482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայ մարզիկների չմասնակցելը Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին կվնասեր Հայաստանի վարկանիշին. նախարար
16:56
11 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայ մարզիկների չմասնակցելը Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին կվնասեր Հայաստանի ոչ միայն սպորտային կենսագրությանը, այլև վարկանիշին համաշխարհային մարզական ասպարեզներում, ասել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, հաղորդում է նախարարի մամուլի ծառայությունը։

Մարտի 10-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստի արդյունքում որոշում ընդունվեց, որ հայ մարզիկները կմասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին։

Նախարարը հավանություն տվեց ՀԱՕԿ գործկոմի որոշմանը և նշեց, որ սպորտի ազգային ֆեդերացիաները պետք է շարունակեն աշխատանքը մարզիկներին խաղերին նախապատրաստելու ուղղությամբ։ 

Ղազարյանն կարևորեց նաև այն, որ Միջազգային և Եվրոպական օլիմպիական կոմիտեների ղեկավարների կողմից հայ մարզիկներին անվտանգության երաշխիքներ են տրվել։

Եվրոպական առաջին օլիմպիական խաղերը, որոնք հետագայում անցկացվելու են չորս տարին մեկ անգամ, կանցկացվեն Բաքվում հունիսի 12–28–ը։ 20 մարզաձևով  անցկացվող մրցումների ընթացքում կխաղարկվի մեդալների 253 կոմպլեկտ։ Սպասվում է, որ մրցումներին կմասնակցի ավելի քան 6 հազար մարզիկ մայրցամաքի բոլոր երկրներից։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:39
23 Մայիսի 2017
Գեղասահքի բաց առաջնությունն է մեկնարկել Հայաստանում
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում նախօրեին մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը:
18:17
22 Մայիսի 2017
Հայ բազկամարտիկները մեդալների ողջ տեսականին են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել մայիսի 13-ից 22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում։
13:28
22 Մայիսի 2017
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին:
11:45
21 Մայիսի 2017
Մխիթարյան. ոչ միայն ցանկանում ենք, այլ պետք է հաղթենք Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է «Sky Sports»-ին:
15:30
20 Մայիսի 2017
Հայաստան – Սենթ Քիթս և Նևիս հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Հայաստանի և Սենթ Քիթս և Նևիսի հավաքականների ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են:
12:43
20 Մայիսի 2017
Ռիոյի Օլիմպիադայի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին
Ռիոյի Օլիմպիադայի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին, քանի որ դրանց վրա հայտնվել են սև հետքեր և ժանգ։
10:51
20 Մայիսի 2017
Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն` պարտության մատնելով ադրբեջանցի մարզիկին
Տիգրանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով:
11:23
19 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել «կարիճի» համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել «ՄՅու»–ում խաղաշրջանի լավագույն գոլի համար։
10:50
16 Մայիսի 2017
3 հայ հարձակվողներ հրավիրվել են ՌԴ հոկեյի հավաքական
Ռուսաստանի հոկեյի երիտասարդական հավաքականի մարզչական թիմը Վալերի Բրագինի ղեկավարությամբ կողմնորշվել է Սոչիի հավաքի մասնակիցների վերաբերյալ:
12:54
15 Մայիսի 2017
Համացանցում հայտնվել է ըմբիշ Միհրան Հարությունյանի պաշտոնական պրոմո–տեսանյութը
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիո–2016–ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հրապարակել է իր նոր պաշտոնական պրոմո–տեսանյութը։
13:37
14 Մայիսի 2017
Լինգարդը ՄՅՈւ-ի ամենաուրախ խաղացող է համարում Մխիթարյանին, Հենրիխը համակարծիք է նրա հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄՅՈւ–ի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Ջեսի Լինգարդն ու Անդեր Էրերան հյուրընկալվել են «Everything, but football» հաղորդաշարին:
14:07
13 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպա լիգայի շաբաթվա թիմում
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպա լիգայի շաբաթվա թիմը՝ կիսաեզրափակիչ պատասխան խաղերի արդյունքներով: