481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա վեց շաբաթից
15:54
15 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ–ի մամուլի ծառայության հետ զրույցում հայտնել է, որ վեց շաբաթ է հարկավոր վերականգնվելու համար։

Մխիթարյանը շաբաթ օրը վնասվածք է ստացել Բեռլինի «Հերտա» ակումբի հետ խաղի ժամանակ, որն ավարտվել է դորտմունդցիների պարտությամբ։ Խաղն ավարտվել է 0։1 հաշվով։

«Առաջին խաղակեսի միջնամասում ցավեր զգացի և փոխարինում խնդրեցի: Բլաշիկովսկին արդեն պատրաստվում էր դուրս գալ փոխարինման, բայց այդ պահին մենք վտանգավոր պահ ստեղծեցինք մրցակցի դարպասի մոտ: Ես հարվածեցի գնդակին, որից հետո զգացի, որ ցավն ավելի ուժեղացավ, և այլևս չկարողացա շարունակել հանդիպումը», – ասել է Մխիթարյանը։

Նրա խոսքով` բուժզննումը ցույց տվեց, որ աջ ոտքի ազդրի մկանի կտրվածք կա։ «Բժիշկների կարծիքով ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ: Հուսով եմ, որ վերականգնումս արագ կընթանա և մոտ ապագայում կկարողանամ ամբողջովին ներդնել ուժերս ինչպես իմ ակումբի, այնպես էլ ազգային հավաքականի խաղերում», – նշեց Մխիթարյանը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
26 Մայիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը կիրականացնի առավելագույնը 4 տրանսֆեր
Ժոզե Մոուրինյուն արդեն ներկայացրել է տրանսֆերային ցուցակն ակումբի ղեկավարությանը:
20:25
26 Մայիսի 2017
Արթուր Պետրոսյանը Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական է հրավիրել 7 ֆուտբոլիստներ
Արթուր Պետրոսյանը հրապարակել է  Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող ֆուտբոլիստների անունները:
13:50
25 Մայիսի 2017
Ջորկաեֆը` Մխիթարյանին. «Այդ օրը դու ասացիր, որ մի օր դու նույնպես կնվաճես Գավաթը» (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Լեգենդար Յորի Ջորկաեֆը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Եվրոպա լիգայում տարած հաղթանակի առիթով:
12:49
25 Մայիսի 2017
Անդեր Էրերան գոլից առաջ Մխիթարյանին ասել է` գնա տուգանային, իսկ ինքը ապահովության համար վերադարձել է դաշտի կենտրոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը Պոգբայի և Մխիթարյանի գոլերի շնորհիվ։
12:31
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հաղթանակս նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին և բոլոր հայերին
Հենրիխ Մխիթարյանը հուզիչ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում Եվրոպա լիգայում իր թիմի հաղթանակից հետո:
01:44
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «ՄՅու»-ի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ակումբի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում:
01:14
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմություն է կերտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրոպա լիգայի գավաթի հանձնման արարողության ժամանակ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի դրոշն ուսերին։
00:50
25 Մայիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը»` Եվրոպա լիգայի գավաթակիր Պոգբայի և Մխիթարյանի շնորհիվ
«Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Եվրոպա լիգայի գավաթակիր Հենրիխ Մխիթարյանի և Փոլ Պոգբայի գոլերի շնորհիվ։
23:51
24 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ Եվրոպա լիգայի եզրափակչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄՅՈւ–ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում։
23:09
24 Մայիսի 2017
Փոլ Պոգբան բացեց «Մանչեսթեր Յունայթեդ»-«Այաքս» խաղի հաշիվը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փոլ Պոգբան բացեց «Մանչեսթեր Յունայթեդ»-«Այաքս» հանդիպման խաղի հաշիվը:
19:23
24 Մայիսի 2017
Հայաստանի գավաթի եզրափակչի ուղիղ հեռարձակում. «Փյունիկ»–«Շիրակ» (LIVE, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի գավաթի եզրափակիչն է անցկացվում Երևանի Հանրապետական մարզադաշտում։
15:14
24 Մայիսի 2017
The New York Times. որտեղ էլ, որ Մխիթարյանը լինի, նրա մասնիկը միշտ տանն է` Հայաստանում
The New York Times հեղինակավոր հրատարակությունը հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի մասին։