480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի մարզի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ են ընտրել Իրինա Ռոդնինային
20:27
19 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Օլիմպիական եռակի չեմպիոն, գեղասահքի հայտնի մարզիկ և մարզիչ Իրինա Ռոդնինային Մոսկվայի մարզի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ են ընտրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի մարզի սպորտի նախարարության մամուլի հաղորդագրությանը։ 

Երեքշաբթի կայացած ֆեդերացիայի հաշվետու ժողովի ժամանակ Ռոդնինան ընտրվել է միաձայն որոշմամբ։

«Մեր աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը կդառնա գեղասահքի զարգացումը շրջանային կրթական հաստատություններում։ Մերձմոսկովյան շրջանում համառուսական մասշտաբի ոչ մի մրցույթ չի անցկացվում։ Մենք կբարձրացնենք մրցումների որակն ու կարգավիճակը», – ասել է Ռոդնինան։

«Մենք ունենք ավելի քան 6 հազար գեղասահորդ և ավելի քան 70 մարզիչ։ Համոզված եմ, որ Իրինա Ռոդնինան իր փորձով և էներգիայով կանի հնարավոր ամեն ինչ Մերձմոսկովյան շրջանում գեղասահքի զարգացման համար», – ասել է Մոսկվայի մարզի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հետ աշխատանքի նախարար Ռոման Տերյուշկովը։

Բացի Օլիմպիական խաղերի երեք ոսկե մեդալներից և աշխարհի 10 առաջնության 10 ոսկե մեդալներից, Ռոդնինան, ով ելույթ է ունեցել Ալեքսեյ Ուլանովի, իսկ հետո Ալեքսանդր Զայցևի հետ, արժանացել է Եվրոպայի առաջնության 11 ոսկե և ԽՍՀՄ առաջնության 6 ոսկե մեդալի։

Ռոդնինան պարգևատրվել է Լենինի շքանշանով, Աշխատանքային դրոշի երկու շքանշաններով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III և IV  աստիճանների շքանշաններով, ինչպես նաև` Օլիմպիական բրոնզե շքանշանով։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:59
05 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Էվերթոնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Էվերթոնին»։
10:20
05 Դեկտեմբերի 2016
Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է Հենրիխ Մխիթարյանին օգտագործել Էվերթոնի դեմ խաղում
Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողացել պահպանել հաղթական հաշիվը «Էվերթոնի» հետ խաղում։
14:06
04 Դեկտեմբերի 2016
«Օլդ Թրաֆորդն» ընդամենը խաղադաշտ չէ, սա բեմահարթակ է. Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել The Players Tribune-ին:
11:39
04 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը ժեստերի լեզվով հորդորում է աջակցել «Մանչեսթեր Յունայթեդին» (ՏԵՍԱՆՅՈւԹ)
1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր:
15:22
03 Դեկտեմբերի 2016
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները:
15:52
02 Դեկտեմբերի 2016
«Ուրարտու» բասկետբոլային ակումբը դադարեցնում է իր գործունեությունը
Երևանի «Ուրարտու» ակումբն այդպես էլ դուրս չեկավ ծանր իրավիճակից և դադարեցնում է ելույթները:
10:34
02 Դեկտեմբերի 2016
«Մանչեսթեր Յունայթեդն» աստղ է անվանել Հենրիխ Մխիթարյանին և տեսանյութ է պատրաստել նրա մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը տեսանյութ է պատրաստել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
16:21
01 Դեկտեմբերի 2016
Ուզբեկստանի հետ հանդիպումը թույլ կտա գործի մեջ տեսնել ֆուտբոլիստներին. Արթուր Պետրոսյան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մեկնաբանել է Ուզբեկստանի ընտրանու հետ առաջիկա խաղը և հանդիպման անցկացման ժամկետների ընտրությունը:
13:18
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Թուրքիայում
Հայաստանի ազգային հավաքականը 2017 թ.-ի փետրվարին ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ:
12:34
01 Դեկտեմբերի 2016
Մոուրինյու. այնքան ուրախ եմ Մխիթարյանի համար, նա արդեն հարմարվում է
Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի խաղը քառորդ եզրափակչի` «Վեսթ Հեմի» դեմ հանդիպման ժամանակ
10:53
01 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Վեսթ Հեմի» հետ խաղի լավագույն խաղացողը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են «Վեսթ Հեմի» հետ խաղի լավագույն խաղացող:
12:49
30 Նոյեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը` տարվա լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակում
Fourfourtwo մարզական լուրերի կայքը կազմել է տարվա լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակը: