484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը բրիտանացի Սմիթի հետ է
22:11
08 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 08 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը նախատեսում է ուժերը չափել  բրիտանացի Պոլ Սմիթի հետ, այս մասին «Նովոստի–Արմենիային» ասաց Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:

Մենամարտը կկայանա Բեռլինի "O2 World" մարզապալատում, 2015 թվականի փետրվարի 21-ին:

Երկուշաբթի կայացել  է երկու բռնցքամարտիկների, նրանց մարզիչների և մենեջերների մամլո ասուլիսը: Արթուր Աբրահամը հայտարարել է, որ պատրաստվում է կրկին հաղթել Փոլ Սմիթին: Վերջինը նույնպես ընդգծել է հաղթելու իր ցանկության մասին:

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է Հայաստանում, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո: Նա դարձել է երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն՝ 2012թ.-ի օգոստոսին չեմպիոնական տիտղոսը նվաճելով Ռոբերտ Շտիգլիցից: 2013թ.-ի մարտի 23-ին Աբրահամը չկարողացավ պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը Շտիգլիցի հետ մենամարտում: Երկրորդ ռաունդում նա վնասվածք ստացավ: Ձախ աչքն այտուցվել էր, իսկ երրորդ ռաունդից հետո այն ամբողջությամբ փակվեց: Բժիշկի հետազոտումից հետո մրցավարները որոշեցին դադարեցնել մենամարտը՝ տեխնիկական նոկաուտով հաղթանակ շնորհելով Շտիգլիցին: Սակայն 2014թ.-ի մարտին Աբրահամը վերադարձրեց տիտղոսը՝ ռևանշ-մենամարտում պարտության մատնելով Շտիգլիցին, իսկ հետո նա չեմպիոնական տիտղոսը պաշտպանեց մայիսին Մոնտենեգրոն ներկայացնող բռնցքամարտիկ Նիկոլայ Սիյեկլոչի հետ մենամարտում:

Աբրահամը 2005-2009թթ.-ին եղել է միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնը: «Boxsport» ամսագիրը Աբրահամին ճանաչել է Գերմանիայի 2012թ.-ի լավագույն բռնցքամարտիկը: Նա հինգ անգամ (2006, 2007, 2008, 2009, 2012 թթ.) Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:31
11 Դեկտեմբերի 2017
Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին London Chess Classic–ի վերջին տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ծանր պարտիայում պարտություն կրեց շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից։
19:23
11 Դեկտեմբերի 2017
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի պարալիմպիկ լեռնադահուկային առաջնություն
Առաջին պարալիմպիկ լեռնադահուկային առաջնությունը կկազմակերպվի 2018 թվականի հունվարի 30-ից 31-ը Ծաղկաձորում:
13:37
11 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն շշով հարվածել է Էդերսոնի գլխին «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո
Մոուրինյուն ջրով լի շշով հարվածել է բրազիլացի դարպասապահի գլխին։
12:46
11 Դեկտեմբերի 2017
Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ տարավ «Խիմիկ-2-ի» նկատմամբ
26 խաղից հետո «Արարատը» 49 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է:
11:59
11 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը Մոուրինյուի հետ կքննարկի իր ապագան ՄՅՈւ–ում
Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է Ժոզե Մոուրինյուի հետ քննարկել իր ապագան ակումբում:
20:35
08 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները պահանջում են Մոուրինյուից խաղադաշտ վերադարձնել ֆուտբոլիստին
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները «ռմբակոծել են» ՄՅՈւ–ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի Instagram-ի էջը։  
18:30
08 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Ոսկե գնդակ-2017-ի հաղթողը
Հայտնի է, թե ով է արժանացել Ոսկե գնդակ-2017 մրցանակին։
16:04
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանը պատրաստ է զբաղվել 2018 թ.–ի Օլիմպիադային ռուս մարզիկների մասնակցության կազմակերպչական հարցերով
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ են աջակցել 2018 թ.–ին կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերին ռուս մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին:
13:24
06 Դեկտեմբերի 2017
«Օլիմպիակոսը» Ջանլուիջի Բուֆոնին հատուկ մրցանակ է հանձնել (ՖՈՏՈ)
Նախօրեին «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Օլիմպիակոսի» հետ։
11:29
06 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչին. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա Աստվածը»
Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
23:09
05 Դեկտեմբերի 2017
ՄՕԿ-ը հեռացրել է Ռուսաստանի հավաքականին 2018թ. Օլիմպիադայից
Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը 2018 թվականի Օլիմպիական խաղերին:
16:30
05 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ ֆուտբոլային ակումբին է երկրպագել փոքր տարիքում
Թինա Կանդելակին լեգենդ է անվանել Հենրիխ Մխիթարյանին։