484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Պլատինի. Իմ այցը Հայաստան բարեկամական բնույթ է կրում
20:09
21 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՈՒԵՖԱ–ի նախագահ Միշել Պլատինին Երևանում կայացած ճեպազրույցում հայտնեց, որ իր այցը Հայաստան բարեկամական բնույթ է կրում, և որ «ՈՒԵՖԱ–ն որևէ խնդիր չունի Հայաստանի հետ»։

«Շատ ուրախ եմ կրկին լինել Հայաստանում։ Բուլղարիայի ճանապարհին որոշեցի այցելել Հայաստան, քանի որ վաղուց չէի հանդիպել իմ ընկեր Ռուբենի հետ (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյան)»,– ասաց Պլատինին։

Նա նշեց նաև, որ ՈՒԵՖԱ–ի ներկայացուցիչները մշտական կապեր են պահում ՀՖՖ–ի աշխատողների հետ։ 

«Մենք փորձում ենք այնպես անել, որ Արևելյան Եվրոպայում ֆուտբոլիստները կարողանան աճել։ Լավ է, որ ՈՒԵՖԱ–ն օգնում է ասոցիացիաներին ստեղծել այնպիսի դաշտեր, ինչպես Երևանի ֆուտբոլի ակադեմիայում, սակայն հիանալի կլիներ այդ դաշտերում լավ ֆուտբոլիստներ տեսնելը»,– նշեց Պլատինին։

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հատուկ չարտերային չվերթով մեկօրյա ոչ պաշտոնական այցով ժամանել է  Երևան։  «Զվարթնոց» օդանավակայանում Միշել Պլատինիին դիմավորել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Մեկօրյա այցի շրջանակում ՈՒԵՖԱ–ի ղեկավարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այնուհետև ճեպազրույց տվել հայ լրագրողներին։

Երեկոյան ՀՖՖ նախագահի անունից կմատուցվի ընթրիք:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:33
30 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանն ինքնագրով շապիկ է նվիրել Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Հենրիխ Մխիթարյանից ինքնագրով շապիկ է նվեր ստացել
13:52
29 Ապրիլի 2017
Մխիթարյանը շաբաթվա վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականի կազմում է
«Goal.com»-ը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է շաբաթվա վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում:
20:20
27 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում
«Ռեալ Սոլթ Լեյք» ամերիկյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների 2017 թ.–ի ցանկում։
17:52
26 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Մերդինյանն ԱԱ–ում կպայքարի մրցանակային տեղերի համար
Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը մտադիր է բարդացված ծրագիր ներկայացնել աշխարհի առաջնությունում:
21:01
25 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները։

18:50
24 Ապրիլի 2017
Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում:
16:52
23 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում, հանդես է եկել հենացատկ վարժությունով:
16:05
23 Ապրիլի 2017
Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին և հավակնում է WBO գոտիին
Նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին:
21:54
22 Ապրիլի 2017
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
12:36
22 Ապրիլի 2017
Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը. երկրպագուների արգաձանքը Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
10:52
22 Ապրիլի 2017
Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
20:36
21 Ապրիլի 2017
Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: