487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
2015 թ.–ի օգոստոսի 2–13–ը Հայաստանում տեղի կունենան Համահայկական ամառային վեցերորդ խաղերը
17:13
30 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. 2015 թ.–ի օգոստոսի 2–13–ը Հայաստանում տեղի կունենան Համահայկական ամառային վեցերորդ խաղերը, ուրբաթ տեղեկացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը կառավարության նիստի ժամանակ, որի ընթացքում հավանության է արժանացել խաղերի կազմկոմիտեի կազմը։

Խաղերի հավուր պատշաճի կազմակերպումը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հատկապես կարևորել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համատեքստում:

«Համահայկական խաղերն արդեն 16 տարվա պատմություն ունեն, անցկացվել է հինգ ամառային և մեկ ձմեռային նման միջոցառում: Մենք պետք է անենք ամեն ինչ` մարզիկների հանդիպումը հավուր պատշաճի կազմակերպելու համար», – ընդգծել է նա։

ՀՀ վարչապետը Համահայկական խաղերը համարել է Սփյուռքն ու Հայաստանը միավորող ամենահաջողված նախագծերից մեկը։

Համահայկական խաղերն անցկացվում են այնպիսի մարզաձևերով, ինչիպիսիք են ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը, ֆուտզալը, թենիսը, սեղանի թենիսը, շախմատը, բադմինտոնը, լողը, թեթև աթլետիկան։

Մրցումներին հիմնականում մասնակցում են սիրողական սպորտով զբաղվող մարզիկները, որոնք ներկայացնում են Հայաստանն ու Սփյուռքը։

Համահայկական առաջին խաղերն անցկացվել են Հայաստանում 1999թ.-ին, երկրորդ խաղերը՝ 2001թ.-ին, երրորդ խաղերը՝ 2003թ.-ին, չորրորդ խաղերը՝ 2007թ.-ին: Առաջին խաղերին մասնակցել են 23 երկրի 64 քաղաքից ժամանած մարզիկներ, իսկ 2007թ.-ին անցկացված չորրորդ խաղերին Հայաստան են այցելել արդեն աշխարհի 27 երկրի 94 քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Համահայկական 5-րդ խաղերն անցկացվել են 2011 թվականի օգոստոսի 13-ին և տևել են մինչև օգոստոսի 21-ը։ Հինգերորդ խաղերն անցկացվել են «Միասնություն սպորտով» նշանաբանի ներքո: Խաղերի խորհրդանիշն էր ընտրվել հայկական արծիվը: Խաղարկված 50 կոմպլեկտ մեդալներից ամենաշատ մեդալներ են նվաճել երևանցի մարզիկները՝ 18 ոսկե, 12 արծաթե և 11 բրոնզե  մեդալ:

Առաջին Համահայկական ձմեռային խաղերն անցկացվել են Ծաղկաձորում 2014 թ.–ի փետրվարի 24–ից մարտի 2–ը։ Խաղերին մասնակցել է մոտ 400 մարզիկ աշխարհի 11 երկրների 22 քաղաքներից։ Խաղարկվել  է 13 կոմպլեկտ մեդալ` դահուկավազք, լեռնադահուկային, սնոուբորդ և հոկեյ մարզաձևերում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:06
09 Նոյեմբերի 2017
Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու նկատմամբ
Հայաստանի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու հետ ընկերական խաղում։
15:25
09 Նոյեմբերի 2017
Մոուրինյուն ստիպված է դաշտ դուրս բերում Հենրիխ Մխիթարյանին. Independent
Անգլիական «Independent»-ն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վատ մարզավիճակին։
20:19
08 Նոյեմբերի 2017
Անահիտ Ալոյանը` Հայաստանի սուսերամարտի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
Պատանի Անահիտ Ալոյանը երկրորդ անգամ նվաճեց Հայաստանի սուսերամարտի առաջնության ոսկե մեդալը:
14:56
08 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը խոսել է Հայաստան–Բելառուս հանդիպման և իր ներկայիս մարզավիճակի մասին
Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ներկայիս մարզավիճակի և գալիք հանդիպումներից իր սպասելիքների մասին:
13:33
06 Նոյեմբերի 2017
ՄՅՈւ-ի երկրպագուները դժգոհ են. Հենրիխ Մխիթարյանը կարծես հանձնվել է. նա այլևս չպետք է դաշտ դուրս գա
Մանչեսթերցիների երկրպագուները չափազանց դժգոհ են Հենրիխ Մխիթարյանիշ խաղից։
14:10
05 Նոյեմբերի 2017
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում (ՖՈՏՈ)
Վարշավայում ընթանում է հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլը։
11:48
04 Նոյեմբերի 2017
Հայտնի է Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը
Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի խաղարկության 4-րդ տուրի հանդիպումները:
19:38
03 Նոյեմբերի 2017
«Մարսելի» պաշտպանը հարվածել է երկրպագուի գլխին և խաղի մեկնարկից առաջ հեռացվել դաշտից (ՎԻԴԵՈ)
Չնայած դրան, «Մարսելը» խաղացել է ամբողջ կազմով և պարտվել է «Վիտորիա Գիմարայնշի» թիմին 0։1 հաշվով։
13:18
02 Նոյեմբերի 2017
Կյանքում ամենադժվար բանակցություններն ունեցել եմ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ. Ցորկ
Ցորկը 2013 թվականին հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններն անվանել է ամենահիշարժանն իր կարիերայում։
11:15
02 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի (ՎԻԴԵՈ)
«Եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի և մտածում, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի», – նշել է Մխիթարյանը։
21:05
31 Հոկտեմբերի 2017
Լեգենդար Էնդի Քոուլը Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
ՄՅՈւ–ի լեգենդար ֆուտբոլիստ Էնդի Քոուլը ներկա է գտնվել ՄՅՈւ-ի` «Բենֆիկայի» հետ խաղից առաջ անցկացրած մարզմանը:
11:47
28 Հոկտեմբերի 2017
«Матч ТВ»–ն ռեպորտաժ է նկարահանում Հենրիխ Մխիթարյանի մասին (ՖՈՏՈ)
«Матч ТВ»–ն Մանչեսթերում ռեպորտաժ է պատրաստել Հենրիխ Մխիթարյանի մասին։