486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարականի դիմում է ներկայացրել
20:09
30 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ, շվեյցարացի Բեռնար Շալանդը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Շալանդը որոշել է լքել պաշտոնը հայ ֆուտբոլիստների` Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի արտագնա խաղում ալբանացիներից 2։1 հաշվով կրած պարտությունից հետո։

Հերթական անհաջողությունից հետո Հայաստանի հավաքականը մեկ միավորով Սերբիայի հետ կիսում է վերջին տեղը։ Սակայն հայ ֆուտբոլիստներն ունեցել են չորս խաղ` սերբերից մեկով ավելի։

Չորս հանդիպումից հետո ինը միավորով առաջատար են պորտուգալացիները, յոթական միավոր ունեն Ալբանիայի (երեք խաղ) և Դանիայի (չորս խաղ) հավաքականները։

Շալանդը ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով շնորհակալություն է հայտնել Ֆուտբոլի ֆեդերացիայի մարզչական կազմին, ազգային հավաքականին և  երկրպագուներին։

«Ես Հայաստան եմ եկել մոտ մեկ տարի առաջ մի նպատակով` Հայաստանի հավաքականի հետ հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական փուլը։ Դա ինձ համար մեծ մարտահրավեր էր։ Իմ պայմանագրում հստակ նշված էր, որ մենք պետք է հավաքենք անհրաժեշտ թվով միավորներ ընտրական փուլը հաղթահարելու համար, հակառակ դեպքում ես պետք է լքեմ իմ պաշտոնը։ Հենց այդ պատճառով ինձ համար ամեն ինչ պարզ է»,– ասվում է հաղորդման մեջ։

Շալանդը շնորհակալություն է  հայտնել Հայաստանի հավաքականին, նշելով, որ նա ներուժ ունի։ «Միշտ հետևելու եմ Հայաստանի հավաքականի խաղերին։ Հույս ունեմ, որ այն կխաղա Եվրոպայի և աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում»,– ավելացրեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:28
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Բլեքբերնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» նախօրեին 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբերնին»:
00:57
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։
18:58
19 Փետրվարի 2017
Լևոն Արոնյանը մասնակցում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին
ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը մեկնարկել է փետրվարի 18-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում:
15:19
19 Փետրվարի 2017
Մատա. Միկին արտակարգ խաղացող է, նա ամեն ինչ հեշտ է դարձնում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան բարձր է գնահատել իր թիմակից Հենրիխ Մխիթարյանին:
20:45
18 Փետրվարի 2017
Զլատան Իբրահիմովիչն իրեն համեմատել է Ինդիանա Ջոնսի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համեմատել է իրեն ֆիլմերի հերոս Ինդիանա Ջոնսի հետ:
13:09
18 Փետրվարի 2017
Յանա Եգորյան. hուսամ՝ չենք հանդիպի հարցազրույց վերցնող լրագրողի հետ, այլապես՝ սուսերս կարող է կեղտոտվել
Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր Instagram-ում անդրադարձել է eg.ru-ին տված հարցազրույցի որոշ հատվածների:
13:33
17 Փետրվարի 2017
Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյան. թքած ունեմ, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներ կան
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը հայտարարել է, որ չի կենտրոնանում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդիրների վրա։
15:20
16 Փետրվարի 2017
Ալեքսիս Օհանյանի «աստղային» հարսնացուն նկարահանվել է անկեղծ ֆոտոշարքում
Սերենա Ուիլյամսը, նկարահանվել է Sports Illustrated–ի հատուկ թողարկման անկեղծ ֆոտոշարքում:
20:31
14 Փետրվարի 2017
Nike-ը ներկայացրել է Յանա Եգորյանի հաջողության պատմությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Nike աշխարհահռչակ ապրանքանիշը ներկայացրել է սուսերամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանի հաջողության պատմությունը։
19:14
13 Փետրվարի 2017
Մխիթարյան. ես փորձում եմ օրինակ դառնալ Հայաստանի համար
Հայաստանի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել BBC-ին:
15:18
13 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը շփվել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ամսագրի ընթերցողների հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շփվել է ակումբի Inside United պաշտոնական ամսագրի ընթերցողների հետ։
16:20
12 Փետրվարի 2017
Մոուրինյու. Մխիթարյանի մտածելակերպը փոխվել է, այժմ նա պատրաստ է խաղալ մեզ համար
Ժոզե Մոուրինյուն խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին, ինչպես նաև անդրադարձել խաղերի ընթացքում սխեման փոխելուն: