478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Որոշ ակումբներ կարող են ցնցել շուկան այս ամռանը, սակայն «Չելսիին» դա հարկավոր չէ. Մոուրինյու
20:57
15 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Որոշ ֆուտբոլային ակումբներ կարող են ամռանը ցնցել տրանսֆերային շուկան խոշոր տեղափոխություններով, սակայն Լոնդոնի «Չելսին» ունի կայուն կազմ և լուրջ փոփոխությունների կարիք չունի, հայտարարել է «Չելսի» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։

ԶԼՄ–ների տվյալներով` «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբը պատրաստ է մեծ գումարներ ծախսել «Ռեալ» ակումբի կիսապաշտպան Գարետ Բեյլին, որին 2013 թ.–ին իսպանացիները գնել էին ավելի քան 90 մլն եվրոյով և «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու համար։ Անգլիայի առաջնությունում «Չելսի» ակումբի մրցակից «Մանչեսթեր Սիթին», ըստ շրջանառվող խոսակցությունների, պայքարում է «Յուվենտուս» ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80–100 մլն եվրո։

«Տրանսֆերայի շուկան շատ բարդ է։ Կարծում եմ, որ այս սեզոն այն կնմանվի Ուոլ–սթրիթի բորսային։ Կարծում եմ` որոշ ակումբներ կգործեն այնպիսի վճռականությամբ, որ կարող են ցնցել շուկան և տանել այն անսպասելի ուղղությամբ», – Մոուրինյուի խոսքերը մեջբերում է Ֆրանս Փրես գործակալությունը։ «Բայց մենք լավ վիճակում ենք։ Ունենք կայուն կազմ, և մեզ անհրաժեշտ չեն լուրջ փոփոխություններ»։

«Մենք պետք է հավատարիմ լինենք մեր խաղացողներին։ Հավատում ենք նրանց, մենք լավ թիմ ունենք։ Մյուս ակումբների ակտիվությունը չի ազդի տրանսֆերային շուկայում մեր գործողությունների վրա։ Եթե մյուսները գնեն 10–ական խաղացող, ապա մեզ վրա դա ոչ մի ձև չի անդադառնա», – ավելացրել է մարզիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:32
20 Օգոստոսի 2017
Միակ նպատակն առաջինը դառնալն է, ինչին պետք է մոտենալ քայլ առ քայլ.Արոնյան (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դարձավ Grand Chess Tour-ի չորրորդ փուլի հաղթող, խոստովանել է, որ պատրաստ է քայլ առ քայլ մոտենալ առաջինը դառնալուն:
12:10
19 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում նվաճել է հաղթողի տիտղոսը (ՎԻԴԵՈ)
Մրցաշարի ավարտին Արոնյանը վաստակել էր 24,5 միավոր:
11:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքը Սենթ Լուիսի բլիցի առաջին տուրից հետո
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է առաջատարի դիրքը Սենթ Լուիսում մեկնարկած կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանից հետո։
11:41
17 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը` Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող
ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը:
11:23
17 Օգոստոսի 2017
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը զիջեց շվեդներին
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը նահանջեց 3-րդ հորիզոնական։
11:05
16 Օգոստոսի 2017
Սենթ Լուիս.Արոնյան–Գաստարով` ոչ–ոքի. Արոնյանը կիսում է 2-5–րդ տեղերը
Օգոստոսի 15-ին անցկացվել են նաև մրցաշարի 5-6-րդ տուրերը:
17:24
15 Օգոստոսի 2017
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր Լգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում
Մխիթարյանը 9.1 գնահատականով ճանաչվել Պրեմիեր Լգայի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը։
19:53
14 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանն ուժերը կչափի լեգենդար Գարի Կասպարովի հետ
Երկուշաբթի Սենթ Լուիսում մեկնարկում է Grand Chess Tour շախմատային մրցաշարի չորրորդ տուրը։
16:54
13 Օգոստոսի 2017
«Անժի»-ի գլխավոր մարզիչ Գրիգորյանը հրաժարական է տվել
«Անժի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է հրաժարականի մասին:
11:01
13 Օգոստոսի 2017
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակն է տոնել ԱԱ-2019-ի ընտրական մրցաշարում
Հայաստանի թիմը 4-րդ տուրից հետո 7 միավորով գլխավորում է A խումբը:
10:58
12 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը պարտվել է Սինքֆիլդի գավաթի վերջին տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց թողեց Սինքֆիլդի գավաթի հաղթող դառնալու հնարավորությունը:
18:46
11 Օգոստոսի 2017
Միջազգային մրցաշարում հայ շախմատիստները նվաճել են ոսկին ու արծաթը
Մրցաշարի 143 մասնակիցներից  միայն Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանն են վաստակել 7․5-ական միավոր: