480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայ շախմատիստները Հրանտ Մելքումյանի հաղթանակի շնորհիվ հայտնվել են երրորդ տեղում ԱԱ–ի ավարտից մեկ տուր առաջ
21:40
27 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի շախմատի հավաքականը Ծաղկաձորում անցկացվող աշխարհի առաջնության նախավերջին` ութերորդ տուրում երրորդ տեղում հայտնվեց հնդիկ Սանտոշ Վիդիտի նկատմամբ Հրանտ Մելքումյանի հաղթանակի շնորհիվ։

Ոչ–ոքի են ավարտվել հայկական և հնդկական հավաքականների միջև ութերորդ տուրի մյուս երեք պարտիաները` Լևոն Արոնյան – Պենտալա Հարիկրիշնա, Գաբրիել Սարգսյան – Սետուրաման Սետուրաման և Վլադիմիր Հակոբյան – Կրիշնան Սաշիկիրան։ Ութերորդ տուրի մյուս պարտիաների արդյունքներն են` Եգիպտոս – Ռուսաստան` 0,5-3,5 Իսրայել – Հունգարիա` 2։2, Ուկրաինա – ԱՄՆ` 1.5։2.5 և Կուբա – Չինաստան` 1։3։

Այսպիսով, առաջնության ավարտից մեկ տուր առաջ առաջին եռյակում են` Չինաստանը (13 միավոր), Ուկրաինա (11) և Հայաստան  (9). Միանգամից չորս հավաքականներ կիսում են 4-7 տեղերը (8–ական միավոր), այնուհետև Հնդկաստանն ու Կուբան են (7–ական) և մրցաշարային աղյուսակը եզրափակում է Եգիպտոսը (1 միավոր)։

Վերջին` իններորդ տուրում հայկական թիմի մրցակիցը կլինի առաջնության աութսայդերը` Եգիպտոսի թիմը, ռուսները կխաղան իսրայելացիների հետ, հունգարացիները` ուկրաինացիների, ԱՄՆ–ի թիմը կխաղա Կուբայի հետ, Չինաստանը` Հնդկաստանի։

Տղամարդկանց աշխարհի առաջնությունն անցկացվում է Ծաղկաձորում ապրիլի 19-28–ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:32
26 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկով. բոլոր հաղթանակներս նվիրում եմ հայ ազգին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը նշել է, որ իր բոլոր հաղթանակները միշտ նվիրում է հայ ազգին:
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։