486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 2-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում
16:12
25 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Համահայկական ամառային վեցերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ 2015 թվականի օգոստոսի 2-ից 13-ն անցկացվելիք խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու Երևանի «Հրազդան» մարզադաշտում, փակման արարողությունը՝ Երևանի Ազատության հրապարակում՝ համերգային մեծ ծրագրով: Համահայկական 6-րդ խաղերին ընդգրկվել է 17 մարզաձև՝ նախորդ խաղերի համեմատ 7-ով ավելի: Խաղերն անցկացվելու են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, Արտաշատում, Էջմիածնում և Աբովյանում:

Ներկա դրությամբ արտերկրից խաղերին մասնակցելու հայտ է ներկայացրել 2 հազար 691 մարզիկ-մարզուհի: Ակնկալվում է, որ միայն արտերկրից մարզիկների թիվը կհասնի 5 հազարի:

Նիստի ընթացքում խաղերի կազմակերպման վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

Վարչապետ Աբրահամյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Համահայկական 5-րդ խաղերն անցկացվել են Երևանում «Միասնություն սպորտով» նշանաբանի ներքո և տևել մինչև օգոստոսի 21-ը: Խաղերի խորհրդանիշն էր ընտրվել հայկական արծիվը: Խաղարկված 50 կոմպլեկտ մեդալներից ամենաշատ մեդալներ էին նվաճել երևանցի մարզիկները՝ 18 ոսկե, 12 արծաթե և 11 բրոնզե  մեդալ: Համահայկական խաղերն անցկացվում են տասը մարզաձևերով՝ թիմային (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ), անհատական (թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, ատլետիկա): Մրցումներին հիմնականում մասնակցել են սիրողական սպորտով զբաղվող մարզիկները:

Համահայկական առաջին խաղերն անցկացվել են Հայաստանում 1999թ.-ին, երկրորդ խաղերը՝ 2001թ.-ին, երրորդ խաղերը՝ 2003թ.-ին, չորրորդ խաղերը՝ 2007թ.-ին: Առաջին խաղերին մասնակցել են 23 երկրի 64 քաղաքից ժամանած մարզիկներ, իսկ 2007թ.-ին անցկացված չորրորդ խաղերին Հայաստան են այցելել աշխարհի 27 երկրի 94 քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:14
23 Փետրվարի 2017
Մոուրինյու. շանս չկա, որ Մխիթարյանը կմասնակցի եզրափակչին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը:
01:52
23 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթանակ պարգևեց ՄՅՈւ–ին. Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր ֆրանսիական «Սենթ Էտյենին»:
20:47
21 Փետրվարի 2017
Թենիսիստ Կարեն Խաչանովը զիջել է Սիմոնին Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 4:6, 7:5, 6:3 հաշվով պարտվել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։
19:07
21 Փետրվարի 2017
Արթուր Աբրահամ. որդիս արդեն բռունցքները պարզած է քնում
Նպատակներիցս մեկը Երևանում՝ Ներքին Չարբախում, մշակույթի և սպորտի կենտրոն հիմնելն է, նշել է հայազգի բռնցքամարտիկը։
19:24
20 Փետրվարի 2017
Մարկ Լոուրենսոնը Մխիթարյանի փոխանցումը համաշխարհային մակարդակի փոխանցում է անվանել
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը «Բլեքբերնի» հետ խաղում:
12:28
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Բլեքբերնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» նախօրեին 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբերնին»:
00:57
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։
18:58
19 Փետրվարի 2017
Լևոն Արոնյանը մասնակցում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին
ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը մեկնարկել է փետրվարի 18-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում:
15:19
19 Փետրվարի 2017
Մատա. Միկին արտակարգ խաղացող է, նա ամեն ինչ հեշտ է դարձնում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան բարձր է գնահատել իր թիմակից Հենրիխ Մխիթարյանին:
20:45
18 Փետրվարի 2017
Զլատան Իբրահիմովիչն իրեն համեմատել է Ինդիանա Ջոնսի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համեմատել է իրեն ֆիլմերի հերոս Ինդիանա Ջոնսի հետ:
13:09
18 Փետրվարի 2017
Յանա Եգորյան. hուսամ՝ չենք հանդիպի հարցազրույց վերցնող լրագրողի հետ, այլապես՝ սուսերս կարող է կեղտոտվել
Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր Instagram-ում անդրադարձել է eg.ru-ին տված հարցազրույցի որոշ հատվածների: