առաջ նախատեսում է շաբաթ օրը երթ անցկացնել, 2016 թ.–ի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի շրջանակում։

Խաղը կսկսվի հունիսի 13-ին ժամը 20։00 տեղական ժամանակով Երևանի հանրապետական մարզադաշտում։

Facebook սոցցանցում հատուկ բաց միջոցառմանը երկրպագուներին ժամը 16:30-ին հրավիրում են Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ մասնակցելու երկրպագուների միասնական մեծ երթին դեպի մարզադաշտ: Երթը կմեկնարկի ժամը 17։45–ին։

«Բոլորին կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` հագնել կարմիր շապիկներ՝ մարզադաշտի տրիբունաները կարմիր ներկելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ:

Կազմակերպիչները նշել են, որ եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է: Երթի ընթացքում կվառվեն ֆայեռներ, իսկ բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով:

Հայաստանի հավաքականը մեկ միավորով կիսում է վերջին տեղը սերբերի հետ։ Սակայն հայ ֆուտբոլիստները անց են կացրել հինգ խաղ, մեկ խաղով ավել, քան սերբերը։

Ինը միավորով խմբում առաջատարներն են պորտուգալացիները չորս հանդիպումից հետո, յոթական միավորներ Ալբանիայի (երեք խաղ) և Դանիայի (չորս խաղ) հավաքականների մոտ։-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:36
08 Դեկտեմբերի 2016
Մխիթարյանը դարձավ իր առաջին գոլի հեղինակը «ՄՅու»-ի կազմում եվրո գավաթներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հենրիխ Մխիթարյանը դարձավ իր առաջին գոլի հեղինակը եվրո գավաթներում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
18:29
07 Դեկտեմբերի 2016
Աշխարհի ռեկորդ. Սերգեյ Մովսիսյանը և Դավիթ Նավարան խաղացել են միաժամանակ 12 խաղատախտակի վրա (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Պրահայի կենտրոնում նախօրեին շախմատային մեծ իրադարձություն էր:
17:41
07 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Օդեսա «Զարյայի» հետ հանդիպման
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Օդեսա` Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին հանդիպմանը մասնակցելու համար։
14:07
07 Դեկտեմբերի 2016
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
19-ամյա Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ծանրամարտի` մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:
11:13
07 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը խոսել է Մոուրինյուի հետ իր փոխհարաբերությունների մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ իր փոխհարաբերությունների մասին:
13:19
06 Դեկտեմբերի 2016
Մաթս Հումելս. Մխիթարյանը լավն է, ինչպես միշտ
Մաթս Հումելսը հայտարարել է, որ հայ կիսապաշտպանն այն լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ նա երբևէ խաղացել է նույն թիմում:
11:59
05 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Էվերթոնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Էվերթոնին»։
10:20
05 Դեկտեմբերի 2016
Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է Հենրիխ Մխիթարյանին օգտագործել Էվերթոնի դեմ խաղում
Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողացել պահպանել հաղթական հաշիվը «Էվերթոնի» հետ խաղում։
14:06
04 Դեկտեմբերի 2016
«Օլդ Թրաֆորդն» ընդամենը խաղադաշտ չէ, սա բեմահարթակ է. Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել The Players Tribune-ին:
11:39
04 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը ժեստերի լեզվով հորդորում է աջակցել «Մանչեսթեր Յունայթեդին» (ՏԵՍԱՆՅՈւԹ)
1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր:
15:22
03 Դեկտեմբերի 2016
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները:
15:52
02 Դեկտեմբերի 2016
«Ուրարտու» բասկետբոլային ակումբը դադարեցնում է իր գործունեությունը
Երևանի «Ուրարտու» ակումբն այդպես էլ դուրս չեկավ ծանր իրավիճակից և դադարեցնում է ելույթները: