484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+5
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանում մինչև հիմա եվրաինտեգրման հետ կապված լուրջ խնդիրներ կան. փորձագետ
20:22
26 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Վրաստանում մինչև հիմա եվրաինտեգրման հետ կապված լուրջ խնդիրներ կան, երեքշաբթի «Կովկաս 2014» միջազգային համաժողովի ընթացքում ասել է Ռազմավարական հետազոտությունների վրացական կենտրոնի վերլուծաբան Գեորգի Գվիրմաձեն։

Նրա խոսքով` երկրորդ անգամ անկախություն ձեռք բերելուց հետո (1991թ.) Վրաստանը հայտարարեց, որ արևմտամետ կողմնորոշում ունեցող ժողովրդավարական պետություն է կառուցելու։

«Եվ թեև այս 25 տարիների ընթացքում շատ սխալներ են եղել, որոնք հակասել են ժողովրդավարությանը, Վրաստանի այդ ընտրությունը մնում է, և արտաքին քաղաքական կողմնորոշումը ևս չի փոխվել», – ասել է Գվիրմաձեն` ներկայացնելով «Վրաստանը` 2014թ.–ին. ասոցացման պայմանագրի ստվերում» թեմայով զեկույցը։

Նա նշել է, որ թեև ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի վավերացման գործընթացը դեռևս չի ավարտվել, փաստաթղթի որոշակի մասն արդեն ուժի մեջ է մտել։

«Եվրաինտեգրման հետ կապված խնդիրներ կան։ Վրաստանի բնակչության մեծ մասը չի հասկանում այս ընտրության էությունը։ Մնում է վրացական ապրանքների որակի և ստանդարտների խնդիրը։ Բազմաթիվ տարիներ են պետք ապրանքները լավացնելու համար, որպեսզի դրանք հետագայում հայտնվեն եվրոպական շուկայում», – նշել է վրացի փորձագետը։

Նրա խոսքով` 20 տարվա ընթացքում Վրաստանի կառավարությունը ստեղծել է այնպիսի մթնոլորտ, որ երկիրը շուտով դառնալու է եվրաատլանտյան կառույցների անդամ և ամենագլխավորը` դա կլուծի բոլոր խնդիրները։

«Եվ հիմա արդեն կարելի է ասել, որ Վրաստանը դարձել է այս հորինված պատմության գերին, և ներկա իշխանությունը ևս հայտնվել է գերության մեջ», – ավելացրել է Գվիրմաձեն։

Նրա խոսքով` ամենագլխավորն այն է, որ Վրաստանում մինչև վերջ և հիմնավոր չեն «ներկայացվում» երկրի բոլոր պարտականությունները, որոնց հետ կարող է բախվել երկիրը, և այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ ինտեգրման գործընթացում։

«Իրականում այս ընտրությունը Վրաստանի առաջ բավականին կարևոր և պարզ խնդիր դրեց` կառուցել քաղաքացիական հասարակություն` որպես ժողովրդավարության ամենագլխավոր գործիքներից մեկը։ Կարևոր է նաև նշել, որ անկախության ճանաչումից հետո Վրաստանը պատրաստ չէր անկախության», – ասել է Գվիրմաձեն։ Փորձագետը կարծում է, որ Վրաստանում, «ազատություն» ասելով, մինչև հիմա հասկանում են ազատություն ինչ–որ բանից, այլ ոչ թե ինչ–որ բանի համար։

Գվիրմաձեն նաև ավելացրել է, որ Վրաստանի բնակչության որոշակի մասն արդեն հասցրել է հիասթափվել Եվրոպայից։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: