487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է ամերիկացիներին, կանայք ոչ–ոքի են խաղացել Ղազախստանի հետ
21:29
23 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը փոքր-ինչ բարելավել է իր դիրքերն ամերիկացիների նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ 2.5։1.5 հաշվով, իսկ կանանց թիմը ոչ–ոքի է խաղացել Ղազախստանի ներկայացուցիչների հետ։

Տղամարդկանց առաջնությունում ոչ–ոքի են ավարտվել Լևոն Արոնյան–Սամուել Շանկլենդ, Սերգեյ Մովսիսյան–Ալեքսանդր Լինդերման, Վլադիմիր Հակոբյան–Ալեքսանդր Օնիշչուկ պարտիաները։ Տուրի ելքը որոշել է հայ շախմատիստ Հրանտ Մելքումյանի հաղթանակը Դանիել Նարոդիցկու հետ խաղում։

Համանման արդյունքով ուկրաինացիները հաղթել են հնդիկներին, իսրայելցիները` կուբացիներին, իսկ չինացիները` եգիպտացիներին, Ռուսաստան–Հունգարիա հանդիպումն ավարտվել է ռուսների հաղթանակով` 3.5։1.5։

Հինգ տուրից հետո առաջատար են Ուկրաինան և Չինաստանը` 8–ական միավոր, այնուհետև Իսրայելն ու Կուբան են` 7–ական, Հնդկաստանն ունի երկու միավորով պակաս, 4–ական միավոր` Հայաստանի, Հունգարիայի և Ռուսաստանի հավաքականները, իսկ ԱՄՆ–ն` 2 միավոր, մրցաշարային աղյուսակը եզրափակում է Եգիպտոսը մեկ միավորով։

Կանանց առաջնությունում հինգերորդ տուրի արդյունքները հետևյալն են` Հայաստան–Ղազախստան` 2։2, Վրաստան–Ուկրաինա` 2.5։1.5, Ռուսաստան–Եգիպտոս` 4։0, Չինաստան–Լեհաստան` 3։1, ԱՄՆ–Հնդկաստան` 1։3։

Այսօր վրացի շախմատիստուհիները պահպանում են առաջատարի դիրքերն 9 միավորով, նրանց հետևում է Ռուսաստանի հավաքականը 8 միավորով, չինացիներն ունեն 7 միավոր, հայկական թիմը` 6 միավոր, ուկրաինացիները` 5։ Չորսական միավոր ունեն Հնդկաստանի, Ղազախստանի և ԱՄՆ–ի հավաքականները, լեհական թիմը` 3 միավոր, իսկ եգիպտուհիները պահպանում են զրոյական արդյունք։

Տղամարդկանց համաշխարհային առաջնությունն ընթանում է Ծաղկաձորում, իսկ կանանց առաջնությունը` չինական Չենդուում։ Երկու մրցաշարերն էլ մեկնարկել են ապրիլի 19–ին և կավարտվեն ապրիլի 28–ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:49
10 Նոյեմբերի 2017
ՀՖՖ–ն կտրականապես հերքում է Բելառուսի հավաքականի հետ պայմանավորվածության մասին տեղեկությունները
Նախօրեին Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով ջախջախել է բելառուսներին Երևանում կայացած ընկերական հանդիպման ընթացքում։
20:06
09 Նոյեմբերի 2017
Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու նկատմամբ
Հայաստանի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու հետ ընկերական խաղում։
15:25
09 Նոյեմբերի 2017
Մոուրինյուն ստիպված է դաշտ դուրս բերում Հենրիխ Մխիթարյանին. Independent
Անգլիական «Independent»-ն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վատ մարզավիճակին։
20:19
08 Նոյեմբերի 2017
Անահիտ Ալոյանը` Հայաստանի սուսերամարտի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
Պատանի Անահիտ Ալոյանը երկրորդ անգամ նվաճեց Հայաստանի սուսերամարտի առաջնության ոսկե մեդալը:
14:56
08 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը խոսել է Հայաստան–Բելառուս հանդիպման և իր ներկայիս մարզավիճակի մասին
Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ներկայիս մարզավիճակի և գալիք հանդիպումներից իր սպասելիքների մասին:
13:33
06 Նոյեմբերի 2017
ՄՅՈւ-ի երկրպագուները դժգոհ են. Հենրիխ Մխիթարյանը կարծես հանձնվել է. նա այլևս չպետք է դաշտ դուրս գա
Մանչեսթերցիների երկրպագուները չափազանց դժգոհ են Հենրիխ Մխիթարյանիշ խաղից։
14:10
05 Նոյեմբերի 2017
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում (ՖՈՏՈ)
Վարշավայում ընթանում է հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլը։
11:48
04 Նոյեմբերի 2017
Հայտնի է Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը
Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի խաղարկության 4-րդ տուրի հանդիպումները:
19:38
03 Նոյեմբերի 2017
«Մարսելի» պաշտպանը հարվածել է երկրպագուի գլխին և խաղի մեկնարկից առաջ հեռացվել դաշտից (ՎԻԴԵՈ)
Չնայած դրան, «Մարսելը» խաղացել է ամբողջ կազմով և պարտվել է «Վիտորիա Գիմարայնշի» թիմին 0։1 հաշվով։
13:18
02 Նոյեմբերի 2017
Կյանքում ամենադժվար բանակցություններն ունեցել եմ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ. Ցորկ
Ցորկը 2013 թվականին հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններն անվանել է ամենահիշարժանն իր կարիերայում։
11:15
02 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի (ՎԻԴԵՈ)
«Եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի և մտածում, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի», – նշել է Մխիթարյանը։
21:05
31 Հոկտեմբերի 2017
Լեգենդար Էնդի Քոուլը Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
ՄՅՈւ–ի լեգենդար ֆուտբոլիստ Էնդի Քոուլը ներկա է գտնվել ՄՅՈւ-ի` «Բենֆիկայի» հետ խաղից առաջ անցկացրած մարզմանը: