478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+32
Եղանակը Երևանում
Հայ
ՈՒԵՖԱ–ն և Մուտկոն հերքել են Չեռնոգորիայի ֆուտբոլի հավաքականին պատժելու մասին տեղեկությունը
20:59
08 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՈՒԵՖԱ–ի մամուլի ծառայությունը և ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հերքել են տեղեկությունն այն մասին, որ Չեռնոգորիայի ֆուտբոլի հավաքականը պատժվել է տեխնիկական պարտությամբ Ռուսաստանի հետ Եվրո–2016–ի ընտրական խաղում հանդիպման ժամանակ տեղ գտած անկարգությունների պատճառով, իսկ Ռուսաստանի հավաքականի մամուլի ծառայությունը, որը հայտնել էր տեխնիկական պարտության մասին Twitter–ի միկրոբլոգում, հեռացրել է գրառումը։

Ռուսաստանի և Չեռնոգորիայի` Պոդգորիցայում մարտի 27–ին անցկացված հանդիպումը ժամանակից շուտ դադարեցվել է երկրորդ խաղակեսին չեռնոգորցի երկրպագուների վարքի պատճառով։ Դրա հետևանքով ՈՒԵՖԱ–ն Չեռնոգորիայի ֆուտբոլային ասոցիացիայի նկատմամբ կարգապահական գործ է հարուցել։ ԶԼՄ–ներում չորեքշաբթի տեղեկություն է հայտնվել, որի համաձայն Չեռնոգորիայի հավաքականին պատժելու մասին որոշումն արդեն ընդունվել է։

«Իրականում պաշտոնական որոշում չկա, այն չի ընդունվել։ Իսկ ՈՒԵՖԱ–ի աղբյուրի տեղեկությունը սխալ է»,– ասել է Մուտկոն «Ռ–Սպորտին»։

«Ոչ մի որոշում մենք չենք կայացրել։ Այն կլինի այսօր երեկոյան կամ վաղը»,– ասել է ՈՒԵՖԱ–ի մամուլի ծառայության ներկայացուցիչը «Ռ–Սպորտին», հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:13
22 Սեպտեմբերի 2017
Ռուսաստանի գավաթ. Մոսկվայի «Արարատ»–ը դուրս մնաց պայքարից
«ԲՄԱ-Խաբարովսկի» հետ երեկ կայացած խաղում Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը բաց թողեց երկու գնդակ և 1:2 հաշվով պարտություն կրեց։
23:04
21 Սեպտեմբերի 2017
 Լևոն Արոնյանը, տանելով փայլուն հաղթանակ, դուրս եկավ աշխարհի գավաթի եզրափակիչ
Լևոն Արոնյանն ու Վաշիե-Լագրավը խաղացին մինչև վերջ և հասան արմագեդոնին, որտեղ Լևոնը խաղում էր սպիտակներով և միայն հաղթանակի դեպքում կկարողանար անցնել եզրափակիչ։
11:03
21 Սեպտեմբերի 2017
Թե ինչպես Մխիթարյանը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» հերոս (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերջին տարվա ընթացքում դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» հենարանը:
18:47
20 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի եզրափակչում է. ամեն ինչ կորոշի թայ–բրեյքը
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ պարտիայի Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ պարտիան ավարտվեց ոչ-ոքի։
20:37
19 Սեպտեմբերի 2017
Չեմպիոնների լիգայի 2019 թվականի եզրափակիչը, հնարավոր է, անցկացվի Բաքվում
Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։
18:27
19 Սեպտեմբերի 2017
Աշխարհի Գավաթ. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
10:54
18 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. անչափ ուրախ եմ ԱՊԼ–ում խփած առաջին գոլիս համար (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր տպավորությունները Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» հանդիպումից հետո։

21:25
17 Սեպտեմբերի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին». Մխիթարյանը գոլ խփեց (ՎԻԴԵՈ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կիրակի «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին»:
11:50
17 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է։
19:29
15 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը հաղթեց Իվանչուկին Աշխարհի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչում
Այսօր աշխարհի գավաթի խաղարկությունում 1/4-րդ եզրափակչի օրն է։
13:28
15 Սեպտեմբերի 2017
Սոնա Ասատրյանը` Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնության չեմպիոն
Նախօրեին ավարտվեց Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունը։
14:16
13 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի հնարքը` Չեմպիոնների լիգայի Facebook–յան պաշտոնական էջի ուշադրության կենտրոնում (ՎԻԴԵՈ)
Թեև Հենրիխ Մխիթարյանը նախօրեին չկարողացավ գոլ խփել, միևնույնն է հայտնվեց Չեմպիոնների լիգայի Facebook–յան էջի ուշադրության կենտրոնում։