480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Սիմոնյանը կամ Պրյադկինը կդառնան ՌՖՄ ղեկավարի պաշտոնակատար` Տոլստիխի հրաժարականի դեպքում. Ռոգաչյով
20:57
29 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կդառնա կազմակերպության պաշտոնակատար` Նիկոլայ Տոլստիխի հրաժարականի դեպքում, եթե Սիմոնյանը հրաժարվի, ապա պաշտոնակատարի տեղը կզբաղեցնի  ՌՖՊԼ նախագահ Սերգեյ Պրյադկինը, «Р-Спорт»–ին է հայտնել ՌՖՄ իրավաբանական կոմիտեի փոխնախագահ Դենիս Ռոգաչյովը։

Չորեքշաբթի ՌՖՄ գործադիր կոմիտեի նիստում որոշում է ընդունվել համաժողովի օրակարգում ընդգրկել ՌՖՄ նախագահ Նիկոլայ Տոլստիխի հրաժարականի հարցը։ ՌՖՄ հերթական համաժողովը կանցկացվի Մոսկվայում մայիսի 31–ին։

«Տոլստիխի հեռանալու դեպքում ՌՖՄ նախագահի պարտականությունները կատարողի տեղը կզբաղեցնի Նիկիտա Պավելի Սիմոնյանը։ Պարտականությունները կատարելուց հրաժարվելու դեպքում կլինի նա, ով ավելի երկար է փոխնախագահ եղել։ Դա Սերգեյ Պրյադկինն է,– ասել է Ռոգաչյովը։ – Նոր նախագահի ընտրությունների ժամկետների վերաբերյալ արտահերթ հաշվետու–ընտրական համաժողովին դժվար է ասել, թե ինչպես կորոշի գործադիր կոմիտեն։ Ենթադրում եմ, որ ընտրությունները կարող են նշանակել սեպտեմբերին։ Մի խոսքով` միջակայքը հուլիսի վերջից մինչև սեպտեմբերն է»։

Ռոգաչյովը հնչեցրել է այն պայմանները, որոնց դեպքում ընտրությունները լեգիտիմ կհամարվեն։ «Որպեսզի համաժողովի որոշումները լեգիտիմ համարվեն, դրան պետք է ներկա լինեն ՌՖՄ անդամների կեսից ավելին։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, համաժողովներին ներկայանում է գրեթե 100 տոկոսը»,– նկատել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այնուհետև ամեն ինչ որոշվում է ձայների մեծամասնությամբ։ Եթե մեծամասնությունը կողմ է լիազորությունների դադարեցմանը, ապա քվեարկության ավարտի պահից այն ուժի մեջ է մտնում։ Մենք առաջին անգամ ծրագրում ենք էլեկտրոնային քվեարկություն` կոճակ սեղմելու միջոցով»,– ասել է Ռոգաչյովը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։
11:25
17 Հունիսի 2017
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
Գուրգեն առավելության հասավ սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ։