486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային ֆուտբոլի վետերանները համոզված են, որ Խորեն Հովհաննիսյանի 60–ամյակին նվիրված հանդիպումը կվերածվի դիտարժան շոուի
20:02
27 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Համաշխարհային ֆուտբոլի վետերան աստղերը համոզված են, որ վաղը կայանալիք  Խորեն Հովհաննիսյանի 60–ամյակին նվիրված հանդիպումը կդառնա դիտարժան շոու։

«Հաճույքով ընդունել եմ հանդիպման հրավերը, քանի որ հանդիպեցի ընկերներիս։ Նաև համոզված եմ, որ վաղը հիանալի շոու կլինի», – ասաց «Ռոմա» ակումբի լեգենդար պաշտպան, Բրազիլիայի հավաքականի կազմում ֆուտբոլի 1994թ.–ի աշխարհի չեմպիոն Ալդաիրը։

Լոնդոնի «Չելսի» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի նախկին պաշտպան Պաուլու Ֆերեյրան իր հերթին նշեց, որ այդքան էլ ծանոթ չէ հայկական ֆուտբոլին, սակայն վստահ է, որ երկրպագուներն ու ֆուտբոլիստները մեծ հաճույք կստանան վաղվա հանդիպումից։

«Հայաստանը սրտի երկիր է, որտեղ ցանկացած մարդ կարող է իրեն հարմարավետ զգալ, և հայերն այնպիսի մարդիկ են, ովքեր միշտ պատրաստ են օգնության գալ։ Սա է պատճառը, որ ես մեծ հաճույքով ընդունեցի Հայաստան այցելելու հրավերը, ինձ շատ հարմարավետ եմ զգում այստեղ և համոզված եմ, որ վաղը ես և բոլոր երկրպագուները մեծ հաճույք կստանան», – ասաց հայտնի բուլղարացի ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը։

«Ռոմա» ակումբի և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Վենսան Կանդելան իր հերթին նշեց, որ շատ ուրախ է Հայաստանում լինելու համար։

«Հայաստանի հետ կապված եմ, քանի որ մեծացել եմ Շառլ Ազնավուրի երգերի ներքո, և դա մեր մշակույթի մեծ շերտն է։ Նաև խաղացել եմ Յուրի Ջորկաևի հետ, ով էթնիկ հայ է։ Կցանկանայի  շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին և Խորեն Հովհաննիսյանին այս հանդիպմանն ինձ հրավիրելու համար», – ասաց Կանդելան։

Նրա խոսքով` Հայաստանում շատ լավ է, և բոլոր ֆուտբոլիստներին դուր է գալիս երկիրը։ «Հույս ունենք, որ լավ հանդիպում կստացվի», – ավելացրեց Կանդելան։

Չիլիական ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողներից մեկը` Իվան Սամորանոն իր հերթին ասաց, որ նա շատ երկար ճանապարհ է անցել Չիլիից դեպի Հայաստան, սակայն չնայած դրան, շատ երջանիկ է լինել այստեղ։

«Հայերը չափազանց հյուրընկալ են։ Ուզում եմ ավելին իմանալ Հայաստանի մասին և հույս ունեմ, որ այս այցը կօգնի ինձ ծանոթանալ երկրին։ Վստահ եմ, որ վաղվա հանդիպմանը երկրպագուները մեծ հաճույք կստանան», – ասաց Սամորանոն։

Աշխարհի և ԽՍՀՄ–ի հավաքականների վետերան աստղերի միջև ընկերական հանդիպումը տեղի կունենա Երևանի Հանրապետական մարզադաշտում մարտի 28–ին։ Այն նվիրված է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60–ամյակին։

Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից է։ Խաղացել է Երևանի «Արարատում» 1975-1985 թվականներին։ Աչքի է ընկել որպես խաղի հիանալի կազմակերպիչ, ով ունի զարմանալի տեխնիկա և առաջնորդի որակներ։ Գ. Ֆեդոտովի ակումբի անդամ է։ 35 խաղ է անցկացրել ԽՍՀՄ հավաքականում, 7 գնդակ է խփել։ 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր է։ 1976 թվականի Եվրոպայի երիտասարդական թիմերի չեմպիոն։ 1975 թվականի ԽՍՀՄ գավաթակիր, 1976 թվականի ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր։ 1982 թվականին մասնակցել է Իսպանիայի աշխարհի առաջնությանը` դառնալով Բելգիայի դարպաս ուղարկած գեղեցիկ գոլի հեղինակ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:23
17 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում է:
19:32
16 Հունվարի 2017
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։
12:49
16 Հունվարի 2017
Լեգենդար քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար
Մարտարվեստների լեգենդ, անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար։

17:49
15 Հունվարի 2017
Ես չեմ խաղում անձնական նվաճումների համար. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  հարցազրույց է տվել Daily Mail-ին:

13:08
15 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. Կլոպն ինձ շատ է օգնել
Նա միշտ աջակցում է իր ֆուտբոլիստներին, երբ վերջիններս խնդիրներ են ունենում թե՛ խաղադաշտում և թե՛ դրա սահմաններից դուրս: Նա շատ է օգնել ինձ, քանի որ ես չափից շատ էի մտածում ֆուտբոլի մասին, նշել է Հենրիխ Մխիթարյանը։
14:23
14 Հունվարի 2017
Կլոպ. Մանչեսթեր Յունայթեդը սկսել է ճիշտ օգտագործել Մխիթարյանի որակները
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է հղել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
21:10
13 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. ցանկանում եմ մրցանակս կիսել թիմիս և «Սանդերլենդի» փոքրիկ հերոսի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քաղցկեղով հիվանդ 5–ամյա Բրեդլին «Սանդերլենդի» երկրպագու է և «Չելսիի» դարպասը խորհրդանշական գոլ է խփել։
20:50
13 Հունվարի 2017
ՄՕԿ–ը չեղարկել է հայ ծանրամարտիկի արդյունքները Լոնդոնի Օլիմպիադայում
Միջազգային օլիմպիական կոմիտեն չեղարկել է հայ ծանրամարտիկ Նորայր Վարդանյանի արդյունքները 2012 թ.–ի Լոնդոնի Օլիմպիադայում:
18:47
13 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մրցանակներ ստանալ. նրան մրցանակ է հանձնվել Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլի համար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է մրցանակի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլի համար։
22:37
12 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի «կարիճ հարվածով» գոլը ճանաչվել է լավագույնը դեկտեմբեր ամսվա ընթացքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարցման միջոցով ընտրել են դեկտեմբեր ամսվա ընթացքում թիմի լավագույն գոլը:
14:23
12 Հունվարի 2017
Հայաստանը պահպանել է իր դիրքերը FIFA-ի վարկանիշային աղյուսակում
Հայաստանի հավաքականը հինգշաբթի հրապարակված FIFA-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում պահպանել է 86-րդ տեղը:
11:59
12 Հունվարի 2017
Metro. Հենրիխ Մխիթարյանը և Խուան Մատան «ցեմենտել» են իրենց տեղերը մեկնարկային կազմում
Բրիտանական «Metro»-ն անդրադարձել է երկու ֆուտբոլիստների խաղին` նշելով, որ նրանք «ցեմենտել» են իրենց տեղը մեկնարկային կազմում: