481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՈՒԵՖԱ–ի գործադիր կոմիտեն չորեքշաբթի կքննարկի ՖԻՖԱ–ի նախագահի ընտրության օրը տեղափոխելու առաջարկը. գործակալություն
18:45
27 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը (ՈՒԵՖԱ) չորեքշաբթի կքննարկի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի ընտրության օրը տեղափոխելու առաջարկը։

Ընտրությանը օրը ցանկանում են տեղափոխել, քանի որ ՖԻՖԱ–ի անվան շուրջ աղմկահարույց պատմություն է ծավալվել` կապված կոռուպցիայի հետ, հայտնում է Ասոշեյթեդ Պրեսս գործակալությունը` վկայաբերելով ՖԻՖԱ–ի ներկայացուցիչ Պեդրո Պինտոյին։

Պինտոյի խոսքով` համապատասխան կետ է ներառվել ՈՒԵՖԱ–ի գործադիր կոմիտեի արտահերթ նիստի օրակարգում, որը կանցկացվի չորեքշաբթի Վարշավայում` կազմակերպության ղեկավար Միշել Պլատինիի գլխավորությամբ։

Պլատինին ավելի վաղ հայտարարել էր, որ սատարում է ՖԻՖԱ–ի գործող ղեկավարի միակ հակառակորդին` Յոզեֆ Բլատեր Ալի բին Ալ–Հուսեյնին։ Ընտրությունը ծրագրված էր անցկացնել մայիսի 29-ին Ցյուրիխում։

Չորեքշաբթի հայտնի դարձավ, որ Ցյուրիխում ՖԻՖԱ–ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների են ձերբակալել և կոռուպցիայի մեղադրանք ներկայացրել նրանց։ Մեղադրող կողմը կարծում է, որ վերջին տասնամյակների ընթացքում ՖԻՖԱ–ում կոռուպցիոն գործարքներ են կատարվել` աշխարհի առաջնության հայտերի, մարքեթինգի և հեռարձակման հետ կապված։ Մեղադրանք է ներկայացվել նաև խարդախության, խոշոր դրամաշորթության և փողերի լվացման համար։

Պաշտոնյաները հավաքվել են Ցյուրիխի հյուրանոցում և սպասում են ՖԻՖԱ–ի նախագահի հերթական ընտրությանը։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:35
27 Մայիսի 2017
Մխիթարյանի գոլը` շաբաթվա լավագույնների թվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հենրիխ Մխիթարյանի գոլը ներառվել է շաբաթվա լավագույնների թվում։
21:01
26 Մայիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը կիրականացնի առավելագույնը 4 տրանսֆեր
Ժոզե Մոուրինյուն արդեն ներկայացրել է տրանսֆերային ցուցակն ակումբի ղեկավարությանը:
20:25
26 Մայիսի 2017
Արթուր Պետրոսյանը Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական է հրավիրել 7 ֆուտբոլիստներ
Արթուր Պետրոսյանը հրապարակել է  Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող ֆուտբոլիստների անունները:
13:50
25 Մայիսի 2017
Ջորկաեֆը` Մխիթարյանին. «Այդ օրը դու ասացիր, որ մի օր դու նույնպես կնվաճես Գավաթը» (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Լեգենդար Յորի Ջորկաեֆը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Եվրոպա լիգայում տարած հաղթանակի առիթով:
12:49
25 Մայիսի 2017
Անդեր Էրերան գոլից առաջ Մխիթարյանին ասել է` գնա տուգանային, իսկ ինքը ապահովության համար վերադարձել է դաշտի կենտրոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը Պոգբայի և Մխիթարյանի գոլերի շնորհիվ։
12:31
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հաղթանակս նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին և բոլոր հայերին
Հենրիխ Մխիթարյանը հուզիչ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում Եվրոպա լիգայում իր թիմի հաղթանակից հետո:
01:44
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «ՄՅու»-ի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ակումբի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում:
01:14
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմություն է կերտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրոպա լիգայի գավաթի հանձնման արարողության ժամանակ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի դրոշն ուսերին։
00:50
25 Մայիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը»` Եվրոպա լիգայի գավաթակիր Պոգբայի և Մխիթարյանի շնորհիվ
«Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Եվրոպա լիգայի գավաթակիր Հենրիխ Մխիթարյանի և Փոլ Պոգբայի գոլերի շնորհիվ։
23:51
24 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ Եվրոպա լիգայի եզրափակչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄՅՈւ–ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում։
23:09
24 Մայիսի 2017
Փոլ Պոգբան բացեց «Մանչեսթեր Յունայթեդ»-«Այաքս» խաղի հաշիվը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փոլ Պոգբան բացեց «Մանչեսթեր Յունայթեդ»-«Այաքս» հանդիպման խաղի հաշիվը:
19:23
24 Մայիսի 2017
Հայաստանի գավաթի եզրափակչի ուղիղ հեռարձակում. «Փյունիկ»–«Շիրակ» (LIVE, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի գավաթի եզրափակիչն է անցկացվում Երևանի Հանրապետական մարզադաշտում։