480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռուսաստանի շախմատի կանանց հավաքականները ոչ–ոքի են խաղացել ԱԱ երկրորդ տուրում Չինաստանում
18:52
20 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ռուսաստանի շախմատի կանանց հավաքականները ոչ–ոքի են խաղացել Աշխարհի առաջնության թիմային առաջնության երկրորդ տուրում Չինաստանում։

Ոչ–ոքի են ավարտվել նաև Հնդկաստան–Չինաստան և Լեհաստան–ԱՄՆ հանդիպումները, ուկրաինական թիմը հաղթել է Ղազախստանի հավաքականին` 3,5 - 0,5, իսկ վրացուհիները պարտության են մատնել Եգիպտոսի շախմատիստուհիներն 4։0 հաշվով։

Մրցաշարի երկու տուրերից հետո առաջատար են ԱՄՆ–ի, Վրաստանի, Չինաստանի և Լեհաստանի հավաքականները, որոնք հավաքել են 3–ական միավոր, 5-7–րդ տեղերը կիսում են Ղազախստանը, Ռուսաստանը և Ուկրաինան` 2–ական միավորով, 8-9–րդ տեղերում մեկական միավորով տեղավորվել են Հնդկաստանն ու Հայաստանը։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Եգիպտոսը զրոյական արդյունքով։

Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Եգիպտոսի թիմի հետ։ Մյուս զույգերն են` Վրաստան–Լեհաստան, Չինաստան–Ռուսաստան, ԱՄՆ–Ղազախստան, Ուկրաինա–Հնդկաստան։

Կանանց շախմատի աշխարհի առաջնությունն անցկացվում է ապրիլի 18-29–ը Չենդուում շրջանային համակարգով։ Թիմերի կազմերում չորս հիմնական խաղացողներ են և մեկ պահեստային։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։
11:25
17 Հունիսի 2017
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
Գուրգեն առավելության հասավ սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ։
23:05
16 Հունիսի 2017
Լևոն Արոնյանը դարձավ Norway Chess գերմրցաշարի հաղթող
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց «Norway Chess» շախմատային գերմցաշարը:
17:22
14 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որոնք են «Մանչեսթեր Յունայթեդում» իր խփած երկու ամենասիրելի գոլերը (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլիստը UNICEF–ի կազմակերպած առցանց ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին:  
12:13
13 Հունիսի 2017
Հայտնի է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստի անունը
Հայտնի է դարձել աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստի անունը։