480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարում լավագույն խաղը ցուցադրել է Զաքարյանը. Գորդեև
13:21
01 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արմեն Զաքարյանն ամենաբարձրորակ խաղն է ցուցադրել 2016 թվականի Օլիմպիական խաղերի` Նովոսիբիրսկում անցկացված երկօրյա որակավորման մրցաշարում։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, «Р-Սպորտ» գործակալությանն է հայտնել Նովոսիբիրսկի բռնցքամարտի մարզային ֆեդերացիայի նախագահ Իվան Գորդեևը։

Մինչև 64 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Զաքարյանը շաբաթ օրը երկրորդ հաղթանակն է արձանագրել` պարտության մատնելով գերմանացի Արթուր Հարությունյանին (60-54, 60-54, 60-54)։ Օլիմպիական արտոնագիր ստանալու համար ռուս մարզիկին անհրաժեշտ է դեկտեմբեր–հունվարին ևս երկու մարտում հաղթել։

«Մրցապայաքարի ավարտի վերաբերյալ ոչ մի վայրկյան չէի կասկածում. երևում էր, որ Արմենն ամբողջովին վերահսկում է մենամարտի ընթացքը,– ասել է Գորդեևը։ – Արմենի ոճը դասական է, պատահական չէ, որ մարզահագուստի վրա գրված է «Classic»։ Նա միշտ գործում է այդ ոճում և գերմանացու հետ մարտում ճիշտ ռազմավարություն ուներ։ Կարծում եմ, որ անցած երկու օրերի ընթացքում դա մրցաշարի լավագույն մարտն էր»։

Բնութագրելով Միշա Ալոյանի (52) հաղթանակը բուլղարացի Ալեքսանդր Ալեքսանդրովի նկատմամբ` գործակալության զրուցակիցը նշել է. «Միշան նույնպես շատ վստահորեն հաղթեց, սակայն մարտի վերաբերյալ որոշ հարցեր դեռ կան, որոնց մասին մենք այսօր չենք խոսի»։

«Մեր տղաների երկու հաղթանակները, իհարկե, շատ կարևոր են, բայց մեզ համար ամենակարևորը բռնցքամարտը զանգվածային մարզաձև դարձնելն է,– ասել է Գորդեևը։ – Եվ մեր քաղաքում անցնող մրցաշարը, վստահ եմ, մեծ ազդակ կհաղորդի մեր մարզաձևի հետագա առաջխաղացմանը»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
03 Դեկտեմբերի 2016
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները:
15:52
02 Դեկտեմբերի 2016
«Ուրարտու» բասկետբոլային ակումբը դադարեցնում է իր գործունեությունը
Երևանի «Ուրարտու» ակումբն այդպես էլ դուրս չեկավ ծանր իրավիճակից և դադարեցնում է ելույթները:
10:34
02 Դեկտեմբերի 2016
«Մանչեսթեր Յունայթեդն» աստղ է անվանել Հենրիխ Մխիթարյանին և տեսանյութ է պատրաստել նրա մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը տեսանյութ է պատրաստել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
16:21
01 Դեկտեմբերի 2016
Ուզբեկստանի հետ հանդիպումը թույլ կտա գործի մեջ տեսնել ֆուտբոլիստներին. Արթուր Պետրոսյան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մեկնաբանել է Ուզբեկստանի ընտրանու հետ առաջիկա խաղը և հանդիպման անցկացման ժամկետների ընտրությունը:
13:18
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Թուրքիայում
Հայաստանի ազգային հավաքականը 2017 թ.-ի փետրվարին ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ:
12:34
01 Դեկտեմբերի 2016
Մոուրինյու. այնքան ուրախ եմ Մխիթարյանի համար, նա արդեն հարմարվում է
Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի խաղը քառորդ եզրափակչի` «Վեսթ Հեմի» դեմ հանդիպման ժամանակ
10:53
01 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Վեսթ Հեմի» հետ խաղի լավագույն խաղացողը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են «Վեսթ Հեմի» հետ խաղի լավագույն խաղացող:
12:49
30 Նոյեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը` տարվա լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակում
Fourfourtwo մարզական լուրերի կայքը կազմել է տարվա լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակը:
20:05
29 Նոյեմբերի 2016
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հիասթափված է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի պահվածքից
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը չի տուգանի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի` «Վեսթ Հեմի» դեմ խաղում հեռացվելու համար:
15:03
28 Նոյեմբերի 2016
Ժոզե Մոուրինյուն կարող է որակազրկվել
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է որակազրկվել:
12:10
28 Նոյեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Վեսթ Հեմի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Վեսթ Հեմի» հետ:
12:20
27 Նոյեմբերի 2016
Սարկիսովի դուբլը չօգնեց «Մորդովիային» հաղթել «Խիմկիին»
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի դուբլը չօգնեց «Մորդովիա» ֆուտբոլային ակումբին հաղթել «Խիմկիին»: