482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱՕԿ–ն առայժմ պատճառներ չի տեսնում Բաքվում Եվրոպական օլիմպիական առաջին խաղերի մասնակցությունից հրաժարվելու համար. գլխավոր քարտուղար
14:59
23 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առայժմ պատճառներ չի տեսնում Բաքվում առաջին ամառային Եվրոպական օլիմպիական խաղերի մասնակցությունից հրաժարվելու համար, հայտնեց Հայաստանի ԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

«Ինչ վերաբերում է Բաքվում անցկացվելիք խաղերին, ապա այս պահին ԱՕԿ–ը չմասնակցելու որևէ պատճառ չի տեսնում։ Բոլոր խնդիրները, ինչպես մասնագիտական, այնպես էլ կապված անվտանգության հետ, այս պահին լուծված են»,– ասաց Ռոստոմյանը։

Ըստ նրա` հայկական կողմի` խաղերին մասնակցելու մասին վերջնական որոշումը կհրապարակվի մինչև 2015 թվականի փետրվարը։

«Առաջին ամառային Եվրոպական օլիմպիական խաղերը Բաքվի սեփականությունը չեն, այլ պարզապես անցկացվում են այնտեղ, բայց խաղերի վերահսկողությունն իրականացնում է ՄՕԿ–ը Եվրոպական օլիմպիական կոմիտեի հետ համատեղ։ Այնպես որ, ես կասկած չունեմ, որ խաղերի ժամանակ անվտանգությունը կլինի բարձր մակարդակի վրա»,– ընդգծեց Ռոստոմյանը։

Պատմության մեջ առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը, որոնք հետագայում կանցկացվեն չորս տարին մեկ անգամ, կկայանան Բաքվում հունիսի 12-28–ը։ Մրցումների ընթացքում կխաղարկվեն  253 մեդալների կոմպլեկտներ` 20 մարզաձևերում, որոնցից 11–ում կկայանա Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիադա 2016–ի ընտրությունը։ Ակնկալվում է, որ մրցումներին կմասնակցեն ավելի քան վեց հազար մարզիկներ մայրցամաքի բոլոր երկրներից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:39
23 Մայիսի 2017
Գեղասահքի բաց առաջնությունն է մեկնարկել Հայաստանում
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում նախօրեին մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը:
18:17
22 Մայիսի 2017
Հայ բազկամարտիկները մեդալների ողջ տեսականին են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել մայիսի 13-ից 22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում։
13:28
22 Մայիսի 2017
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին:
11:45
21 Մայիսի 2017
Մխիթարյան. ոչ միայն ցանկանում ենք, այլ պետք է հաղթենք Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է «Sky Sports»-ին:
15:30
20 Մայիսի 2017
Հայաստան – Սենթ Քիթս և Նևիս հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Հայաստանի և Սենթ Քիթս և Նևիսի հավաքականների ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են:
12:43
20 Մայիսի 2017
Ռիոյի Օլիմպիադայի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին
Ռիոյի Օլիմպիադայի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին, քանի որ դրանց վրա հայտնվել են սև հետքեր և ժանգ։
10:51
20 Մայիսի 2017
Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն` պարտության մատնելով ադրբեջանցի մարզիկին
Տիգրանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով:
11:23
19 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել «կարիճի» համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել «ՄՅու»–ում խաղաշրջանի լավագույն գոլի համար։
10:50
16 Մայիսի 2017
3 հայ հարձակվողներ հրավիրվել են ՌԴ հոկեյի հավաքական
Ռուսաստանի հոկեյի երիտասարդական հավաքականի մարզչական թիմը Վալերի Բրագինի ղեկավարությամբ կողմնորշվել է Սոչիի հավաքի մասնակիցների վերաբերյալ:
12:54
15 Մայիսի 2017
Համացանցում հայտնվել է ըմբիշ Միհրան Հարությունյանի պաշտոնական պրոմո–տեսանյութը
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիո–2016–ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հրապարակել է իր նոր պաշտոնական պրոմո–տեսանյութը։
13:37
14 Մայիսի 2017
Լինգարդը ՄՅՈւ-ի ամենաուրախ խաղացող է համարում Մխիթարյանին, Հենրիխը համակարծիք է նրա հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄՅՈւ–ի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Ջեսի Լինգարդն ու Անդեր Էրերան հյուրընկալվել են «Everything, but football» հաղորդաշարին:
14:07
13 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպա լիգայի շաբաթվա թիմում
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպա լիգայի շաբաթվա թիմը՝ կիսաեզրափակիչ պատասխան խաղերի արդյունքներով: