486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ալբանիայի հետ խաղին Շալանդը Հայաստանի հավաքական է հրավիրել 17 լեգիոներների, այդ թվում նաև «Օլիմպիկի» պաշտպանի
19:44
09 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն  հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են ալբանացիների հետ խաղին մասնակցելու հրավեր, հաղոդում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալվելով Ալբանիայի հավաքականին։

Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ից 27-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքներին մասնակցելու են հետևյալ ֆուտբոլիստները`Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան), Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա),Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան), Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան), Կառլեն Մկրտչյան «Տոբոլ» (Ղազախստան), Արթուր Եդիգարյան «Դինամո» (Մինսկ, Բելառուս),Արտակ Եդիգարյան «Ժալգիրիս» (Լիտվա), Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան), Գևորգ Ղազարյան «Կերկիրա» (Հունաստան), Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա), Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան), Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան), Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան), Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա), Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա), Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա), Ռուսլան Կորյան (Լոկոմոտիվ, Տաշքենդ, Ուզբեկստան)։

Հայաստանի ազգային հավաքականի՝ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:-0- -


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:23
17 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում է:
19:32
16 Հունվարի 2017
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։
12:49
16 Հունվարի 2017
Լեգենդար քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար
Մարտարվեստների լեգենդ, անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար։

17:49
15 Հունվարի 2017
Ես չեմ խաղում անձնական նվաճումների համար. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  հարցազրույց է տվել Daily Mail-ին:

13:08
15 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. Կլոպն ինձ շատ է օգնել
Նա միշտ աջակցում է իր ֆուտբոլիստներին, երբ վերջիններս խնդիրներ են ունենում թե՛ խաղադաշտում և թե՛ դրա սահմաններից դուրս: Նա շատ է օգնել ինձ, քանի որ ես չափից շատ էի մտածում ֆուտբոլի մասին, նշել է Հենրիխ Մխիթարյանը։
14:23
14 Հունվարի 2017
Կլոպ. Մանչեսթեր Յունայթեդը սկսել է ճիշտ օգտագործել Մխիթարյանի որակները
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է հղել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
21:10
13 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. ցանկանում եմ մրցանակս կիսել թիմիս և «Սանդերլենդի» փոքրիկ հերոսի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քաղցկեղով հիվանդ 5–ամյա Բրեդլին «Սանդերլենդի» երկրպագու է և «Չելսիի» դարպասը խորհրդանշական գոլ է խփել։
20:50
13 Հունվարի 2017
ՄՕԿ–ը չեղարկել է հայ ծանրամարտիկի արդյունքները Լոնդոնի Օլիմպիադայում
Միջազգային օլիմպիական կոմիտեն չեղարկել է հայ ծանրամարտիկ Նորայր Վարդանյանի արդյունքները 2012 թ.–ի Լոնդոնի Օլիմպիադայում:
18:47
13 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մրցանակներ ստանալ. նրան մրցանակ է հանձնվել Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլի համար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է մրցանակի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլի համար։
22:37
12 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի «կարիճ հարվածով» գոլը ճանաչվել է լավագույնը դեկտեմբեր ամսվա ընթացքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարցման միջոցով ընտրել են դեկտեմբեր ամսվա ընթացքում թիմի լավագույն գոլը:
14:23
12 Հունվարի 2017
Հայաստանը պահպանել է իր դիրքերը FIFA-ի վարկանիշային աղյուսակում
Հայաստանի հավաքականը հինգշաբթի հրապարակված FIFA-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում պահպանել է 86-րդ տեղը:
11:59
12 Հունվարի 2017
Metro. Հենրիխ Մխիթարյանը և Խուան Մատան «ցեմենտել» են իրենց տեղերը մեկնարկային կազմում
Բրիտանական «Metro»-ն անդրադարձել է երկու ֆուտբոլիստների խաղին` նշելով, որ նրանք «ցեմենտել» են իրենց տեղը մեկնարկային կազմում: