482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+7
Եղանակը Երևանում
Հայ
Անգլիան ֆուտբոլի` 2018 կամ 2022 թվականների աշխարհի առաջնությունը չի անցկացնի. Դայկ
21:58
05 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի կամ Քաթարի փոխարեն Անգլիան ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չի անցկացնի 2018 կամ 2022 թվականներին, հայտնել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) նախագահ Գրեգ Դայկը, հաղորդում է Р-Спорт–ը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի մշակույթի, սպորտի և ԶԼՄ–ների նախարար Ջոն Ուիթինգդեյլն ասել էր, որ Անգլիան կարող է ընդունել 2022 թվականի աշխարհի առաջնությունը, եթե այն «խլեն» Քաթարից և եթե այդ մասին խնդրի ՖԻՖԱ–ն։

1998 թվականից ՖԻՖԱ–ն գլխավորող Յոզեֆ Բլատերը մայիսի 29–ին հինգերորդ անգամ կառույցի նախագահ էր վերընտրվել, իսկ արդեն հունիսի 2–ին հայտարարել էր, որ հրաժարվում է պաշտոնից, և խնդրել էր ՖԻՖԱ–ի գործադիր կոմիտեին արտահերթ կոնգրես հրավիրել` կազմակերպության ղեկավարի պաշտոնում իրեն փոխարինող ընտրելու համար։ ՖԻՖԱ–ի նախագահի ընտրությունների հատուկ հանձնաժողովի նախագահ Դոմենիկո Սկալի խոսքով`արտահերթ վեհաժողովը կանցկացվի 2015թ.–ի դեկտեմբերից մինչև 2016թ.–ի մարտն ընկած ժամանակահատվածում։

«Այդ իրավիճակն այնպիսի տպավորություն է ստեղծում, կարծես, մենք դա անում ենք սեփական շահերից ելնելով։ Մենք չենք անցկացնի աշխարհի առաջնությունը 2018 թվականին, և, անշուշտ, չենք անցկացնի այն նաև 2022 թվականին»,– ասել է Դայկը, որի խոսքն է մեջբերում Guardian–ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:28
16 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն` Մխիթարյանի մասին. «Յուրաքանչյուր խաղացող ունի իր գինը»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան:
12:59
16 Դեկտեմբերի 2017
Մխիթարյանի տեղը ՄՅՈւ–ում կարող է զբաղեցնել Մեսութ Օզիլը. Mirror
Մոուրինյուն հայտարարել է, որ սկսել է ավելի հազվադեպ խաղադաշտ հանել Մխիթարյանին այն պատճառով, որ Հենրիխը սկսել է իրեն վատ դրսևորել խաղերում։
18:58
15 Դեկտեմբերի 2017
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պաշտպանել է Հենրիխ Մխիթարյանին
Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խնդիրները շուտով կլուծվեն:
15:05
14 Դեկտեմբերի 2017
Մոուրինյու. Մխիթարյանն ամենից քիչն է վաստակել թիմում խաղալու իրավունք
Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու թիմի կազմում չի ներառում կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
23:08
13 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն ցանկանում է Մխիթարյանին փոխանակել «Ինտեր»-ի կիսապաշտպանի հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված է «Ինտեր»-ի կիսապաշտպան Ժոաու Մարիուի ծառայություններով:
21:05
12 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո վիճաբանության մասին
Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո տեղի ունեցած վեճը։
19:05
12 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն շտապ հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ
Ժոզե Մոուրինյուն շտապ հանդիպել է ՄՅՈւ–ի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ։
18:04
12 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանն աշխարհի լավագույն 20 ֆուտբոլիստների ցանկում է. IFFHS վարկանիշ
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է 2017 թվականի լավագույն փլեյմեյքերների ցուցակում:
21:31
11 Դեկտեմբերի 2017
Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին London Chess Classic–ի վերջին տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ծանր պարտիայում պարտություն կրեց շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից։
19:23
11 Դեկտեմբերի 2017
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի պարալիմպիկ լեռնադահուկային առաջնություն
Առաջին պարալիմպիկ լեռնադահուկային առաջնությունը կկազմակերպվի 2018 թվականի հունվարի 30-ից 31-ը Ծաղկաձորում:
13:37
11 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն շշով հարվածել է Էդերսոնի գլխին «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո
Մոուրինյուն ջրով լի շշով հարվածել է բրազիլացի դարպասապահի գլխին։
12:46
11 Դեկտեմբերի 2017
Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ տարավ «Խիմիկ-2-ի» նկատմամբ
26 խաղից հետո «Արարատը» 49 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է: