478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Այժմ Հայաստանում շուրջ 13 հազար սիրիահայ է բնակվում. նախարար
15:58
01 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստան է տեղափոխվել մոտ 13 հազար սիրիահայ, երկուշաբթի բյուջետային լսումների ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նրա խոսքով` միայն վերջին մի քանի ամսում Սիրիայից շուրջ 500 հայ է տեղափոխվել Հայաստան։

«Բյուջեի և տարբեր հիմնադրամների միջոցների հաշվին լուծվում են սիրիահայերի ուսման և բժշկական օգնության տրամադրման հարցերը», – ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ 500 երիտասարդ սիրիահայեր սովորում են Հայաստանի բուհերում, ավելի քան 100 ձեռներեցներ զբաղվում են բիզնեսով, մոտ հազար մարդ տեղավորվել է աշխատանքի։ Երեխաների համար կազմակերպվում է ամառային հանգիստ, հայերենի և ռուսերենի ուսուցման դասընթացներ։

Հակոբյանն ավելացրեց, որ ևս հինգ ընտանիք Հայաստան է տեղափոխվել Իրաքից, որտեղ իրավիճակը փոքր–ինչ ավելի լավ է, քան Սիրիայում։

Սիրիայում 2011թ.–ի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետևանքով, ըստ ՄԱԿ–ի տվյալների, զոհվել է ավելի քան 220 հազար մարդ։ Կառավարության զորքերին դիմակայում են տարբեր զինված խմբավորումների գրոհայինների ջոկատները։

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100 հազար հայ, որոնց մեծ մասը բնակություն էր հաստատել երկրի հյուսիսում (Հալեպ գավառ) և հյուսիս–արևելքում (էլ–Հասակե գավառ)։ Դամասկոսում բնակվում և աշխատում էր առնվազն 7 հազար հայ։ Սիրիայի ճգնաժամից հետո մոտ 90 հազար հայեր հեռացան արաբական հանրապետությունից։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:
16:35
08 Օգոստոսի 2017
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի հրավառության շքեղ փառատոնին
Թիմերը երկինք բաց կթողնեն շուրջ 60 հազար համազարկ
15:30
08 Օգոստոսի 2017
«Կորեական Խալկ» մականունով բոդիբիլդերը հարերենով ողջույնի խոսք է ձայնագրել (ՎԻԴԵՈ)
Տեսագրությունում նա հայերենով վանկարկում է   «Հայաստան», «Հայաստան»:
14:57
08 Օգոստոսի 2017
Սպառողական վարկեր «Մայրական կապիտալի» հաշիվների առկայության դեպքում ՎՏԲ–Հայաստան Բանկից
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը:
16:01
07 Օգոստոսի 2017
Քլոյե Քարդաշյանը սեր է խոստովանել հայերենով (ՖՈՏՈ)
Աղջիկը մակագրել է 26-ամյա ընկերոջ հետ համատեղ լուսանկարը։