483.66
-1.12
567.24
-4.56
8.15
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Բրազիլիայի հավաքականն ի վիճակի է հաղթել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2018 թ.–ի առաջնությանը. Ալդաիր
18:47
27 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Ռոմա» ակումբի լեգենդար պաշտպան, Բրազիլիայի հավաքականի կազմում ֆուտբոլի 1994 թ.–ի աշխարհի չեմպիոն Ալդաիրը կարծում է, որ Բրազիլիայի հավաքականը կկարողանա հաղթել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2018 թ.–ի առաջնությանը։

«Աշխարհի նախորդ առաջնության ժամանակ Բրազիլիայի հավաքականի պարտությունը ողբերգություն էր ողջ բրազիլացի ժողովրդի համար, սակայն այդ ձախողումը չի արտացոլում բրազիլական թիմի ողջ ուժը», – ասաց Ալդաիրը, ով ժամանել է Երևան` հայտնի հայ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60–ամյակին նվիրված հոբելյանական խաղին մասնակցելու համար։

Նրա կարծիքով` Բրազիլիայի հավաքականին կհաջողվի ռևանշի հասնել  Ռուսաստանում նախատեսված աշխարհի առաջնության ժամանակ։

Աշխարհի և ԽՍՀՄ–ի հավաքականների վետերան աստղերի միջև ընկերական հանդիպումը տեղի կունենա Երևանի Հանրապետական մարզադաշտում մարտի 28–ին։ Այն նվիրված է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60–ամյակին։

Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլի ամենախարիզմատիկ ներկայացուցիչներից է։ Խաղացել է Երևանի «Արարատում» 1975-1985 թվականներին։ Աչքի է ընկել որպես խաղի հիանալի կազմակերպիչ, ով ունի զարմանալի տեխնիկա և առաջնորդի որակներ։ Գ. Ֆեդոտովի ակումբի անդամ է։ 35 խաղ է անցկացրել ԽՍՀՄ հավաքականում, 7 գնդակ է խփել։ 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր է։ 1976 թվականի Եվրոպայի երիտասարդական թիմերի չեմպիոն։ 1975 թվականի ԽՍՀՄ գավաթակիր, 1976 թվականի ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր։ 1982 թվականին մասնակցել է Իսպանիայի աշխարհի առաջնությանը` դառնալով Բելգիայի դարպաս ուղարկած գեղեցիկ գոլի հեղինակ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:46
21 Նոյեմբերի 2017
Սամվել Կարապետյանը մտադիր է 20 մլն դոլար ներդնել հայկական ֆուտբոլում
«Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը մտադիր է 20 մլն դոլար ներդնել հայկական ֆուտբոլում։
21:05
20 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը ոչ–ոքի է խաղացել ՖԻԴԵ–ի Գրան–պրիի եզրափակիչ փուլում և պահպանում է առաջատարի դիրքը
Լևոն Արոնյանը 5–րդ տուրում ոչ–ոքի է խաղացել չինացի շախմատիստ Դին Լիժենի հետ Իսպանիայում անցկացվող ՖԻԴԵ–ի Գրան–պրիի եզրափակիչ փուլում։
17:03
20 Նոյեմբերի 2017
The Sun. Հենրիխ Մխիթարյանը պայքարում է «Մանչեսթեր Յունայթեդում» իր կարիերան փրկելու համար
Մխիթարյանի հանդեպ մեծ դժգոհություն կա Մոուրինյուի և նրա թիմի կողմից։
12:25
20 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է ՖԻԴԵ-ի Grand Prix մրցաշարի աղյուսակը
ՖԻԴԵ-ի Գրան պրիի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Անիշ Գիրիի նկատմամբ։
11:25
18 Նոյեմբերի 2017
«Տաշիր» խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը` «Արարատ» ՖԱ նախագահ
«Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ է ընտրվել ձեռնարկատեր և մեկենաս Սամվել Կարապետյանը:
19:44
17 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը 2018 թ.–ի ԱԱ–ն բաց թողած ֆուտբոլի համաշխարհային աստղերի խորհրդանշական հավաքականում է
Հենրիխ Մխիթարյանը 2018 թ.–ի ԱԱ–ն բաց թողած ֆուտբոլի համաշխարհային աստղերի խորհրդանշական հավաքականում է:
13:13
17 Նոյեմբերի 2017
Հայ հերոս. ցանցում հայտնվել է Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող ֆիլմը (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» 60 րոպե տևողությամբ ֆիլմ է ցուցադրել Հենրիխ Մխիթարյանի մասին։
13:18
16 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի խփած բոլոր 25 գոլերը Հայաստանի հավաքականի կազմում (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք Հենրիխ Մխիթարյանի խփած բոլոր 25 գոլերը Հայաստանի հավաքականի կազմում։
20:31
14 Նոյեմբերի 2017
Լեգենդար Բուֆոնն արցունքն աչքերին հրաժեշտ տվեց Իտալիայի հավաքականին (ՎԻԴԵՈ)
Բուֆոնն արցունքներն աչքերին հայտարարեց Իտալիայի հավաքականում կարիերայի ավարտի մասին։
18:16
14 Նոյեմբերի 2017
Championat.com. Հենրիխ Մխիթարյանն ազգի հերոսն է
Championat.com հայտնի մարզական պարբերականը Հենրիխ Մխիթարյանին ազգի հերոս է անվանել։
20:07
13 Նոյեմբերի 2017
Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Կիպրոսի նկատմամբ (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային հավաքականը երկուշաբթի տարվա վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել:
15:17
13 Նոյեմբերի 2017
Կրիվցով. կյանքումս տեսած երկու անհավանական պրոֆեսիոնալներից մեկը Հենրիխ Մխիթարյանն է
Մխիթարյանը 2010-ից 2013 թվականներին հանդես է եկել «Շախտյորում» Կրիվցովի և Սռնայի հետ միասին: