486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը Հայաստանի 2014 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել
18:08
11 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 2014 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել հանրապետության մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման համաձայն։

Երկրորդ տեղն է զբաղեցրել հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (270 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է ծանրամարտիկ Ռուբեն Ալեքսանյանը:

2014 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների 10-յակը`

1. Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ,

2. Արսեն Ջուլֆալակյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ,

3. Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտիկ,

4. Գրիգոր Գրիգորյան, ազատ ոճի ըմբշամարտիկ,

5. Վանիկ Ավետիսյան, ծանրամարտիկ,

6. Հովհաննես Դավթյան, ձյուդո,

7. Տիգրան Կիրակոսյան, սամբո,
8. Մավրիկ Նասիբյան, սամբո,

9. Արթուր Դավթյան, մարզական գիմնաստիկա,

10. Գարիկ Բարսեղյան, ազատ ոճի ըմբշամարտիկ։

Տարվա լավագույն թիմ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը։

Արթուր Ալեքսանյանը հայ ամենատիտղոսավոր ըմբշամարտիկներից է։ 2014 թվականի աշխարհի չեմպիոն, Լոնդոնի օլիմպիադիայի արծաթե մրցանակակիր, Բուդապեշտում 2013 թվականի աշխարհի առաջնության, Կազանի ունիվերսիադայի և 2011 թվականի Դորտմունդի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Ոսկե մեդալներ է նվաճել 2012 թվականին Բելգրադի, 2013 թվականին` Թբիլիսիի և 2014 թվականին` Վանտաայի եվրոպական առաջնություններում։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:44
17 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը 2018 թ.–ի ԱԱ–ն բաց թողած ֆուտբոլի համաշխարհային աստղերի խորհրդանշական հավաքականում է
Հենրիխ Մխիթարյանը 2018 թ.–ի ԱԱ–ն բաց թողած ֆուտբոլի համաշխարհային աստղերի խորհրդանշական հավաքականում է:
13:13
17 Նոյեմբերի 2017
Հայ հերոս. ցանցում հայտնվել է Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող ֆիլմը (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» 60 րոպե տևողությամբ ֆիլմ է ցուցադրել Հենրիխ Մխիթարյանի մասին։
13:18
16 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի խփած բոլոր 25 գոլերը Հայաստանի հավաքականի կազմում (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք Հենրիխ Մխիթարյանի խփած բոլոր 25 գոլերը Հայաստանի հավաքականի կազմում։
20:31
14 Նոյեմբերի 2017
Լեգենդար Բուֆոնն արցունքն աչքերին հրաժեշտ տվեց Իտալիայի հավաքականին (ՎԻԴԵՈ)
Բուֆոնն արցունքներն աչքերին հայտարարեց Իտալիայի հավաքականում կարիերայի ավարտի մասին։
18:16
14 Նոյեմբերի 2017
Championat.com. Հենրիխ Մխիթարյանն ազգի հերոսն է
Championat.com հայտնի մարզական պարբերականը Հենրիխ Մխիթարյանին ազգի հերոս է անվանել։
20:07
13 Նոյեմբերի 2017
Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Կիպրոսի նկատմամբ (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային հավաքականը երկուշաբթի տարվա վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել:
15:17
13 Նոյեմբերի 2017
Կրիվցով. կյանքումս տեսած երկու անհավանական պրոֆեսիոնալներից մեկը Հենրիխ Մխիթարյանն է
Մխիթարյանը 2010-ից 2013 թվականներին հանդես է եկել «Շախտյորում» Կրիվցովի և Սռնայի հետ միասին:
12:59
11 Նոյեմբերի 2017
ՀՖՖ-ն կոշտ հայտարարություն է արել Բելառուսի հետ իբր պայմանավորված խաղի լուրերի վերաբերյալ
Նախօրեին հայկական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե, իբր, նոյեմբերի 9-ին կայացած Հայաստան-Բելառուս հանդիպումը կրել է պայմանավորված բնույթ։
20:24
10 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը բացառիկ կադրեր է հրապարակել իր մասին պատմող նոր ֆիլմից (ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը բացառիկ կադրեր է հրապարակել իր մասին պատմող նոր ֆիլմից, որը եթեր կհեռարձակվի այս հինգշաբթի։
17:49
10 Նոյեմբերի 2017
ՀՖՖ–ն կտրականապես հերքում է Բելառուսի հավաքականի հետ պայմանավորվածության մասին տեղեկությունները
Նախօրեին Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով ջախջախել է բելառուսներին Երևանում կայացած ընկերական հանդիպման ընթացքում։
20:06
09 Նոյեմբերի 2017
Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու նկատմամբ
Հայաստանի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու հետ ընկերական խաղում։
15:25
09 Նոյեմբերի 2017
Մոուրինյուն ստիպված է դաշտ դուրս բերում Հենրիխ Մխիթարյանին. Independent
Անգլիական «Independent»-ն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վատ մարզավիճակին։