486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային ֆուտբոլի վետերան աստղերը կհավաքվեն Երևանում Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղին մասնակցելու համար
19:04
16 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհի և ԽՍՀՄ վետերան աստղերի միջև ընկերական խաղը, նվիրված լեգենդար հայ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին, տեղի կունենա Երևանի Հանրապետական մարզադաշտում մարտի 28-ին։ 

Ինչպես երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց միջոցառման կազմակերպիչ և հովանավոր, ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Սողոմոնյանը, Միլան իր այցից հետո պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղին մի շարք հայտնի ֆուտբոլիստների մասնակցության մասին։

«Աշխարհի հավաքականի կազմը դեռ ամբողջովին որոշված չէ, սակայն արդեն պայմանավորվածություններ կան այն մասին, որ այնտեղ հանդես կգան Մարկո Մատերացին, Ջենարո Գատուզոն, Անջելո Դի Լիվիոն, Ֆրանկո Բարեզին, (դեռ չի ստացվել Ալեսանդրո Կոստակուրտայի պատասխանը) Իտալիայից, ֆրանսիացիներ Վենսան Կանդելան և Ժան-Պիեռ Պապենը, բրազիլացի Ալդաիրը», - ասաց Սողոմոնյանը։ 

Նրա խոսքերով` Ռոբերտո Կառլոսը նույնպես ասաց, որ հաճույքով կխաղա Երևանում, սակայն նրա մասնակցության հարցը կհստակեցվի այս շաբաթ։

«Նաև կժամանեն ֆինն Յարի Լիտմանենը, չեխ Պատրիկ Բերգերը, պորտուգալացի Պաոլո Ֆերեյրան, չիլիացի Իվան Սամորանոն, կոլումբիացի Ֆաուստինո Ասպրիլյան, նիգերիացի Տիջանի Բաբանգիդան, բուլղարացի Խրիստո Ստոիչկովը»,– նշեց Սողոմոնյանը։

Նա ավելացրեց, որ երկու հավաքականների կազմեր հրավիրված են բոլորովին վերջերս կարիերան ավարտած որոշ խաղացողներ, որ խաղն ավելի գեղեցիկ դարձնեն։

«ԽՍՀՄ հավաքականում հանդես կգան Լեոնիդ Բուրյակը, Իգոր Բելանովը, Անատոլի Դեմյանենկոն, Ալեքսեյ Միխայլիչենկոն, Վլադիմիր Բեսսոնովն Ուկրաինայից, ռուսներ Ռինատ Դասաևը, Վագիզ Խիդիյատուլինը, Գեորգի Յարցևը, Օլեգ Ռոմանցևը, Վալերի Գազաևը, Յուրի Գավրիլովը, Ալեքսանդր Տարխանովը, Ախրիկ Ցվեյբան, Սերգեյ Գոռլուկովիչը, Վալերի Շմարովը, Դմիտրի Կուզնեցովը, Վալերի Կետչինովը, Յուրի Կովտունը, Գեորգի Խրիստովը, վրացիներ Ալեքսանդր Ճիվաձեն, Թենգիզ Սուլաքվելիձեն, Օթար Գաբելիան, Գուրամ Աջոևը։ Ինչպես նաև Վահիդ Մասուդովը Ղազախստանից և Ալբերտ Սարգսյանը Երևանի «Արարատից»»,– ասաց Սողոմոնյանը։

Նա նշեց, որ ԽՍՀՄ հավաքականի մարզիչը կլինի հայտնի խորհրդային ֆուտբոլիստ և Վաստակավոր մարզիչ Անատոլի Բիշովեցը, նրա օգնականը` Եվգենի Լովչևը։

«Աշխարհի հավաքականը գլխավորելու համաձայնություն ենք սպասում Ալբերտո Ձաքերոնիից (իտալացի հայտնի մարզիչ, ով աշխատել է իտալական երեք առաջատար ակումբներում` «Յուվենտուսում», «Միլանում» և «Ինտերում»)»,– ասաց Սողոմոնյանը։

Ըստ նրա` խաղը բարեգործական բնույթ է կրում, և բոլոր հավաքված միջոցները կուղղվեն ուռուցքային, արյունաբանական և այլ հիվանդություններով տառապող երեխաների «Նվիրիր կյանք» հիմնադրամին։ Տոմսերի արժեքն է 500-1500 դրամ (1,03–ից 3,1 ԱՄՆ դոլար)։Ֆուտբոլային տոնին ելույթ կունենան Վախթանգ Կիկաբիձեն, ինչպես նաև հայ հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանը։

