478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+32
Եղանակը Երևանում
Հայ
ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնի թեկնածու Լուիշ Ֆիգուն վեց ֆեդերացիայի աջակցություն է ստացել
21:32
30 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնի թեկնածու, պորտուգալացի Լուիշ Ֆիգուն տեղեկացրել է, որ ստացել է ՖԻՖԱ–ի անդամ վեց ազգային ֆեդերացիաների աջակցությունը։

Չորեքշաբթի հայտնի է դարձել, որ Մադրիդի «Ռեալ» և «Բարսելոնա» ակումբների նախկին կիսապաշտպան Ֆիգուն մտադիր է ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնի համար մրցել կազմակերպության գործող ղեկավար Յոզեֆ Բլատերի հետ։ Թեկնածությունների առաջադրման պայմաններից մեկը առնվազն հինգ ֆուտբոլային ասոցիացիաների աջակցությունն է, որոնք ՖԻՖԱ–ի անդամ են։

«Ուրախությամբ հաստատում եմ, որ ՖԻՖԱ–ն այս շաբաթ վերջնաժամկետից շուտ ծանուցում է ստացել վեց ֆեդերացիաների աջակցության մասին։ Կցանկանայի աջակցության համար շնորհակալություն հայտնել իմ ընկերներին և գործընկերներին ֆուտբոլային ասոցիացիաներից, որոնք առաջադրել են իմ թեկնածությունը և ֆուտբոլային ընտանիքի մյուս ներկայացուցիչներին», – գրել է պորտուգալացին Twitter–ի իր միկրոբլոգում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

Ֆիգուից և Բլատերից բացի, իրենց թեկնածությունն են առաջադրել ՖԻՖԱ–ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպանը, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ–Հուսեյնը, Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միության (KNVB) ղեկավար Միքայել վան Պրաագն ու Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Ժինոլան։

Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը հունվարի 29–ն էր, սակայն ՖԻՖԱ–ի հատուկ հանձնաժողովը թույլատրում է, որ առաջադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կարող են ստացվել այդ ամսաթվից ուշ։ ՖԻՖԱ–ի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսի 29–ին։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:20
22 Օգոստոսի 2017
Աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակը հայկական եռագույնով է տոնում (ՎԻԴԵՈ)
Նախօրեին օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն:
21:52
21 Օգոստոսի 2017
Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն
Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը հանդիպեց ռուս ըմբիշի հետ:
19:08
21 Օգոստոսի 2017
Արթուր Ալեքսանյանի փայլուն հաղթանակի համար 58 վայրկյան է պահանջվել (ՎԻԴԵՈ)
«Ռիո 2016» օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անցել է Փարիզում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ։
17:46
21 Օգոստոսի 2017
Հենրիխ Մխիթարյանը՝ ԱՊԼ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում
Goal.com-ը կազմել է Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը:
19:32
20 Օգոստոսի 2017
Միակ նպատակն առաջինը դառնալն է, ինչին պետք է մոտենալ քայլ առ քայլ.Արոնյան (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դարձավ Grand Chess Tour-ի չորրորդ փուլի հաղթող, խոստովանել է, որ պատրաստ է քայլ առ քայլ մոտենալ առաջինը դառնալուն:
12:10
19 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում նվաճել է հաղթողի տիտղոսը (ՎԻԴԵՈ)
Մրցաշարի ավարտին Արոնյանը վաստակել էր 24,5 միավոր:
11:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքը Սենթ Լուիսի բլիցի առաջին տուրից հետո
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է առաջատարի դիրքը Սենթ Լուիսում մեկնարկած կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանից հետո։
11:41
17 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը` Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող
ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը:
11:23
17 Օգոստոսի 2017
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը զիջեց շվեդներին
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը նահանջեց 3-րդ հորիզոնական։
11:05
16 Օգոստոսի 2017
Սենթ Լուիս.Արոնյան–Գաստարով` ոչ–ոքի. Արոնյանը կիսում է 2-5–րդ տեղերը
Օգոստոսի 15-ին անցկացվել են նաև մրցաշարի 5-6-րդ տուրերը:
17:24
15 Օգոստոսի 2017
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր Լգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում
Մխիթարյանը 9.1 գնահատականով ճանաչվել Պրեմիեր Լգայի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը։
19:53
14 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանն ուժերը կչափի լեգենդար Գարի Կասպարովի հետ
Երկուշաբթի Սենթ Լուիսում մեկնարկում է Grand Chess Tour շախմատային մրցաշարի չորրորդ տուրը։