484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է Բաքվի խաղերին մասնակցությունից` աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար
16:44
03 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհի չեմպիոն և Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը «Ցայգ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ հրաժարվել է Բաքվում Եվրոպայի խաղերի մասնակցությունից` աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար։

«Ինձ լուրեր են հասել, թե իբր ես Բաքվի խաղերի մասնակցությունից հրաժարվել եմ այն պատճառով, թե ինձ «չի գոհացնում» հաղթանակի համար խոստացված 50 հազար դոլարը։ Բայց ասեմ, որ ես մասնակցել եմ մրցաշարերի և հաղթել ոչ թե հանուն փողի, այլ Հայրենիքիս և ժողովրդիս պատիվը բարձր պահելու համար»,– ասել է Ալեքսանյանը։

Մարզիկի խոսքով` ինքը չի մասնակցի Բաքվում կայանալիք խաղերին, որովհետև աշխարհի առաջնությանը քիչ ժամանակ է մնացել։

«Եթե ես մեկնեմ Բաքու, իսկ ես պատրաստ եմ դա անել, չեմ կարողանա հարյուր տոկոսով և լիարժեք պատրաստվել աշխարհի առաջնությանը, որն ավելի կարևոր է Եվրոպայի խաղերից։ Աշխարհի առաջնությանը հաջող ելույթը հաջորդ տարվա Օլիմպիական խաղերի ուղեգիր կտա»,– ավելացրել է Ալեքսանյանը։

Պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերը, որոնք հետագայում կանցկացվեն չորս տարին մեկ, կանցկացվեն Բաքվում հունիսի 12-28–ը։ Մրցումների ընթացքում կխաղարկվի 253 մեդալի կոմպլեկտ 20 մարզաձևերում, դրանցից 11–ի մասով կկատարվի Ռիո դը Ժանեյրոյի Օլիմպիադա-2016–ի ընտրություն։ Ակնկալվում է, որ մրցումներին կմասնակցեն ավելի քան վեց հազար մարզիկներ մայրցամաքի բոլոր երկրներից։

Ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի խաղերի  մայրաքաղաք Լաս Վեգասում։

Մրցաշարը կկայանա 2015 թվականի սեպտեմբերին «Օրլինս–արենա» մարզաժամանցային համալիրում։ Առաջնության շրջանակում կխաղարկվեն պարգևների կոմպլեկտներ բոլոր երեք օլիմպիական մարզաձևերում` հունահռոմեական, ազատ ոճի և կանանց պայքարում։ Այն կդառնա առաջին որակավորող մրցությունը 2016 թվականի Ռիո դը Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի նախաշեմին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:31
11 Դեկտեմբերի 2017
Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին London Chess Classic–ի վերջին տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ծանր պարտիայում պարտություն կրեց շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից։
19:23
11 Դեկտեմբերի 2017
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի պարալիմպիկ լեռնադահուկային առաջնություն
Առաջին պարալիմպիկ լեռնադահուկային առաջնությունը կկազմակերպվի 2018 թվականի հունվարի 30-ից 31-ը Ծաղկաձորում:
13:37
11 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն շշով հարվածել է Էդերսոնի գլխին «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո
Մոուրինյուն ջրով լի շշով հարվածել է բրազիլացի դարպասապահի գլխին։
12:46
11 Դեկտեմբերի 2017
Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ տարավ «Խիմիկ-2-ի» նկատմամբ
26 խաղից հետո «Արարատը» 49 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է:
11:59
11 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը Մոուրինյուի հետ կքննարկի իր ապագան ՄՅՈւ–ում
Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է Ժոզե Մոուրինյուի հետ քննարկել իր ապագան ակումբում:
20:35
08 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները պահանջում են Մոուրինյուից խաղադաշտ վերադարձնել ֆուտբոլիստին
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները «ռմբակոծել են» ՄՅՈւ–ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի Instagram-ի էջը։  
18:30
08 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Ոսկե գնդակ-2017-ի հաղթողը
Հայտնի է, թե ով է արժանացել Ոսկե գնդակ-2017 մրցանակին։
16:04
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանը պատրաստ է զբաղվել 2018 թ.–ի Օլիմպիադային ռուս մարզիկների մասնակցության կազմակերպչական հարցերով
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ են աջակցել 2018 թ.–ին կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերին ռուս մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին:
13:24
06 Դեկտեմբերի 2017
«Օլիմպիակոսը» Ջանլուիջի Բուֆոնին հատուկ մրցանակ է հանձնել (ՖՈՏՈ)
Նախօրեին «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Օլիմպիակոսի» հետ։
11:29
06 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչին. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա Աստվածը»
Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
23:09
05 Դեկտեմբերի 2017
ՄՕԿ-ը հեռացրել է Ռուսաստանի հավաքականին 2018թ. Օլիմպիադայից
Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը 2018 թվականի Օլիմպիական խաղերին:
16:30
05 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ ֆուտբոլային ակումբին է երկրպագել փոքր տարիքում
Թինա Կանդելակին լեգենդ է անվանել Հենրիխ Մխիթարյանին։