Խորեն Հովհաննիսյանի խոսքով` ԽՍՀՄ հավաքականի կազմում, հավանաբար, կխաղա նաև նրա որդին` Ժորա Հովհաննիսյանը։

«Ես ինքս էլ եմ պատրաստվում խաղի, կլինեմ մարզավիճակում։ Մենք հույս ունենք, որ կխաղա նաև 2-3 մարդ Հայաստանից»,– ասաց Հովհաննիսյանը։

Խաղը բաղկացած կլինի յուրաքանչյուրը 35 րոպե տևողության երկու խաղակեսերից։

Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլի ամենախարիզմատիկ ներկայացուցիչներից է։ Խաղացել է Երևանի «Արարատում» 1975-1985 թվականներին։ Աչքի է ընկել որպես խաղի հիանալի կազմակերպիչ, ով ունի զարմանալի տեխնիկա և առաջնորդի որակներ։ Գ.Ֆեդոտովի ակումբի անդամ։ 35 խաղ է անցկացրել ԽՍՀՄ հավաքականում, 7 գնդակ է խփել։ 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր է։ 1976 թվականի Եվրոպայի երիտասարդական թիմերի չեմպիոն։ 1975 թվականի ԽՍՀՄ գավաթակիր, 1976 թվականի ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր։ 1982 թվականին մասնակցել է Իսպանիայի աշխարհի առաջնությանը` դառնալով Բելգիայի դարպաս ուղարկած գեղեցիկ գոլի հեղինակ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:23
17 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում է:
19:32
16 Հունվարի 2017
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։
12:49
16 Հունվարի 2017
Լեգենդար քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար
Մարտարվեստների լեգենդ, անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար։

17:49
15 Հունվարի 2017
Ես չեմ խաղում անձնական նվաճումների համար. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  հարցազրույց է տվել Daily Mail-ին:

13:08
15 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. Կլոպն ինձ շատ է օգնել
Նա միշտ աջակցում է իր ֆուտբոլիստներին, երբ վերջիններս խնդիրներ են ունենում թե՛ խաղադաշտում և թե՛ դրա սահմաններից դուրս: Նա շատ է օգնել ինձ, քանի որ ես չափից շատ էի մտածում ֆուտբոլի մասին, նշել է Հենրիխ Մխիթարյանը։
14:23
14 Հունվարի 2017
Կլոպ. Մանչեսթեր Յունայթեդը սկսել է ճիշտ օգտագործել Մխիթարյանի որակները
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է հղել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
21:10
13 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. ցանկանում եմ մրցանակս կիսել թիմիս և «Սանդերլենդի» փոքրիկ հերոսի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քաղցկեղով հիվանդ 5–ամյա Բրեդլին «Սանդերլենդի» երկրպագու է և «Չելսիի» դարպասը խորհրդանշական գոլ է խփել։
20:50
13 Հունվարի 2017
ՄՕԿ–ը չեղարկել է հայ ծանրամարտիկի արդյունքները Լոնդոնի Օլիմպիադայում
Միջազգային օլիմպիական կոմիտեն չեղարկել է հայ ծանրամարտիկ Նորայր Վարդանյանի արդյունքները 2012 թ.–ի Լոնդոնի Օլիմպիադայում:
18:47
13 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մրցանակներ ստանալ. նրան մրցանակ է հանձնվել Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլի համար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է մրցանակի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլի համար։
22:37
12 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի «կարիճ հարվածով» գոլը ճանաչվել է լավագույնը դեկտեմբեր ամսվա ընթացքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարցման միջոցով ընտրել են դեկտեմբեր ամսվա ընթացքում թիմի լավագույն գոլը:
14:23
12 Հունվարի 2017
Հայաստանը պահպանել է իր դիրքերը FIFA-ի վարկանիշային աղյուսակում
Հայաստանի հավաքականը հինգշաբթի հրապարակված FIFA-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում պահպանել է 86-րդ տեղը:
11:59
12 Հունվարի 2017
Metro. Հենրիխ Մխիթարյանը և Խուան Մատան «ցեմենտել» են իրենց տեղերը մեկնարկային կազմում
Բրիտանական «Metro»-ն անդրադարձել է երկու ֆուտբոլիստների խաղին` նշելով, որ նրանք «ցեմենտել» են իրենց տեղը մեկնարկային կազմում: