480.69
+0.25
548.66
+2.88
8.14
+0.07
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բատուտի առաջին առաջնությունն է անցկացվել Երևանում
18:54
22 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բատուտի առաջին առաջնությունն է անցկացվել Երևանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց մարմնամարզիկ, Բատուտի ֆեդերացիայի նախագահ, Գինեսի ռեկորդների գրքի եռակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը։

Միջոցառմանը, որը կայացել է Մ.Սեբաստացի անվան կրթահամալիրում, մասնակցել են ավելի քան 65 պատանի մարզիկներ` 50 տղա և 15 աղջիկ։

«Սա անկախ Հայաստանի պատմության մեջ բատուտի առաջին առաջնությունն է»,– ասաց Ֆահրադյանը։

Ըստ նրա` այդ մրցումների էությունը հավաքական թիմերի ձևավորումն է, որոնց հնարավորություն է ընձեռվում հաջորդ տարի մասնակցելու միջազգային մրցումների։

«Բատուտի վրա ցատկերը 10 տարրերից բաղկացած վարժությունների կատարում է։ Բոլոր վարժությունները կգնահատվեն տասը միավորանոց սանդղակով` կախված կատարած վարժությունների բարդությունից»,– նշեց Ֆահրադյանը։

Մրցողների շարքում, մարզիկի խոսքով, կան առանձնահատուկ շնորհալի երեխաներ, ովքեր մեծ ապագա ունեն։

Ֆահրադյանը նաև ավելացրեց, որ ֆեդերացիան գործում է արդեն երրորդ տարին, և կա Հայաստանում այդ մարզաձևը մասսայականացնելու մեծ ցանկություն, որը դրական ազդեցություն է գործում երեխաների առողջության վրա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:08
27 Հունիսի 2017
3 ծանրորդներ կներկայացնեն Հայաստանը Համաշխարհային Ունիվերսիադայում
Օգոստոսի 19-30-ը Թայփեյում կկայանա ամառային համաշխարհային Ունիվերսիադան, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
15:44
27 Հունիսի 2017
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնը պատրաստվում է նոր տիտղոս նվաճել
Բաչկովի խոսքով, այս անգամ նրան հաջողվեց հաղթել հիանալի ֆիզիկական մարզավիճակի շնորհիվ։
11:44
27 Հունիսի 2017
Հայ աթլետները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում
Չեմպիոն են դարձել Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք):
10:47
27 Հունիսի 2017
Արսեն Գուլամիրյանը զբաղեցրել է WBA վարկանիշի առաջին հորիզոնականը
Գուլամիրյանը լավագույնն է մինչև 90,7 քաշային կարգում։
19:32
26 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկով. բոլոր հաղթանակներս նվիրում եմ հայ ազգին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը նշել է, որ իր բոլոր հաղթանակները միշտ նվիրում է հայ ազգին:
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: