478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
Օզբիլիս. «Իմ ասածն աղավաղել են»
16:29
29 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, որը նախօրեին հրապարակված հարցազրույցում քննադատել էր «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրադ Յակինին, «Чемпионата»–ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ իր խոսքերը խեղաթյուրել են։

«Այո, ես հասկանում եմ, որ, հնարավոր է, չմտածված քայլ եմ կատարել` խոսել եմ լրագրողի հետ առանց «Սպարտակի» մամուլի կցորդի թույլտվության։ Այդպիսով խախտել եմ ակումբի փիար–քաղաքականությունը և, բնականաբար, պատրաստ եմ պատիժ կրել։ Բայց երբ այսօր կարդացի հարցազրույցը, անկեղծ ասած, շոկի մեջ էի։ Նախևառաջ, տվյալ հարցազրույցում ես չեմ հիշատակել որևէ ֆուտբոլիստի անուն։ Դա միայն իմ խնդիրն է, և ոչ ոքի այստեղ խառնել չեմ ցանկանում։ Իմ անունից իբր ասված խոսքերն այն մասին, որ «Սպարտակի» խաղացողները չեն հասկանում, թե ինչ է կատարվում թիմում, սուտ է»,– ասել է Օզբիլիսը։

«Եվ հետո ես ծնվել եմ Թուրքիայում, այնտեղ իմ հարազատներն են ապրում, ես խոսում եմ թուրքերեն նաև Մուրադ Յակինի հետ, և թուրքերի շրջանում բազմաթիվ ընկերներ ունեմ։ Այդ պատճառով ոչ մի ազգային հարցի մասին խոսք լինել չի կարող։ Հնարավոր է` թղթակիցը պարզապես փորձել է սեփական մտքերն իմ մտքերի փոխարեն ներկայացնել` դրանով իսկ աղավաղելով իմաստը։ Ես առարկել եմ և ասել, որ ինչ–որ մեկը կարող է նման ենթադրություններ ունենալ, բայց ոչ ես»,– ասել է ֆուտբոլիստը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»:
12:30
16 Հուլիսի 2017
Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբենքին
Լոնդոնում կայացավ  Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի մենամարտը։
12:23
13 Հուլիսի 2017
Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանան Տոկիոյում:
17:30
12 Հուլիսի 2017
Վահան Բիչախչյանը ներառվել է ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշում (ՎԻԴԵՈ)
18–ամյա Վահան Բիչախչյանը համապատասխանում է բոլոր պարամետրերին, որպեզի հանդես գա եվրոպական ակումբներում։
15:15
12 Հուլիսի 2017
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է վճռորոշ մենամարտի (ՎԻԴԵՈ)
Արթուր Աբրահամը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատրաստվում Քրիս Յուբենկ կրտսերի հետ մենամարտի։
20:30
11 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» թարմացնում է կազմը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոփոխություններ են սպասվում։
14:51
10 Հուլիսի 2017
Եվրոպական ակումբները պայքարում են նոր Հենրիխ Մխիթարյանի համար
Շիրակի» երիտասարդ ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը գրավել է եվրոպական ակումբների սկաուտների ուշադրությունը։
16:57
08 Հուլիսի 2017
Յուրա Մովսիսյանը վետերան է, թիմի առանցքային մասնիկը. Էլիոթ Ֆոլ
Վերջերս տեղեկություններ են հայտնվել, որ հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը հեռանալու է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբից:
14:20
05 Հուլիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը Մոուրինյուի ամենաթանկարժեք տրանսֆերների տասնյակում է
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը ներկայացրել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ամենաթանկարժեք տրանսֆերների տասնյակը: