484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Էլինա Դանիելյանը բաց թողեց մրցանակային տեղ գրավելու հնարավորությունը Բաթումիի Շախմատի Եվրոպայի առաջնությունում
19:10
30 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը շաբաթ օրը զիջեց ուկրաինուհի Նատալյա Ժուկովային Շախմատի Եվրոպայի առաջնության վերջին` 11-րդ տուրում, որն այսօր ավարտվել է Վրաստանում:

Վերջին տուրի նախօրեին Դանիելյանը զբաղեցնում էր երրորդ տեղը մրցանակային աղյուսակում, սակայն այսօր տարած պարտությունը զրկել է նրան առաջնության երեք մրցանակային տեղերից մեկը զբաղեցնելու հնարավորությունից:

Այսպիսով, ուկրաինուհի Ժուկովան, հնարավոր 11 միավորից վաստակելով 9,5 միավոր, դարձել է Եվրոպայի չեմպիոն, արծաթե մեդալակիր է դարձել վրացի Նինո Բացիաշվիլին` վաստակելով 9 միավոր, երրորդ տեղում է 8 միավոր վաստակած ռուս Ալինա Կաշլինսկայան:

Եվրոպայի կանանց առաջնությունն անցկացվում էր 11 տուրով շվեյցարական համակարգով մայիսի 19-30-ը Բաթումիի մոտակայքում գտնվող Չակվի հանգստավայրում: Առաջնությանը մասնակցել է 98 շախմատիստուհի: Հայաստանը ներկայացնում էր 8 շախմատիստուհի:

Ընդհանուր մրցանակային ֆոնդը 60 հազար եվրո է: 14 լավագույններն իրավունք են ստացել ուժերը չափերը աշխարհի հաջորդ առաջնության ժամանակ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:50
24 Ապրիլի 2017
Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում:
16:52
23 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում, հանդես է եկել հենացատկ վարժությունով:
16:05
23 Ապրիլի 2017
Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին և հավակնում է WBO գոտիին
Նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին:
21:54
22 Ապրիլի 2017
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
12:36
22 Ապրիլի 2017
Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը. երկրպագուների արգաձանքը Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
10:52
22 Ապրիլի 2017
Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
20:36
21 Ապրիլի 2017
Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
20:19
21 Ապրիլի 2017
Թինա Կանդելակի. երկրպագելու եմ Մխիթարյանին, քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ
Թինա Կանդելակին հայտարարել է, որ երկրպագում է Հայաստանի հավաքականի և «ՄՅՈւ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
16:06
21 Ապրիլի 2017
Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը։
13:11
21 Ապրիլի 2017
Մխիթարյան. «ՄՅու»–ն ևս մեկ քայլ արեց դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ
Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է նախօրեին տեղի ունեցած «Անդերլեխտի» հետ պատասխան հանդիպումը:
12:09
21 Ապրիլի 2017
Հայաստանն արդեն 12 մեդալ է նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում
Հայ սամբիստները 12 մեդալ են նվաճել Պրահայում անցկացվող սամբոյի Եվրոպայի երիտասարդական, պատանեկան և աղջիկների առաջնությունում։
00:47
21 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը ՄՅՈւ– «Անդերլեխտ» պատասխան խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը ՄՅՈւ– «Անդերլեխտ» պատասխան խաղում: