478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Միկի Ռուրկն ու նրա հակառակորդը Մոսկվայում նոյեմբերի 28–ին կայանալիք մրցապայքարից առաջ նույն քաշն են ցուցադրել
19:08
27 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոլիվուդյան դերասան Միկի Ռուրկը և ամերիկացի բռնցքամարտիկ Էլիոթ Սեյմուրը նույն քաշն ունեն, նրանք կհանդիպեն WBO վարկածով առաջին կիսածանր քաշում աշխարհի նախկին չեմպիոն ռուս Ռուսլան Պրովոդնիկովի և մեքսիկացի Խոսե Լուիս Կաստիլիոյի մարտի նախամարտում։

Ռուրկը (62 տարեկան) և Սեյմուրը (29 տարեկան) ռինգ դուրս կգան Մոսկվայի «Ռոսիա» պետական կենտրոնական համերգասրահում բռնցքամարտի այս տարվա վերջին շոուի ժամանակ, որը կազմակերպել է «Բռնցքամարտի աշխարհ» պրոմո–ընկերության ղեկավար Անդրեյ Ռյաբինսկին։ Մարտից առաջ Ռուրկի և Սեյմուրի քաշը կազմել է 81.3 կգ։ Մարտը կտևի հինգ ռաունդ` յուրաքանչյուրը 2.5 րոպե։ 

Երիտասարդ տարիներին Ռուրկը բռնցքամարտով էր զբաղվում Մայամիի դահլիճներից մեկում։ Հայտնի մարզիչ Ֆրեդի Ռոուչի գլխավորությամբ նա ութ մարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում և ոչ մի պարտություն չի ունեցել։

Նոյեմբերի 28–ին թեթևքաշային ռուս բռնցքամարտիկ Էդուարդ Տրոյանովսկին (վերջին կշռման ժամանակ` 63,5 կգ) կհանդիպի կոլումբիացի Խոսե Ֆերիայի (63,4 կգ) հետ, ծանրքաշային Ռահիմ Չախկիևը (90,4 կգ) 10–ռաունդ տևողությամբ մարդում կհանդիպի բրազիլացի Ջեքսոն Ջունիորի (83.4) հետ։ Կիսածանր քաշային կարգում մենամարտող Եգոր Մեխոնցևն (79,1 կգ) առաջին անգամ ռինգ դուրս կգա Ռուսաստանում 8 ռաունդ տևող մենամարտում ուգանդացի Ջոուի Վեգասի (79,1 կգ) հետ։

Ծանրքաշային Դմիտրի Կուդրյաշովը (90,3 կգ) 15 հաղթանակների իր շարքը կփորձի շարունակել կուբացի Խուան Կառլոս Գոմեսի (92,4 կգ) հետ 10–ռաունդանի մենամարտում։ Թեև կուբացու քաշը նորմայից 1.7 կգ–ով շատ է, այնուհանդերձ նրան թույլատրել են մենամարտել այն երաշխիքով, որ մարտի օրը կհամապատասխանի ծանր քաշի պահանջներին (90,7 կգ)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:41
17 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը` Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող
ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը:
11:23
17 Օգոստոսի 2017
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը զիջեց շվեդներին
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը նահանջեց 3-րդ հորիզոնական։
11:05
16 Օգոստոսի 2017
Սենթ Լուիս.Արոնյան–Գաստարով` ոչ–ոքի. Արոնյանը կիսում է 2-5–րդ տեղերը
Օգոստոսի 15-ին անցկացվել են նաև մրցաշարի 5-6-րդ տուրերը:
17:24
15 Օգոստոսի 2017
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր Լգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում
Մխիթարյանը 9.1 գնահատականով ճանաչվել Պրեմիեր Լգայի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը։
19:53
14 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանն ուժերը կչափի լեգենդար Գարի Կասպարովի հետ
Երկուշաբթի Սենթ Լուիսում մեկնարկում է Grand Chess Tour շախմատային մրցաշարի չորրորդ տուրը։
16:54
13 Օգոստոսի 2017
«Անժի»-ի գլխավոր մարզիչ Գրիգորյանը հրաժարական է տվել
«Անժի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է հրաժարականի մասին:
11:01
13 Օգոստոսի 2017
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակն է տոնել ԱԱ-2019-ի ընտրական մրցաշարում
Հայաստանի թիմը 4-րդ տուրից հետո 7 միավորով գլխավորում է A խումբը:
10:58
12 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը պարտվել է Սինքֆիլդի գավաթի վերջին տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց թողեց Սինքֆիլդի գավաթի հաղթող դառնալու հնարավորությունը:
18:46
11 Օգոստոսի 2017
Միջազգային մրցաշարում հայ շախմատիստները նվաճել են ոսկին ու արծաթը
Մրցաշարի 143 մասնակիցներից  միայն Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանն են վաստակել 7․5-ական միավոր:
12:39
11 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը հայտնել է առաջիկա հարսանիքի ամսաթիվն ու վայրը (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել chess.com–ին։
20:18
10 Օգոստոսի 2017
ՄՅՈւ-ն ցանկանում է նոր պայմանագիր կնքել Իբրահիմովիչի հետ
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է նոր պայմանագիր կնքել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ:
15:14
10 Օգոստոսի 2017
ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը
Նոր աղյուսակում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը: