484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կանանց հավաքականը պարտության է մատնել լեհ շախմատիստուհիներին Չինաստանի ԱԱ 4–րդ տուրում
18:36
22 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի շախմատի կանանց հավաքականը չորեքշաբթի երկրորդ հաղթանակն է տարել` լեհական թիմին 2.5։1.5 հաշվով պարտության մատնելով Չինաստանում անցկացվող աշխարհի առաջնության չորրորդ տուրում։

Մյուս խաղերում ռուսները հաղթել են հնդիկներին (2,5-1,5), Վրաստանի թիմը հաղթանակ է տարել Ղազախստանի հավաքականի նկատմամբ (3-1)։ Նույն հաշվով Ուկրաինան պարտության է մատնել ամերիկյան հավաքականին, իսկ չինացիները չորս հաշվով` 4։0, ջախջախել են առաջնության աութսայդերներին` Եգիպտոսի թիմին։

Առաջնության առաջատարը Վրաստանն է (7 միավոր), այնուհետև մեկ միավորի տարբերությամբ` Ռուսաստանը, Չինաստանը, Ուկրաինան և Հայաստանն ունեն 5–ական միավոր, ԱՄՆ–ն` 4։ Յոթերորդ և ութերորդ տեղերը կիսում են Ղազախստանն ու Լեհաստանը (3–ական միավոր), այնուհետև Հնդկաստանն է` 2 միավորով։ Եգիպտացիները զրոյական արդյունք ունեն։

Հինգերորդ տուրում Հայաստանի հավաքականի հակառակորդ կլինի Ղազախստանի թիմը, ռուսները կխաղան եգիպտուհիների հետ, Վրաստանը կխաղա Ուկրաինայի հետ, ԱՄՆ–ն` Հնդկաստանի։

Կանանց շրջանում թիմային աշխարհի առաջնությունն անցկացվում է ապրիլի 18-29–ը  Չենդուում շրջանային համակարգով։ Թիմերի կազմում են չորս հիմնական խաղացող և մեկ պահեստային։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:29
26 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկները մեկական ոսկի, արծաթ և բրոնզ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում
Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
16:40
25 Մարտի 2017
Դոհայում մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը նվաճել է մեկ ոսկի և մեկ բրոնզ
Դոհայում ընթանում են մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչները:
14:25
25 Մարտի 2017
Հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել Սամբոյի աշխարհի գավաթին
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը:
20:16
24 Մարտի 2017
Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի Գեղասահքի աշխարհի առաջնությունը:
17:58
24 Մարտի 2017
Մխիթարյանի կոչը` երկրպագուներին. ամեն ինչ կանենք հաղթելու համար, երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին:
13:31
24 Մարտի 2017
Մխիթարյան. ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ իմանան Հայաստանի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չափազանց նշանակություն չի տալիս «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի» կոչմանը:
13:17
23 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակչում են
Դոհայում մեկնարկել է Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
12:28
23 Մարտի 2017
Մարկոս Պիզելլին հայերենով հրավիրել է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պիզելլին տեսաուղերձում հրավիրում է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին։
21:00
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների շաբաթական աշխատավարձը
Ներկայացնում ենք, թե շաբաթական որքան աշխատավարձ են ստանում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները:
12:51
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՄՆ-ում կպայքարի Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» դեմ
International Champions Cup-ի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի Լա Լիգայի առաջատարներ Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» հետ:
13:12
21 Մարտի 2017
Մարկոս Պիզելի. ծնողներիս հետ գալիս եմ Երևան, որպեսզի նրանք տեսնեն երկրորդ հայրենիքս
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը:
12:57
20 Մարտի 2017
Հայաստանը չի նվաճել շախմատի աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու իրավունք
Հայաստանի հավաքականները չեն մասնակցի հունիսի 16-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնություններին: