481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+25
Եղանակը Երևանում
Հայ
Բուշովեց. «Խորեն Հովհաննիսյանը լավագույնն էր լավագույնների մեջ»
20:39
27 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի «Արարատ» ակումբի և Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը լավագույնն էր լավագույնների մեջ, ուրբաթ լրագրողներին ասաց խորհրդային ֆուտբոլիստ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Անատոլի Բուշովեցը։ Նա եկել է Երևան Հովհաննիսյանի 60–ամյակին նվիրված հոբելյանական հանդիպմանը մասնակցելու համար։

Աշխարհի և ԽՍՀՄ–ի հավաքականների վետերան աստղերի ընկերական հանդիպումը տեղի կունենա Երևանի Հանրապետական մարզադաշտում մարտի 28–ին։ Այն նվիրված է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60–ամյակին։

«Գտնվել և խաղալ Արարատ 73–ի կազմում, երբ քեզ շրջապատում են Անդրեասյանը, Մարկարովը, Զանազանյանը, Իշտոյանը և լինել լավագույններից լավագույնը։ Ի՞նչը կարող է ավելի լավ բնութագրել Հովհաննիսյանին, եթե ոչ խաղը։ Խաղալ ազգային հավաքականում և լինել լավագույններից լավագույնը պատիվ է բերում ցանկացած ֆուտբոլիստի», – ասաց Բուշովեցը։

Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից է։ Խաղացել է Երևանի «Արարատում» 1975-1985 թվականներին։ Աչքի է ընկել որպես խաղի հիանալի կազմակերպիչ, ով ունի զարմանալի տեխնիկա և առաջնորդի որակներ։ Գ. Ֆեդոտովի ակումբի անդամ է։ 35 խաղ է անցկացրել ԽՍՀՄ հավաքականում, 7 գնդակ է խփել։ 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր է։ 1976 թվականի Եվրոպայի երիտասարդական թիմերի չեմպիոն։ 1975 թվականի ԽՍՀՄ գավաթակիր, 1976 թվականի ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր։ 1982 թվականին մասնակցել է Իսպանիայի աշխարհի առաջնությանը` դառնալով Բելգիայի դարպաս ուղարկած գեղեցիկ գոլի հեղինակ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:54
29 Մայիսի 2017
Հայ ջրացատկորդները` Գրան Պրիի» խաղարկության արծաթե մեդալակիր
Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-ից 28-ը Մադրիդում:
12:54
29 Մայիսի 2017
Ազատ ոճի երիտասարդ ըմբիշները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը մայիսի 26-27-ը Բելառուսում մասնակցել է միջազգային մրցաշարի։
11:35
29 Մայիսի 2017
Մեսսի կրկին արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կրկին նվաճել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։
13:48
28 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը` «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հենրիխ Մխիթարյանը 2016/17թթ. մրցաշրջանի պաշտոնական խաղերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է 11 գոլի հեղինակ:
11:35
27 Մայիսի 2017
Մխիթարյանի գոլը` շաբաթվա լավագույնների թվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հենրիխ Մխիթարյանի գոլը ներառվել է շաբաթվա լավագույնների թվում։
21:01
26 Մայիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը կիրականացնի առավելագույնը 4 տրանսֆեր
Ժոզե Մոուրինյուն արդեն ներկայացրել է տրանսֆերային ցուցակն ակումբի ղեկավարությանը:
20:25
26 Մայիսի 2017
Արթուր Պետրոսյանը Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական է հրավիրել 7 ֆուտբոլիստներ
Արթուր Պետրոսյանը հրապարակել է  Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող ֆուտբոլիստների անունները:
13:50
25 Մայիսի 2017
Ջորկաեֆը` Մխիթարյանին. «Այդ օրը դու ասացիր, որ մի օր դու նույնպես կնվաճես Գավաթը» (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Լեգենդար Յորի Ջորկաեֆը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Եվրոպա լիգայում տարած հաղթանակի առիթով:
12:49
25 Մայիսի 2017
Անդեր Էրերան գոլից առաջ Մխիթարյանին ասել է` գնա տուգանային, իսկ ինքը ապահովության համար վերադարձել է դաշտի կենտրոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը Պոգբայի և Մխիթարյանի գոլերի շնորհիվ։
12:31
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հաղթանակս նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին և բոլոր հայերին
Հենրիխ Մխիթարյանը հուզիչ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում Եվրոպա լիգայում իր թիմի հաղթանակից հետո:
01:44
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «ՄՅու»-ի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ակումբի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում:
01:14
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմություն է կերտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրոպա լիգայի գավաթի հանձնման արարողության ժամանակ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի դրոշն ուսերին։