478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի թիմային ԱԱ–ն կարևոր է շախմատի օլիմպիադա-2016–ին նախապատրաստվելու առումով, վստահ է Սմագինը
18:51
15 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում տղամարդկանց  աշխարհի թիմային առաջնությունն Ադրբեջանում 2016 թվականի համաշխարհային շախմատի օլիմպիադային Ռուսաստանի հավաքականի նախապատրաստման  կարևոր փուլը կդառնա, «Ռ–Սպորտին» հայտնել է Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սմագինը։

Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի, Չինաստանի, Իսրայելի, Հունգարիայի, Կուբայի, Հնդկաստանի, ԱՄՆ–ի, Եգիպտոսի հավաքականները Ծաղկաձորում ապրիլի 19-28–ին մեդալներ կխաղարկեն։ Ռուսներն աշխարհի գործող չեմպիոնն են, թիմում ընդգրկվել են Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Եվգենի Տոմաշևսկին, Դմիտրի Յակովենկոն և Նիկիտա Վիտյուգովը։

«Ռուսաստանի հավաքականը բոլոր մրցաշարերի ֆավորիտն է,– հեռախոսով ասել է Սմագինը։ – Չնայած օլիմպիադաներում ունեցած անհաջողություններին։ Դա չի ստվերում այն փաստը, որ մենք առաջվա պես, ընդհանուր առմամբ, աշխարհի ուժեղագույն հավաքականն ենք։ Բայց դա պետք է ապացուցել հաղթանակներով։ Իհարկե, չկա երաշխիք, որ մենք կհաղթենք, բայց թիմի կազմը բավականին հավասարակշռված է և մարտունակ։ Այժմ մեզ համար կարևոր է գտնել նաև օլիմպիադայի նախապատրաստական ճիշտ ուղի։ Եվ այդ մրցաշարը պետք է դիտարկել 2016 թվականի օլիմպիադայի հաղթանակի պայքարի պրիզմայով»։

Մասնագետն ընդգծել է. «Նույնիսկ եթե մենք չհաղթենք աշխարհի առաջնությունում, ոչ մի աղետ չի լինի։ Մի պայմանով, որ մենք ընթանում ենք ճիշտ ուղիով` եթե բոլոր շախմատիստները հոգեբանական և խաղային լավ վիճակում լինեն և խաղան անհատական վարկանիշի համար։ Իսկ եթե ոչ, ապա դա կլինի հերթական անհաջողությունը»։

Փորձագետի կարծիքով` ռուսների հիմնական մրցակիցը կլինի Չինաստանի հավաքականը։

«Չինացիները նախորդ տարի փայլուն հաղթանակ ունեցան և հաղթանակի հավակնորդներից են,– ընդգծեց Սմագինը։ – Նրանք հիանալի երիտասարդություն ունեն, և որոշ թոփ–խաղացողներ արդեն չեն ընդգրկվի թիմում։ Ըստ ավանդույթի` հաղթանակի համար կպայքարի Հայաստանի հավաքականը, թեև երկու տարի առաջ սկսված ճգնաժամն ակնհայտ է։ Նրանք կանեն հնարավորինը, բայց շատ բան կախված կլինի առաջնորդ Լևոն Արոնյանի խաղից։ Ուկրաինայի հավաքականը հաղթանակի մեծ ծարավ ունի և նույնպես լուրջ վտանգ կներկայացնի»,– հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:41
23 Օգոստոսի 2017
Տիգրան Հարությունյանը հաղթել է շախմատի Հայաստանի առաջնության առաջին խմբում
Բարձրագույն խմբի երեք ուղեգրի համար պայքարում էր 14 շախմատիստ:
11:38
23 Օգոստոսի 2017
Ունիվերսիադա. մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը՝ ոսկե մեդալակիր
Թայվանում ընթացող Ամառային համաշխարհային ուսանողական խաղերում մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը օղակներ վարժությունում դարձել է հաղթող:
23:01
22 Օգոստոսի 2017
Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը` աշխարհի չեմպիոն
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կայացավ 80 կգ քաշային կարգի եզրափակիչը:
19:12
22 Օգոստոսի 2017
Կարեն Ասլանյանն Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաղթեց ադրբեջանցի մարզիկին
Փարիզում ընթացքող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Կարեն Ասլանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
16:34
22 Օգոստոսի 2017
Ունիվերսիադա. թաեքվանդոյիստ Սերգեյ Վարդազարյանը բրոնզե մեդալ է նվաճել
Թայվանի Թայփեյ քաղաքում շարունակվում են ամառային համաշխարհային ուսանողական խաղերը:
11:20
22 Օգոստոսի 2017
Աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակը հայկական եռագույնով է տոնում (ՎԻԴԵՈ)
Նախօրեին օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն:
21:52
21 Օգոստոսի 2017
Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն
Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը հանդիպեց ռուս ըմբիշի հետ:
19:08
21 Օգոստոսի 2017
Արթուր Ալեքսանյանի փայլուն հաղթանակի համար 58 վայրկյան է պահանջվել (ՎԻԴԵՈ)
«Ռիո 2016» օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անցել է Փարիզում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ։
17:46
21 Օգոստոսի 2017
Հենրիխ Մխիթարյանը՝ ԱՊԼ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում
Goal.com-ը կազմել է Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը:
19:32
20 Օգոստոսի 2017
Միակ նպատակն առաջինը դառնալն է, ինչին պետք է մոտենալ քայլ առ քայլ.Արոնյան (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դարձավ Grand Chess Tour-ի չորրորդ փուլի հաղթող, խոստովանել է, որ պատրաստ է քայլ առ քայլ մոտենալ առաջինը դառնալուն:
12:10
19 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում նվաճել է հաղթողի տիտղոսը (ՎԻԴԵՈ)
Մրցաշարի ավարտին Արոնյանը վաստակել էր 24,5 միավոր:
11:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքը Սենթ Լուիսի բլիցի առաջին տուրից հետո
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է առաջատարի դիրքը Սենթ Լուիսում մեկնարկած կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանից հետո։