478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի լավագույն սամբիստները կմասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական ամառային խաղերին. ֆեդերացիայի նախագահ
14:16
16 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի լավագույն սամբիստները կմասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական ամառային խաղերին, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը։

Մարտի 10–ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստի արդյունքում որոշում է ընդունվել, որ հայ մարզիկները կմասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին օլիմպիական խաղերին։

«Ֆեդերացիան, իհարկե, պատրաստվում է Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին։ Հարցն այն չէ, թե ինչ ձեռքբերումներով մենք կվերադառնանք։ Առաջին հերթին կարևոր է մասնակցել այդ խաղերին։ Իհարկե, անհրաժեշտ է մասնակցել ուժեղագույն կազմով, դրանով ամեն ինչ ասված է», – ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով` Եվրոպական օլիմպիական խաղերում Հայաստանի սամբոյի հավաքականին համար հատկացված է 8 տեղ 4 քաշային կատեգորիաներում։ Միաժամանակ Հայրապետյանը նշեց, որ, ցավոք, բացակայում են այն կատեգորիաները, որտեղ Հայաստանն ուժեղ է, և հայկական հավաքականը պետք է հարմարվի հայտագրված կատեգորիաներին։

«Սամբոն Հայաստանում նորմալ վիճակում է, մենք ունենք մեր տեղն աշխարհում։ Եվրոպայի և աշխարհի առաջնություններից ամեն տարի բերում ենք մոտ 25–30 մեդալ», – նշեց Հայրապետյանը։

Հայրապետյանը նաև ուշադրություն դարձրեց այն փաստին, որ ամեն տարի հատկացվող 20 մլն դրամը դժվարությամբ է բավարարում հանրապետական առաջնությունների անցկացմանը` ափսոսանք հայտնելով, որ սամբոյի նկատմամբ որոշակի խտրականություն է զգացվում, քանի որ այս մարզաձևը դեռևս օլիմպիական չէ։

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Մխիթարյանն ընդգծեց, որ ավելի լավ բան չի կարող լինել, քան այն, որ Բաքվում կհնչի հայկական օրհներգը։

«Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան միշտ հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Եվրոպական օլիմպիական խաղերին, ոչինչ չի կարող ավելի լավ լինել, քան Բաքվում հայկական դրոշի ծածանումը։ Հատկապես, որ նախորդ ամիս Ձյուդոյի եվրոպական միությունը (EJU) չեղյալ է հայտարարել Գլազգոյում եվրոպական առաջնության արդյունքները, ինչից հետո որոշել է անցկացնել Եվրոպայի առաջնությունը Բաքվում նախատեսված Եվրոպական օլիմպիական խաղերի հետ», – ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով` այս որոշումն ավելի շատ է պարտավորեցնում ձյուդոիստներին այս խաղերին մասնակցելու հարցում, քանի որ դրանք վարկանիշային են 2016թ.–ին Ռիո դե Ժանեյրոյում նախատեսված Օլիմպիական խաղերի համար։

«Ինչ վերաբերում է ձյուդոյի թիմին, ապա թիմի կազմը հայտնի կդառնա Թբիլիսիում և Սամսուն քաղաքներում կայանալիք Գրան–պրիից հետո։ Մենք ցանկանում ենք Բաքու ուղարկել միայն ուժեղագույն ձյուդոիստներին, այդ պատճառով մեզ համար նպատակահարմար չէ ներկայացուցիչներ ունենալ բոլոր կատեգորիաներում», – նշեց Մխիթարյանը։

Եվրոպական առաջին օլիմպիական խաղերը, որոնք հետագայում անցկացվելու են չորս տարին մեկ անգամ, կանցկացվեն Բաքվում հունվարի 12–28–ը։ 20 մարզաձևում անցկացվող մրցումների ընթացքում կխաղարկվի մեդալների 253 կոմպլեկտ մեդալ։ Սպասվում է, որ մրցումներին կմասնակցի ավելի քան 6 հազար մարզիկ մայրցամաքի բոլոր երկրներից։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:46
25 Հուլիսի 2017
Հայաստանի երեք գրոսմայստերներ կմասնակցեն Աշխարհի գավաթին
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 128 մասնակցիների ցանկը:
13:14
24 Հուլիսի 2017
Հայտնի է, թե որ ակումբ կտեղափոխվի Վահան Բիչախչյանը
«Շիրակում» հանդես եկող կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որով հետաքրքրվել են ԲԿՄԱ–ն և «Զենիթը», կտեղափոխվի «Ժիլինա»։
17:10
23 Հուլիսի 2017
Հայ ձյուդոիստը` Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթանում են 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերը
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»:
12:30
16 Հուլիսի 2017
Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբենքին
Լոնդոնում կայացավ  Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի մենամարտը։
12:23
13 Հուլիսի 2017
Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանան Տոկիոյում:
17:30
12 Հուլիսի 2017
Վահան Բիչախչյանը ներառվել է ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշում (ՎԻԴԵՈ)
18–ամյա Վահան Բիչախչյանը համապատասխանում է բոլոր պարամետրերին, որպեզի հանդես գա եվրոպական ակումբներում։