481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի հայ շախմատիստ Ռաֆայել Վահանյանի մասին գիրք է լույս տեսել Երևանում
20:27
13 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի հայ շախմատիստ Ռաֆայել Վահանյանի մասին «Վահանյանի 150 գրոհները» գիրքն է լույս տեսել Երևանում։

Գիրքը ներկայացվել է գրոսմայստերի հետ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացված հանդիպմանը` Դոնի Ռոստովում ապրիլի 10-12–ին անցկացված ուսանողական շախմատային միջազգային «Վահանյանի գավաթ» մրցաշարի արդյունքների քննարկման ժամանակ։ 

Հանդիպմանը ներկա էր Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը, գրքի հեղինակ և շախմատային տեսաբան Գագիկ Հովհաննիսյանը, ՖԻԴԵ–ի պատվավոր փոխնախագահ, ակադեմիկոս Վանիկ Զաքարյանը, հայ լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը, ինչպես նաև Վահանյանի ընկերներն ու գործընկերները։

ԳՄՌԿ տնօրենը նշեց, որ Ռաֆայել Վահանյանի ձեռքբերումներն այն մեծ օրինակն է, որը դրդում է երիտասարդ սերնդին զբաղվել շախմատով։

«Մեր գործակցությունը սպորտի և շախմատի բնագավառում ակտիվացել է` դա երևում է մրցաշարերի թվով, որոնք անցկացվում են Հայաստանում և Ռուսաստանում։ Վերջերս` ապրիլի 11-17–ը, Սոչիում առաջին անգամ կայացել են պատանի հայրենակիցների համաշխարհային խաղերը, որոնց մասնակցել են մարզիկներ ավելի քան 20 երկրներից։ Հայաստանը շատ արժանի ներկայացված է այնպիսի մարզաձևերում, ինչպիսիք եմ` սեղանի թենիսը, մինի–ֆուտբոլը, բասկետբոլը և շախմատը։ Պատանի հայ մարզիկները զբաղեցրել են նաև առաջին տեղեր»,– ասաց Կալինինը։

ԳՄՌԿ–ի տնօրենը շնորհավորեց Վահանյանին հիանալի մրցաշարի կապակցությամբ, որն անցկացվել է Դոնի Ռոստովում։

«Իմ կարծիքով, դուք շախմատի ռոմանտիկ ուղղության երկրպագու եք, ինչն անհրաժեշտ է` այն երիտասարդության շրջանում մասսայականացնելու համար, որովհետև եթե մենք ամեն ինչ նախապես հաշվարկենք, ապա դա կսպանի ստեղծագործականը։ Մենք սիրում ենք շախմատն այն ոչ ստանդարտ լուծումների, այն քայլերի համար, որոնք զարգացնում են մեր մտածողությունը»,– ավելացրեց նա։

Վահանյանն իր հերթին պատմեց Ռոստովում ջերմ հանդիպման մասին, որը նրան շատ հարցերում զարմացրեց։ Նա նաև նշեց երիտասարդության հետաքրքրությունը մրցաշարի նկատմամբ։

Հայ գրոսմայստերը հայտնեց նաև, որ ՖԻԴԵ–ի նախագահի որոշմամբ` իրեն ընդգրկել են շախմատի ոլորտում խարդախության դեմ պայքարի` վերջերս ստեղծած հանձնաժողովում։ Ըստ նրա` խարդախներին շատ դժվար է հայտնաբերել, հատկապես նրանց, ովքեր օգտվում են տեխնիկայի ժամանակակից ձեռքբերումներից։

Հաջորդ տարի «Վահանյանի գավաթը» կանցկացվի Վլադիկավկազում։ Այն հարցին, թե կմասնակցի՞ գրոսմայստերը որևէ մրցաշարի, Վահանյանը նշեց, որ այժմ միայն իր հաճույքի համար է խաղում։

Ռաֆայել Արտյոմի Վահանյանը հայ շախմատիստ է, միջազգային գրոսմայստեր, ԽՍՀՄ չեմպիոն 1989 թվականից։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։ ԽՍՀՄ թիմի կազմում եղել է 1985 և 1989 թվականների աշխարհի թիմային առաջնությունների երկակի հաղթող, 1980, 1983 և 1989 թվականների Եվրոպայի երեք թիմային առաջնությունների հաղթող։ Երևանի պատվավոր քաղաքացի է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
16 Հոկտեմբերի 2017
Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Աշխարհի առաջնությունում
Առաջնության շրջանակում հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ են ունեցել՝ նվաճելով 8 մեդալ։
18:04
16 Հոկտեմբերի 2017
Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը:
16:24
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը կտրուկ իջել է FIFA–ի վարկանիշում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միանգամից յոթ դիրքով իջել է երկուշաբթի հրապարակված FIFA–ի նոր վարկանիշում:
12:25
15 Հոկտեմբերի 2017
Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը` վետերանների աշխարհի չեմպիոն
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթանում է ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:
00:29
15 Հոկտեմբերի 2017
Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ։
16:23
13 Հոկտեմբերի 2017
Մերոնք նորից Բաքու են մեկնում. այս անգամ մարզական նպատակներով
Հայերը նորից Բաքու են մեկնում։
13:22
12 Հոկտեմբերի 2017
«Արսենալի» նախկին պաշտպանը բացատրել է Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը
Նայջել Ուինթերբերնը Հենրիխ Մխիթարյանին անվանել է ֆենոմենալ ֆուտբոլիստ
13:14
11 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է Աշխարհի առաջնությունը բաց թողած խորհրդանշական հավաքականում
Sports.ru–ն կազմել է խորհրդանշական հավաքական, որտեղ ներառել է այն հայտնի ֆուտբոլիստներին, ովքեր բաց կթողնեն Աշխարհի առաջնությունը։
14:19
10 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք մի կորցրեք հավատը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Facebook–ի իր էջում կոչ է արել երբեք չկորցնել հավատը։
22:18
05 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց սեփական հարկի տակ (ՎԻԴԵՈ)
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն իր հարկի տակ հանդիպեց Լեհաստանի հավաքականի հետ:
21:33
04 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. ես միշտ ամբողջովին տրվում եմ խաղին և ամեն ինչ անում եմ թիմին օգնելու համար
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է հայ որոշ երկրպագուների կշտամբանքները` թիմում իր խաղի վերաբերյալ:

13:01
04 Հոկտեմբերի 2017
1000-ից ավել լեհ երկրպագու է գալու Երևան Հայաստան–Լեհաստան խաղին
Լեհաստանից ազգային հավաքականի առաջիկա հանդիպմանը գալու է 1000-ից ավել լեհ երկրպագու: