484.78
-2
571.8
-2.21
8.19
+0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Նիկիտա Սիմոնյանը պետք է զբաղվի համաժողովի կազմակերպման աշխատանքով, իսկ ֆինանսներով կզբաղվի ՌՖՄ–ի նոր ղեկավարը. Ստեպաշին
15:14
01 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի ֆուտբոլի միության ֆինանսական կայունության հարցերով պետք է զբաղվի կազմակերպության հաջորդ ղեկավարը, որը կընտրվի մշտական հիմունքներով, իսկ ՌՖՄ–ի ղեկավարի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը պետք է զբաղվի կազմակերպչական հարցերով, «Р-Спорт» գործակալությանն է ասել ՌՖՄ–ի գործկոմի անդամ, Մոսկվայի «Դինամո» ակումբի դիտորդական խորհրդի նախագահ Սերգեյ Ստեպաշինը։

Կիրակի կայացած ՌՖՄ–ի համաժողովի ժամանակ որոշվել է դադարեցնել կազմակերպության նախագահ Նիկոլայ Տոլստոյի լիազորությունները։ Պաշտոնակատար է նշանակվել ՌՖՄ–ի առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը։ Կազմակերպության հաջորդ ղեկավարը կընտրվի արտահերթ համաժողովում, որի օրը կորոշվի հունիսին, գործադիր կոմիտեի նիստի ժամանակ։ Կիրակի ՌՖՄ–ի վերահսկիչ–վերաքննիչ հանձնաժողովի ղեկավար Իվան Պերոնկոն հայտարարել է, որ կազմակերպությունը գտնվում է սնանկության բարձր ռիսկի տակ։

«Նիկիտա Սիմոնյանը պետք է կենտրոնանա և ըստ արժանվույն կազմակերպի համաժողովը` ՌՖՄ–ի նոր ղեկավար ընտրելու համար։ Իսկ աշխատավարձերով և ֆինանսական կայունության հարցերով կզբաղվի նոր ղեկավարը», – ասել է Ստեպաշինը։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ «ֆինանսական կանոնակարգի նախագծի աշխատանքը շարունակվում է` անկախ նրանից, թե ՌՖՄ–ն այս պահին նոր ղեկավար ունի, թե ոչ»։

Ստեպաշինը հիշեցրել է, որ ՌՖՄ–ի ֆինանսական կանոնակարգի լրամշակման աշխատանքային խմբի նիստը, որը նա գլխավորում է, օգոստոսի 1–ին կներկայացնի փաստաթղթի նախագծի վերջնական տարբերակը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
20 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը ոչ–ոքի է խաղացել ՖԻԴԵ–ի Գրան–պրիի եզրափակիչ փուլում և պահպանում է առաջատարի դիրքը
Լևոն Արոնյանը 5–րդ տուրում ոչ–ոքի է խաղացել չինացի շախմատիստ Դին Լիժենի հետ Իսպանիայում անցկացվող ՖԻԴԵ–ի Գրան–պրիի եզրափակիչ փուլում։
17:03
20 Նոյեմբերի 2017
The Sun. Հենրիխ Մխիթարյանը պայքարում է «Մանչեսթեր Յունայթեդում» իր կարիերան փրկելու համար
Մխիթարյանի հանդեպ մեծ դժգոհություն կա Մոուրինյուի և նրա թիմի կողմից։
12:25
20 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է ՖԻԴԵ-ի Grand Prix մրցաշարի աղյուսակը
ՖԻԴԵ-ի Գրան պրիի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Անիշ Գիրիի նկատմամբ։
11:25
18 Նոյեմբերի 2017
«Տաշիր» խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը` «Արարատ» ՖԱ նախագահ
«Արարատ» ֆուտբոլային ակումբւ նախագահ է ընտրվել ձեռնարկատեր և մեկենաս Սամվել Կարապետյանը:
19:44
17 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը 2018 թ.–ի ԱԱ–ն բաց թողած ֆուտբոլի համաշխարհային աստղերի խորհրդանշական հավաքականում է
Հենրիխ Մխիթարյանը 2018 թ.–ի ԱԱ–ն բաց թողած ֆուտբոլի համաշխարհային աստղերի խորհրդանշական հավաքականում է:
13:13
17 Նոյեմբերի 2017
Հայ հերոս. ցանցում հայտնվել է Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող ֆիլմը (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» 60 րոպե տևողությամբ ֆիլմ է ցուցադրել Հենրիխ Մխիթարյանի մասին։
13:18
16 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի խփած բոլոր 25 գոլերը Հայաստանի հավաքականի կազմում (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք Հենրիխ Մխիթարյանի խփած բոլոր 25 գոլերը Հայաստանի հավաքականի կազմում։
20:31
14 Նոյեմբերի 2017
Լեգենդար Բուֆոնն արցունքն աչքերին հրաժեշտ տվեց Իտալիայի հավաքականին (ՎԻԴԵՈ)
Բուֆոնն արցունքներն աչքերին հայտարարեց Իտալիայի հավաքականում կարիերայի ավարտի մասին։
18:16
14 Նոյեմբերի 2017
Championat.com. Հենրիխ Մխիթարյանն ազգի հերոսն է
Championat.com հայտնի մարզական պարբերականը Հենրիխ Մխիթարյանին ազգի հերոս է անվանել։
20:07
13 Նոյեմբերի 2017
Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Կիպրոսի նկատմամբ (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային հավաքականը երկուշաբթի տարվա վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել:
15:17
13 Նոյեմբերի 2017
Կրիվցով. կյանքումս տեսած երկու անհավանական պրոֆեսիոնալներից մեկը Հենրիխ Մխիթարյանն է
Մխիթարյանը 2010-ից 2013 թվականներին հանդես է եկել «Շախտյորում» Կրիվցովի և Սռնայի հետ միասին:
12:59
11 Նոյեմբերի 2017
ՀՖՖ-ն կոշտ հայտարարություն է արել Բելառուսի հետ իբր պայմանավորված խաղի լուրերի վերաբերյալ
Նախօրեին հայկական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե, իբր, նոյեմբերի 9-ին կայացած Հայաստան-Բելառուս հանդիպումը կրել է պայմանավորված բնույթ։